ԵՄ-Ը ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԷԿ ՓԱԿՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ

0
291

Եվրամիությունն այժմ չի կարող առաջարկել Հայաստանին ֆինանսավորել էներգիայի այլընտրանքային աղբյուրները Հայկական ԱԷԿ փակման փոխարեն, համոզված է «Հայաստան. աշխարհաքաղաքական և ինտեգրացիոն հեռանկարներ» միջազգային կոնֆերանսի [ http://www.sojuzinfo.am/arm/analitics/detail.php?ELEMENT_ID=293 ] մասնակից, Լատվիայի Սեյմի պատգամավոր, «Ժողովրդավարական արժեքների և ինտեգրացիայի ազգային ասոցիացիա» ընկերության վարչության նախագահ Նիկոլայ Կաբանովը։ «Ինչ վերաբերում է Մեծամորի ԱԷԿ-ին, որն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի 40%-ը, ապա ԵՄ-ը պնդում է էներգիայի այլընտրանքային աղբյուրների հարցում, բայց ես հիմա այդ կայանի ֆինանսավորման նախագիծ չեմ տեսնում։ Ես կարծում եմ, որ տնտեսական այն իրավիճակում, որում գտնվում է ԵՄ-ը, բոլորովին իրատեսական չէ մտածել այն մասին, թե կառաջարկվեն էներգիայի այլընտրանքային աղբյուրների ֆինանսավորման ծրագրեր»,- ասել է նա «Առկա» գործակալությանը։ Ըստ Կաբանովի, որը մասնակցել է Երևանում անցկացված «Հայաստան. աշխարհաքաղաքական և ինտեգրացիոն հեռանկարներ» կոնֆերանսին, ԵՄ-ը հավանաբար Հայաստանին ինչ-որ անորոշ ժամկետ կտա ԱԷԿ փակման համար, իսկ Երևանին հարկավոր կլինի գոնե ինչ-որ առաջընթաց ցույց տալ այս հարցի շուրջ բանակցություններում։ Եվրամիությունը պնդում է, որ Հայկական ԱԷԿ-ը շուտափույթ կերպով հանվի շահագործումից։ Բայցևայնպես, Հայաստանի կառավարությունը 2012թ. ապրիլին 10 տարով երկարացրել է նրա շահագործման ժամկետը։ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են փաստորեն նոր կայան կառուցել գործողի փոխարեն։ Խոսքն առայժմ 1000 մվտ հզորությամբ մեկ էներգաբլոկի շինարարության մասին է։ Ներկայում գործող Հայկական ԱԷԿ-ը (ՀԱԷԿ) գտնվում է Մեծամոր քաղաքի մոտ (մոտ 20-30 կմ Երևանից հարավ)։ Կայանը շահագործման մեջ է մտցվել 1976թ.։ Կանգնեցվել է 1989թ. Սպիտակի երկրաշարժից հետո (1988թ. դեկտեմբեր), որը 25 հազար մարդու կյանք է խլել։ Երկրորդ անգամ գործարկվել է 1995թ. նոյեմբերին հանրապետության սուր էներգետիկ ճգնաժամի հետ կապված։ Ներկայում գործում է միայն երկրորդ բլոկը՝ 407,5 մվտ հզորությամբ։ «Հայաստան. աշխարհաքաղաքական և ինտեգրացիոն հեռանկարներ» կոնֆերանսը կազմակերպվել է «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական կազմակերպության կողմից։ Միջոցառմանը մասնակցել են պատգամավորներ և քաղաքական գործիչներ Հայաստանից, Բալթյան երկրներից և Վրաստանից։ http://arka.am [ http://arka.am/ru/news/economy/es_ne_smozhet_profinansirovat_alternativnye_istochniki_energii_v_armenii_vzamen_zakrytiya_aes_latviy/ ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here