ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄԱ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՄԻՋԱՄՏԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ

0
324

Եվրամիությունը հիմա պատրաստ չէ միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, քանի որ դրա համար ռեսուրսներ, ինչպես նաև հիմնախնդրի ընկալում չունի, կարծում է «Հայաստան. աշխարհաքաղաքական և ինտեգրացիոն հեռանկարներ» միջազգային կոնֆերանսի [ http://www.sojuzinfo.am/arm/analitics/detail.php?ELEMENT_ID=293 ] մասնակից, Լատվիայի սեյմի պատգամավոր, «Ժողովրդավարական արժեքների և ինտեգրացիայի ազգային ասոցիացիա» ընկերության վարչության նախագահ Նիկոլայ Կաբանովը։ «ԵՄ խորացումը Հարավկովկասյան հակամարտային գոտիներում հիմա հարկավոր չէ բրյուսելցի քաղաքական գործիչներին։ Ուստի, իմ կարծիքով, առաջիկա տարիներին մեզ սպասվում են գործընկերության նմանակում և կեղծ-ընդլայնում»,- ասել է նա «Новости-Армения» գործակալությանը։ Կաբանովի կարծիքով՝ դժվար թե ԵՄ-ը «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների հանդեպ շարունակի նույն քաղաքականությունը, ինչը ժամանակին կար Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների հանդեպ։ Նա հոռետեսություն է հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների առիթով։ «Ես կարծում եմ՝ չարժե, որ Հայաստանն անհանգստանա Եվրամիությանը շուտով անդամակցելու հարցով։ Ըստ իս, այս հարցը լուծվելու է մեր երեխաների օրոք»,- նկատել է նա։ Կաբանովը, որը մասնակցում էր Երևանում անցկացվող «Հայաստան. աշխարհաքաղաքական և ինտեգրացիոն հեռանկարներ» կոնֆերանսին, անդրադարձել է նաև Բրյուսելի դիրքորոշմանը՝ Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում Հայաստան-ԵՄ ասոցիացիայի և ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի հնարավոր կնքման վերաբերյալ։ «Մեզ մոտ շատ լուրջ ադրբեջանական լոբբի կա։ Հարկավոր է ինքներս մեզ հաշիվ տանք, որ զուտ տնտեսապես Ադրբեջանն Արևմտյան Եվրոպայի երկրների վրա ներգործության ավելի շատ լծակներ ունի։ Ես կարծում եմ, որ, իհարկե, կլինի Բաքվի հանդիպակաց առաջարկությունը Եվրոպական հանձնաժողովին, և այնտեղ հնարավոր են զանազան տարբերակներ»,- ասել նա։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նրա խոսքերը նշանակում են, որ Ադրբեջանը կխոչընդոտի այդ գործընթացին, Կաբանովն ասել է. «Գոյություն ունի այսպես կոչված «սոցիալիստական մրցակցություն» «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների միջև։ Եվ ես կարծում եմ, որ այն հակամարտությունը, որ կա ձեր երկրների միջև, էապես բարդացնում է եվրաինտեգրման գործընթացը»։ «Հայաստան. աշխարհաքաղաքական և ինտեգրացիոն հեռանկարներ» կոնֆերանսը կազմակերպել է «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական կազմակերպությունը։ Միջոցառմանը մասնակցել են պատգամավորներ և քաղաքագետներ Հայաստանից, Բալթյան երկրներից և Վրաստանից։ http://defacto.am [ http://defacto.am/43067.html ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here