Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Լյուդվիգի Դավթյանի ողջույնի խոսքը «Եվրասիական ինտեգրման տնտեսական ասպեկտները և Հայաստանը» կոնֆերանսում

0
328

Երևան, 16 մարտի 2013թ. Հարգելի բարեկամներ։ Թույլ տվեք ողջունել մեր համաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին։ Կարծում եմ, որ թեման խիստ հրատապ է և արդիական, այն կապված է մեր պետությունների զարգացման ուղիների ընտրության հետ։ Ոչ հեռավոր անցյալում մենք մեկ միասնական երկրի քաղաքացիներ էինք։ Ընտրելով անկախության դժվարին ուղին՝ մեր ժողովուրդները և երկրներն անցել են դժվար ու ծանր փորձությունների տարիների միջով։ Այսօր ծագել է համագործակցության ավելի բարձր մակարդակի անցնելու անհրաժեշտություն, որը ենթադրում է արգասավոր համակարգի ստեղծում, որտեղ բոլորը պաշտպանված կլինեն արդի աշխարհի մարտահրավերներից։ Կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է ձևակերպել և հստակ պատասխանել հետևյալ հարցերին. ի՞նչ է Եվրասիական միությունը և ենթադրո՞ւմ է արդյոք խոր ինտեգրումն ապագայում ընդհանուր պետության ստեղծում, թե՞ ոչ։ Ենթադրվող ի՞նչ սուվերեն կորուստներ կարող են ունենալ մասնակից պետությունները, փոխարենը ի՞նչ կստանան նրանք։ Եվ վերջապես, իրավունք ունի՞ արդյոք ԵվրԱզԷս-ի ինքնիշխան պետությունը մտնել պետությունների այլ համակարգերի մեջ։ Կարծում եմ՝ առաջին հարցի պատասխանը պետք է լինի հետևյալը. Եվրասիական միությունն առանձին պետություն չէ և երբեք դրան չի հավակնի։ Այն, ինչպես և Եվրոպական միությունը, անկախ պետությունների համակարգ է, որի նպատակներն ու արժեքները համահունչ են ընդունված համամարդկային արժեքներին։ Մենք չպետք է պատրանքներ տածենք, թե առաջիկայում ԱՊՀ թեկուզև մեկ երկիր կարող է դառնալ Եվրամիության անդամ մի շարք պատճառներով, և առաջին հերթին՝ հաշվի առնելով կազմակերպությունում առկա հիմնախնդիրները և հակասությունները և դրանց լուծման ուղիների անորոշությունը։ Ես լիահույս եմ, որ նման հանդիպումներն այս և այլ հարցերի պատասխանները գտնելու լավագույն միջոցն են, իսկ կոնֆերանսին մաղթում եմ հաջողություն և բարի երթ։ Շնորհակալություն ուշադրության համար։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here