«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ. ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ, ԽՆԴԻՐՆԵՐ, ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

0
331

Ս.թ. հունվարի 26-ին Երևանում տեղի ունեցավ «Եվրասիական ինտեգրացիան և Հայաստանը. հեռանկարներ, խնդիրներ և քննարկումների ուղղություններ» կոնֆերանսը՝ կազմակերպված «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության կողմից։ Կոնֆերանսի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին Հայաստանի Հանրապետությունում ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը [ /arm/analitics/detail.php?ELEMENT_ID=134 ] , «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գ.Ա. Հարությունյանը, Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն Ս.Ա. Միխեևը, ՀՀ ԱԺ պատգամավոր Տ.Խ. Ուրիխանյանը, Ռազմավարական գնահատականների և կանխատեսումների կենտրոնի գլխավոր տնօրեն Ս.Ն. Գրինյաևը, Լ,Ի. Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանի (Աստանա) քաղաքագիտության ամբիոնի վարիչ Ե.Լ. Նիչաևան, տնտ. գիտ. դոկտոր Վ.Բ. Բոստանջյանը։ Մասնակիցները քննարկեցին Եվրասիական ինտեգրման գործընթացին Հայաստանի ներգրավման՝ բավական լայն ընդգրկում ունեցող «կողմ» և «դեմ» փաստարկները։ Ելույթ ունեցողների զեկույցները նվիրված էին Եվրասիական ինտեգրման գործընթացի աշխարհաքաղաքական նշանակությանը, քաղաքակրթական գործոնների ազդեցությանը և դրա հակառակորդների կողմից տեղեկատվական դիմակայության սպառնալիքին, սոցիալ-տնտեսական և ռազմաքաղաքական ոլորտներում համագործակցության խնդիրներին և հեռանկարներին։ «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանի խոսքերով՝ առաջիկա հինգ-վեց ամիսներին կազմակերպվելու են հանրային քննարկումներ, բանավեճեր, եվրասիական ինտեգրման և, հնարավոր է, այդ գործընթացին Հայաստանի առավել մեծ ներգրավման հետ կապված խնդիրների հասարակական և գիտական փորձաքննություն։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here