Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության և ինտեգրման դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Անատոլիի Ցեմախովիչի զեկուցումը«Եվրասիական ինտեգրման տնտեսական ասպեկտները և Հայաստանը» կոնֆերանսում

0
296

Երևան, 16 մարտի 2013թ. Տնտեսական և ինտեգրացիոն փոխգործակցության ասպեկտները Հարգելի բարեկամներ և սիրելի գործընկերներ։ Նախ կուզենայի երախտագիտությունս հայտնել համաժողովի կազմակերպիչներին Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության անունից Ռուսաստանի և Հայաստանի երկկողմանի հարաբերությունների, փոխշահավետ համագործակցության հեռանկարների, փոխգործակցության ինտեգրացիոն ձևաչափերի վերաբերյալ ելույթ ունենալու հնարավորության համար։ Տարածաշրջանային ինտեգրացիայի հիմքը և անքակտելի մասն են կազմում կայուն և մշտապես զարգացող երկկողմանի առևտրատնտեսական կապերը։ Ուստի, նախարարության կարևոր խնդիրներից մեկն է մնում երկկողմանի համագործակցության խորացման և կատարելագործման, դրա պոտենցիալի ավելի լիակատար օգտագործման նպատակաուղղված աշխատանքը։ Երկկողմանի կապերի հեռանկարների ընդլայնման կողքին ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացումը հետխորհրդային տարածքում արտաքին նոր մարտահրավերներին և ռիսկերին ավելի ընդունելի ադապտացման հնարավորություն է տալիս Ռուսաստանին, Հայաստանին և ԱՊՀ այլ երկրներին գլոբալ մրցակցության և համաշխարհային տնտեսության համակարգին ակտիվ ներգրավման պայմաններում։ Համաշխարհային իրավիճակի վատթարացման պայմաններում մեր հետագա անելիքը մենք տեսնում ենք փոխադարձ ապրանքաշրջանառության ավելացման համար նպաստավոր միջավայր ստեղծելու, շուկաներում անխոչընդոտ աշխատանքի ապահովման, ներդրումային համագործակցության զարգացման, փոխշահավետ նախագծերի իրականացման մեջ։ Մեզ հաջողվել է հաղթահարել ճգնաժամի բարձրակետն ամենափոքր վնասներով, ավելի արագ, քան ուրիշ շատ երկրներ, մենք կարողացել ենք վերականգնել տնտեսական աճը։ Դրան հիմնականում նպաստել են հակաճգնաժամային միջոցառումները և մակրոտնտեսական կայունության աջակցման հետևողալան ջանքերը։ Առանձին ուշադրության է արժանի Հայաստանի Հանրապետության կառավարության՝ այս ուղղությամբ կատարված աշխատանքը, մասնավորապես՝ որպես արդյունք կարող են ծառայել Հայաստանի ՀՆԱ աճի տեմպի ցուցանիշները 2012թ., որոնք ամենաբարձրներից էին ոչ միայն ԱՊՀ-ում, այլև ամբողջ աշխարհում՝ 7,6%, այն դեպքում, երբ ԱՊՀ-ում միջին ցուցանիշը կազմել է 3,4%։ Բայց չի կարելի թերագնահատել նաև համատեղ աշխատանքի դերը, որն իրականացվում է Ռուս-հայկական միջպետական հանձնաժողովի շրջանակներում։ Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ավելացումը, որի ծավալը 2012թ. կազմել է $1,2 մլրդ, այդ թվում նաև այդ աշխատանքի արդյունքն է հանդիսանում։ Այսպիսով, մեզ հաջողվել է կատարել երկու երկրների նախագահների հանձնարարությունները երկկողմանի առևտրի ծավալը $1 մլրդ-ի հասցնելու վերաբերյալ։ 2012թ. առևտրի ծավալն աճել է 22,3%-ով։ Ըստ աճի տեմպերի՝ դա ամենաբարձր ցուցանիշներից մեկն է ԱՊՀ-ում։ Կարևոր է նաև այն, որ հայկական արտադրանքի ռուսաստանյան ներմուծումն աճել է ռեկորդային՝ 43,6%-ով։ Եթե դիտարկենք ապրանքային կառույցները, ապա ակնհայտ է, որ տնտեսությունները փոխադարձաբար լրացնում են միմյանց ռեսուրսների և առաջին անհրաժեշտության ապրանքների ապահովման առումով։ Ռուսաստանյան արտահանման մեջ գերակշռում են վառելիքաէներգետիկ ապրանքները (42,9%)։ Ծանրակշիռ տեղ են զբաղեցնում պարենամթերքը (22,5%), մեքենաներն ու սարքավորումները (13,6%), մետաղները և դրանցից պատրաստված իրերը (7,9%)։ Ռուսաստանում հայկական արտահանան մեջ առայժմ գերակշռում են պարենը (73,9%), մեքենաները և սարքավորումները (10,9%), թանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը (9,1%)։ Ապրանքների այս երեք խմբերին այսօր բաժին է ընկնում Հայաստանից մատակարարումների 94%-ը։ 2012թ. էապես աճել են մթերային ապրանքախմբի մատակարարումները՝ 43,2%-ով։ Մեքենաներ և սարքավորումներ ու տրանսպորտային միջոցներ խմբում հայկական արտադրանքի ռուսաստանյան ներկրումն ավելացել է գրեթե եռակի, և նման դինամիկան որոշակիորեն դեպի հաջորդական կայուն աճ է կողմնորոշում։ Լավատեսություն են ներշնչում նաև ընթացիկ տարվա սկզբի փոխադարձ առևտրի տվյալները։ Այսպես, հունվարին մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 32,6%-ով, այդ թվում՝ Հայաստանից ներուծումն ավելացել է աննախադեպ՝ 87,6%-ով անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ։ Փաստենք, որ Ռուսաստանն առաջվա պես, այլ երկրների՝ առևտրային գործընկերների համեմատ, առաջատարն է Հայաստանի հետ արտաքին առևտրում։ Այսպես, 2012թ. Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության 23,6%-ը, այդ թվում Ռուսաստանի բաժինը Հայաստան արտահանման մեջ կազմել է 19,6%, իսկ ներմուծման մեջ՝ 25%։ Խոստումնալից են թվում նաև ներդրումային համագործակցության ցուցանիշները։ 2007-2012թթ. համեմատաբար ոչ մեծ ժամանակամիջոցում դրանք ավելացել են 5,2 անգամ։ Համաձայն ռուսական տվյալների՝ ԱՊՀ տարածաշրջանում 2012թ. Հայաստանը ներդրումների կուտակման գծով գտնվել է 3-րդ տեղում (Բելառուսից և Ուկրաինայից հետո) և 2-րդն է եղել ուղղակի ներդրումների գծով՝ առաջ անցնելով Ուկրաինայից, որը, թվում է, շատ ավելի գրավիչ է տնտեսության մասշտաբների և խոշոր կապիտալ ներդրումներ ներգրավելու հեռանկարային ոլորտների տեսակետից։ Կուզենայի ուշադրություն հրավիրել նաև այն բանի վրա, որ Հայաստանում օտարերկրյա ներդրումների մեծ մասն այլ երկրներից, օրինակ՝ Եվրոպայից և ԱՄՆ-ից, պորտֆելային է, այն դեպքում, երբ Ռուսաստանից կատարվող ներդրումները գերազանցապես ուղղակի են։ Հենց ներդրումային համագործակցությունն է, իր տարատեսակ ձևերով, ստեղծում, ներդաշնակեցնում, մերձեցնում տնտեսական գործընթացի մասնակիցների շահերը, բացահայտում փոխադարձ նախագծային գործունեություն և մրցունակ արտադրությունների զարգացման նոր հնարավորություններ։ Հայ-ռուսական տնտեսական համագործակցությունն ընդգրկում է Հայաստանի տնտեսության բազային բոլոր ճյուղերը, որոնցից առավել կարևորներ են վառելիքաէներգետիկ համալիրը, էլեկտրատեխնիկական ճյուղը, տրանսպորտը, շինարարությունը, մեքենաշինությունը և կապը։ Ինչպես տեսնում ենք, Ռուսաստանի և Հայաստանի միջև արտաքին տնտեսական կապերը զարգանում են բազմաթիվ ուղղություններով, ստեղծվել է բավական հզոր պաշար, գոյություն ունեն համագործակցության խորացման մեծ ռեզերվներ։ Համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը և կարևորության ընկալումը հանգեցրին նրան, որ մշակվեց և ընդունվեց Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության մինչև 2020թ. երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագիրը, որը ստորագրվեց անցած տարվա աշնանը միջկառավարական մակարդակով։ Այս փաստաթղթում կենտրոնացված է մեր բազմապրոֆիլ և բազմակողմ համագործակցության ողջ հանրագումարը։ Նշված ծրագրում ներկայացված են մի շարք հավակնոտ նպատակներ, որոնցից գլխավորը համատեղ ջանքերով համաշխարհային շուկայում մեր մրցակցային դիրքերի ամրապնդումն է։ Մենք պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք մի շարք բեկումնային ուղղությունների վրա, որոնք ռազմավարական նշանակություն ունեն երկու երկրների համար և պայմաններ են ապահովում գործարարության, սպառողական շուկայի ընդլայնման և ազգային մրցունակության բարձրացման համար։ Նշված ծրագրի իրագործման առանցքային միջոց է դառնալու 2013-2015թթ. միջոցառումների պլանը։ Պլանի նախագծում, որն այժմ գտնվում է նախապատրաստման վերջնական փուլում, արտացոլվել են տնտեսության իրական հատվածում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության համագործակցության ամրապնդմանն ուղղված բոլոր բովանդակային գաղափարներն ու առաջարկությունները։ Դրանց մեջ են մտնում ինչպես համագործակցության ավանդական ոլորտները՝ էներգետիկա, հանքարդյունահանման ճյուղ և գյուղատնտեսություն, այնպես էլ արագ զարգացող բարձրտեխնոլոգիական և ինովացիոն ոլորտները՝ տիեզերական, տեղեկատվական-հաղորդակցային, սարքաշինական ճյուղեր, էլեկտրոնիկա, կենսա- և նանոտեխնոլոգիաներ։ Կուզենայի ընդգծել, որ մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման արդի փուլի առանձնահատկությունն արդիականացման և ինովացիոն աճի կողմնորոշումն է։ Ուստի, այսօր հարկավոր է կենտրոնանալ մեր համագործակցության ինովացիոն բաղադրիչի վրա։ Սա լիովին ներգրվում է մեր ռազմավարական գերակայություններում և համապատասխանում է երկու երկների տնտեսության շահերին։ ԱՊՀ երկրների հետ համագործակցությունում նման խնդրի լուծմանն աջակցությունը գտնվում է Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարության ուշադրության կենտրոնում։ Ռուսաստանյան «ՍԻՏՐՈՆԻԿՍ» ընկերության մասնակցությամբ է ծավալվում գործունեությունը գիտահետազոտական տիպի ազատ տնտեսական գոտիների շրջանակներում՝ «ՌԲԸ Մարս» ՓԲԸ և «Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ արդյունաբերական ձեռնարկությունների տարածքում։ «ՍԻՏՐՈՆԻԿՍ» ընկերության և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի հաջող համագործակցության արդյունքն է 2012թ. ստեղծված մասնագիտացված Էքսպոկենտրոնը, որը պետք է դառնա գործնական համագործակցության և հաղորդակցությունների, նոր գաղափարների առաջադրման, բոլոր մակարդակներում բիզնես-կապերի զարգացման արդյունավետ հարթակ։ Ջանքերի համատեղումը վերոնշյալ ինստիտուտների շրջանակներում թույլ կտա ամրապնդել մեր դիրքորոշումները ԱՊՀ տարածքում, կապահովի բոլորի կողմից ընդունված գիտատեխնոլոգիական և ինովացիոն համագործակցության բազային սկզբունքների տարածումը, նորմատիվ իրավական բազայի և ազգային ինովացիոն համակարգերի ձևավորման հիմնական մոտեցումների ներդաշնակեցումը, անցումը գիտատեխնոլոգիական և ինովացիոն զարգացման՝ ընդհանուր եվրոպական տարածքում ընդունված ցուցանիշներին։ Հիրավի իրավահավասար հարաբերությունների զարգացումն օբյեկտիվ նախադրյալ է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ ինտեգրման արդի ձևերի զարգացման համար։ ԱՊՀ հետագա որակական զարգացման հիմնական շարժիչ ուժ կծառայի բազմակողմ համաձայնագիրն ազատ առևտրի գոտու մասին, որում կանոնակարգված են պայմանագիրն ստորագրած երկրների միջև առևտրային քաղաքականության միջոցառումների բոլոր նշանակալի հարցերը։ Նրա միասնական կիրառումը և նրա հիման վրա ԱՊՀ ընդհանուր ապրանքային շուկայի ստեղծումը թույլ կտան անհրաժեշտ նախադրյալների ծագմանը զուգընթաց՝ խորացնել փոխգործակցությունն այլ ոլորտներում և առաջ շարժվել դեպի ինտեգրացիայի ավելի բարձր մակարդակներ։ Հետխորհրդային տարածքում ինտեգրացիայի զարգացման ներկա փուլի առանձնահատկությունը նրա բազմաձևաչափությունն է։ Ի հայտ են եկել ինտեգրացիոն նոր նախագծեր, որոնք համարձակորեն կարելի է էվոլյուցիոն անվանել։ Այնուամենայնիվ, դրանք բոլորը տեղավորվում են ողջ Համագործակցության երկարաժամկետ զարգացման տրամաբանությունում։ Կուզենայի մեր գործընկերներին ցույց տալ իրական ինտեգրացիայի շահավետությունն ու հեռանկարները՝ որպես տնտեսական շահերով և բովանդակությամբ հագեցած ինտեգրացիայի գործնական օրինակ դիտարկելով Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միությունը և Միասնական տնտեսական տարածքը։ Երեք եվրասիական պետությունների պոտենցիալների միավորումն արդեն դրական տնտեսական արդյունք է տվել։ Բավական է ասել, որ փոխադարձ առևտրի ծավալը Մաքսային միության շրջանակներում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով, 2012թ. հասել է $68,6 մլրդ-ի։ Դրանով իսկ, 2011թ. համեմատ գրանցվել է նկատելի ավելացում՝ 8,7%-ով։ Այն ժամանակ այդ ցուցանիշը կազմել է $63,1 մլրդ, իսկ աճը 2010թ. համեմատ կազմել է $47,1 մլրդ-ի մակարդակի գրեթե 34%-ը։ Զգալիորեն ընդլայնվում են կոոպերացման, տեխնոլոգիաների փոխանակման հնարավորությունները։ Բազմաթիվ սահմանափակիչ արգելքների վերացման և Մաքսային միության պետություններից մեկի տարածքում Մաքսային միության շուկայի կողմնորոշում ունեցող արտադրություն ստեղծելու հնարավորության արդյունքում էապես բարձրացել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի տնտեսությունների գրավչությունը երրորդ երկրների ներդրողների համար։ Միասնական տնտեսական տարածքի ձևավորումն ավելի բովանդակալի և լիարժեք համագործակցության, նպաստավոր շուկայական միջավայրի և փոխադարձ առևտրի ու ներդրումների աճի համար անհրաժեշտ պայմանների հետագա ձևավորման ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում։ ՄՏՏ ստեղծմամբ նպաստավոր մրցակցային միջավայր է ստեղծվում միասնական սկզբունքներ և կանոններ ունեցող տնտեսական ողջ տարածքում։ Այդ կանոնները տնտեսական գործունեության մասնակիցների համար կդառնան ավելի կայուն և գրավիչ, քանի որ դրանք մշակվում են՝ հաշվի առնելով Եվրամիության փորձը, Առևտրի համաշխարհային կազմակերպության գործող նորմերն ու կանոնները։ Ստեղծվում է միասնական շուկա՝ ներդաշնակեցված մակրոտնտեսական քաղաքականությամբ, մրցակցության միասնականացված կանոններով, տեխնիկական կարգավորման, տրանսպորտային հաղորդակցության և տարանցման համակարգերով, բնական մոնոպոլիաների սակագներով, գյուղատնտեսական և արդյունաբերական սուբսիդիաներով։ Տնտեսական գործունեության սուբյեկտների համար դյուրինացված է հարուստ մարդկային, արդյունաբերական և բնական ռեսուրսների հասանելիությունը, որոնք գտնվում են մեր երկրների տնօրինության ներքո։ Արդի պատմական և տնտեսական պայմաններում անհրաժեշտ է ավելի տարողունակ և մասշտաբային նպատակներ առաջադրել, որպեսզի առավելագույն չափով օգտագործվի ինտեգրացիոն միավորումների պոտենցիալը։ Իրապես աշխատող Մաքսային միությունը և զարգացող ՄՏՏ-ն արդեն զգալի սիներգետիկ էֆեկտ են կրում Համագործակցության ողջ տարածքում՝ այլ երկրների համար առավել սերտ փոխգործակցության ազդակ հանդիսանալով։ Ընդհանուր խնդիրները հանապազօր հիմնախնդիրների լուծման հետ համատեղ մեր երկրներին մղում են ավելի սերտ ինտեգրացիոն փոխգործակցության։ Միասնական տնտեսական տարածքի և հետագայում Եվրասիական տնտեսական միության ստեղծումը մենք չենք հակադրում ԱՊՀ-ում ինտեգրացիոն այլ գործընթացներին։ Բնական և պատմական առևտրային գործընկերների հետ ինտեգրման խորացման հանդեպ բավական մեծ հետաքրքրություն կա։ ԱՊՀ-ում ինտեգրացիոն շինարարության հաջողությունները Մաքսային միության և ՄՏՏ ստեղծման մասով և դրանց բաց լինելը նոր մասնակիցների (եթե կա տնտեսական հետաքրքրություն) և Միասնական տնտեսական տարածքի առանձին տարրերի փոխադրման համար՝ այդ ինտեգրացիոն միավորումների կազմի հետևողական ընդլայնման իրական նախադրյալներ են ստեղծում։ Մաքսային միության մասնակիցների շրջանակը կարող է հետևողականորեն ընդլայնվել ի հաշիվ հետագայում ԵվրԱզԷս-ի մյուս երկրների (Ղրղզստան և Տաջիկստան) և ԱՊՀ շահագրգիռ երկրների միավորման՝ բազային սկզբունքների և մեխանիզմների հիման վրա, որոնք գործում են «եռյակի» շրջանակներում, հաշվի առնելով նրանց հնարավորությունների և պատրաստվածության առանձնահատկությունը։ Մերձեցման տնտեսական բովանդակությունը ենթադրում է կողմերից յուրաքանչյուրի շահերից ելնելով՝ վերացնել խոչընդոտները փոխադարձ առևտրում և ներդրումների հարցում։ Նպատակահարմար է թվում արդեն այժմ գնալ համապատասխան ոլորտներում ոչ հակասական այնպիսի նորմերի ստեղծման և օգտագործման ճանապարհով, որոնք կապահովեն ապրանքների տեղաշարժի ազատությունն ու հավասար պայմաններ։ Դա, առաջին հերթին, պետք է ուղղված լինի տեխնիկական կարգավորման, սանիտարական և ֆիտոսանիտարական վերահսկողության ոլորտում արգելքների վերացմանը, ինչը կխթանի առևտուրը Մաքսային միության անդամ երկրների հետ։ Այնուհետև կարելի կլինի ապահովել համատեղելիությունն այն բանի հետ, ինչն արդեն ունենք կամ մշակում ենք ՄՏՏ շրջանակներում՝ հատվածային (հորիզոնական) համաձայնագրերի փաթեթի հիման վրա, որոնք կապահովեն մրցակցության հավասար պայմաններ։ Միևնույն ժամանակ, այն երկրները, որոնք սուբյեկտիվ և զուտ պրագմատիկ մոտեցումներից ելնելով՝ չեն մտնում նշված ինտեգրացիոն կազմավորումների մեջ, այսօր արդեն հնարավորություն չունեն լուծելու երկկողմանի փոխադարձ առևտրի հետ կապված մի շարք հարցեր, քանի որ լիազորություններն ազգային մակարդակից փոխանցված են վերազգային մակարդակ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։ Ռուսաստանի սկզբունքային մոտեցումը նախատեսում է հանդիպակաց շարժման և հարկ եղած դեպքում՝ փոխզիջումային լուծումների որոնման անհրաժեշտությունը՝ մանրակրկտորեն ստուգված շահերի հավասարակշռության հիման վրա։ Այսպես, օրինակ, Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության, Միասնական տնտեսական տարածքի միջև համագործակցության հնարավորության ուսումնասիրման համար մեր նախագահների հանձնարարությամբ արդեն ստեղծվել է բարձրամակարդակ հանձնաժողով։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը հարգում է ԱՊՀ մյուս երկրների՝ այլ պետությունների ու տարածաշրջանային կենտրոնների հետ իրենց հարաբերությունները հաստատելու իրավունքը՝ հասկանալով, որ ԱՊՀ յուրաքանչյուր երկիր իրականացնում է իր արտաքին տնտեսական քաղաքականությունը և որոշում իր հարաբերություններն արտաքին գործընկերների հետ՝ ելնելով ազգային տնտեսության շահերից։ ԽՍՀՄ փլուզումից հետո անցած երկու տասնամյակի ընթացքում ԱՊՀ երկրներն ակտիվորեն ընդլայնում են շփումներն արտաքին աշխարհի, այդ թվում Եվրամիության հետ՝ օգտագործելով համագործակցության ուղղությունների բազմազանությունը։ Հարկ է նշել, որ Եվրամիության քաղաքականությունը ևս Համագործակցության երկրների հանդեպ նկատելիորեն ակտիվացել է հենց հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների աշխուժացման և, առաջին հերթին, Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հաջող ձևավորման հետ կապված։ Անկեղծորեն ցանկանում ենք, որ ԱՊՀ մեր հարևանները չհայտնվեն զարգացման «արևմտյան» և «արևելյան» վեկտորների բարդ ընտրության առջև, այլ ներգրավվեն եվրասիական տարածքի ինտեգրացիոն գործընթացներում։ Մանավանդ որ մենք նույնպես ձգտում ենք հետագայում ևս ամրապնդել մյուս երկրների, միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ փոխշահավետ և իրավահավասար համագործակցությունը՝ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման ակնկալիքով։ Մեր կառույցները միշտ բաց են մյուս պետությունների միավորման առջև, որոնք կիսում են միավորման նպատակներն ու սկզբունքները և պատրաստ են իրականացնել դրանք։ Որպես օրինակ. 2012թ. սեպտեմբերին ստորագրվեց համագործակցության հուշագիր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուկրաինայի կառավարության միջև, ինչպես նաև հուշագիր տեխնիկական կարգավորման հարցերով համագործակցության մասին։ Աշխարհում ստեղծվող ֆինանսատնտեսական իրավիճակում կարևոր է առավելագույն չափով օգտագործել ինտեգրացիայի պոտենցիալը և մասնակից երկրներում բիզնեսի վարման նպաստավոր պայմանների ստեղծումից ստացվող արդյունքը։ Պատմական հումանիտար և տնտեսական կապերի իմաստով Հայաստանի Հանրապետությունը հատուկ տեղ է զբաղե
նում մեր հարաբերություններում, ինչպես երկկողմանի, այնպես էլ ինտեգրացիոն գործընթացում։ Ուստի, ժամանակն է մտածել ռուս-հայկական տնտեսական կապերի ողջ համակարգը որակական նոր հարթակ տեղափոխելու մասին՝ ներառելով Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հետ փոխհարաբերությունների սխեմայի և մեխանիզմների հաստատումը։ Կարծում ենք, որ ինտեգրացիոն այս միավորումների շրջանակում ինտեգրման հետագա խորացման միջոցով միայն Հայաստանը կկարողանա ապահովել իր տնտեսության առաջընթաց զարգացումը, լրիվ չափով օգտագործել աշխատանքի միջազգային բաժանման առավելությունները՝ համապատասխան տեխնոլոգիական, արտադրական և կազմակերպական կառույցներում ընդգրկման ճանապարհով։ Համագործակցության նման ձևաչափը մեր կոնկրետ դիրքերի տեսակետից կարող է ավելի արդյունավետ լինել, քան երկկողմանի շրջանակները։ Հարկավոր է միայն ճիշտ և ժամանակին գնահատել սեփական հնարավորություններն ու ձեռքբերումները։ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ» [ http://www.sojuzinfo.am/arm/news/detail.php?ELEMENT_ID=185 ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here