Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Նիկոլայի Սուխարենկոյի կոնֆերանսի ողջույնի խոսքը

0
288

Կոնֆերանսի հարգելի՛ մասնակիցներ, սիրելի՛ բարեկամներ։ Ողջունում եմ ձեզ այս կոնֆերանսում, որն ի մի է բերել մեր շատ բարեկամների և լավ ծանոթների։ Բելառուսը և Հայաստանը գործընկերներ և դաշնակիցներ են, մեր երկրների համագործակցությունն ու փոխգործակցությունը հիմնված են բարեկամության և փոխըմբռնման հին և ամուր ավանդույթների վրա։ Եվրասիական ինտեգրման թեման աշխույժ և շահագրգիռ կերպով քննարկվում է նաև մեզ մոտ՝ Բելառուսում, և մենք արդեն պայմանավորվել ենք Արամ Վիլենի Սաֆարյանի հետ, որ առաջիկա ամիսներին կաջակցենք բելառուսցի հայտնի քաղաքագետների, վերլուծաբանների և տնտեսագետների Երևան հրավիրելու և նման միջոցառումներին մասնակցելու նրա գաղափարին։ Մեր ընդհանուր նպատակն այն է, որ հայ և բելառուս հետազոտողներն ու վերլուծաբանները համատեղ բանավիճելու և կարծիքներ փոխանակելու հնարավորություն ստանան, և որ ապագա Եվրասիական միության կայացման գործընթացը հասկանալի ու ընդունելի լինի եղբայրական Հայաստանի ժողովրդի համար։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել Արամ Վիլենովիչին և նրա բոլոր համախոհներին «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության ստեղծման առիթով։ Աշխատանքը, որը դուք իրականացնելու եք, բխում է Հայաստանի ազգային անվտանգության կենսական շահերից, ինքնին կարևոր և հետաքրքիր է մեզ՝ ձեր բարեկամների համար, ովքեր ուզում են ավելի լավ հասկանալ ձեր երկրի քաղաքական գործընթացների զարգացման ընթացքը։ Մենք չենք կասկածում, որ մեր երկրների բարեկամությունն ու փոխգործակցությունը զարգանալու և ամրապնդվելու են։ Մենք հույս ունենք, որ Եվրասիական ինտեգրման գործընթացը, Եվրասիական միության ստեղծումն ու կայացումը զարգացման նոր հնարավորություններ կբացեն։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրում մենք հակասություններ չենք տեսնում Եվրոպական ինտեգրման և Եվրասիական ինտեգրման միջև։ Նոր աշխարհի նոր իրողությունները թելադրում են ջանքերի մեկտեղման կենսական անհրաժեշտությունը մեր հասարակությունների ազգային շահերի պաշտպանության և տնտեսական բարգավաճման ապահովման համար։ Ուզում եմ հավաստիացնել, որ մեր դեսպանությունը կսատարի այն բոլոր բարի նախաձեռնություններին, որոնք կուղղվեն համագործակցության, փոխգործակցության և, վերջապես, ինտեգման նոր հնարավորությունների ուսումնասիրմանն ու որոնմանը։ Թույլ տվեք ցանկանալ ձեզ բոլորիդ նոր հաջողություններ աշխատանքում, ամուր առողջություն և չթուլացող լավատեսություն։ Շնորհակալություն։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here