«ԻՆՏԵԳՐԱՑԻԱ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ԺՈՂՈՎՈՒՄ (Երևան, 19 հոկտեմբերի 2013թ.)

0
374

Հարգելի հյուրեր, ողջունում եմ ձեզ մեր այս ժողովում։ Շատ կուզենայինք մեր այս տարեկան ժողովը, որի ժամանակ հայտնի քաղաքագետներին, վերլուծաբաններին, փորձագետներին հանձնելու ենք Երևանյան ոչ ֆորմալ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամության վկայականներ, դարձնել մի նշանակալի իրադարձություն։ Այդ իսկ պատճառով մենք Երևան ենք հրավիրել ԵվրԱզԷս-ի ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտական խորհրդի եվրասիական տնտեսական ինտեգրման հարցերի բյուրոյի անդամ Վլադիմիր Անատոլիի Լեպյոխինին։ Երեկ պարոն Լեպյոխինը մամուլի ասուլիս է տվել «Новости-Армения» գործակալությունում, հրապարակային դասախոսություն կարդացել Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում և հարցազրույց տվել Հայկական Երկրորդ հեռուստաալիքին, որն արդեն երեկ երեկոյան հեռարձակվել է։ Իսկ այսօր, հաշվի առնելով մեր գործընկերների բազմաթիվ նոր գաղափարները, պարոն Լեպյոխինը հանդես կգա հրապարակային դասախոսությամբ, որի ընթացքում կամփոփի քաղաքագիտական իր մոտեցումները Եվրասիական միության ապագայի և դրան Հայաստանի մասնակցության հարցի վերաբերյալ, ինչից հետո տեղի կունենա մտքերի փոխանակություն մեր փորձագետների և գիտնականների մասնակցությամբ, որոնք վերջին ամիսներին ընդգրկվել են ինտեգրացիոն մի քանի ծրագրերում, տնտեսական, քաղաքագիտական և սոցիոլոգիական հետազոտություններում, որոնց արդյունքները ներկայացված են մեր soyuzinfo.am կայքում։ Գալով վկայականների և շնորհակալագրերի հանձնմանը՝ ուզում եմ նշել, որ մենք դրանք ստորագրել ենք պրն Լեպյոխինի հետ միասին, և դա խորհրդանիշն է այն բանի, որ և՛ Երևանում, և՛ Մոսկվայում մեր բարեկամները հետաքրքրությամբ հետևում են այն գործընթացներին, որոնք զարգանում են Հայաստանում, և այսօր հանձնվող վկայականները փոքրիկ շնորհակալություն է ձեր կատարած մեծ աշխատանքի համար։ Առանձին ուզում եմ երախտագիտություն հայտնել մեր բարեկամներին՝ Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների ղեկավարներին, ովքեր վերջին մի քանի ամսվա ընթացքում ակտիվորեն լուսաբանում են Հայաստանի եվրասիական ինտեգրման գործընթացը և իրենց լսարանին հնարավորություն են ընձեռում ավելի լավ ընկալել այդ գործընթացները։ Եվ այսպես, հաճույքով շնորհակալագիր եմ հանձնում Ելենա Սամվելի Կուրդիյանին լրատվամիջոցներում եվրասիական ինտեգրման գործընթացների համակողմանի և խոր լուսաբանման ու Երևանի ոչ ֆորմալ Եվրասիական փորձագիտական ակումբի աշխատանքներին աջակցելու համար։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Շավարշ Գեդեոնի Գևորգյանին ԶԼՄ-ում եվրասիական ինտեգրման գործընթացի համակողմանի և խոր լուսաբանման ու Երևանի ոչ ֆորմալ Եվրասիական փորձագիտական ակումբի աշխատանքներին աջակցելու համար։ Մենք շնորհակալություն ենք հայտնում հայկական «Мир» հեռուստառադիոընկերության տնօրեն Մերուժան Ջանիկի Սարգսյանին, որն արժանացել է բարձրագույն երկու պարգևի՝ Ռուսաստանի Դաշնության Բարեկամության շքանշանին և մեդալի, որը վերջերս նրան շնորհեց Հայաստանի Հանրապետության նախագահը։ Առանձին շնորհակալություն ենք հայտնում «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Գեղամ Ազատի Մանուկյանին և «Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Գայոսի Աղաջանյանին՝ համակողմանի աջակցության համար։ Այժմ՝ մեր ակումբին անդամակցության վկայականների մասին։ Ուզում եմ նշել, որ դեռ 2000թ. մեր երկրի առաջադեմ մարդիկ մտահղացել էին ստեղծել Եվրասիական շարժում և որոշ քայլեր են արել այդ ուղղությամբ։ Բայց դա առանձնապես արձագանք չի գտել քաղաքական մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Մենք այդ գործընթացը վերստին նախաձեռնեցինք արդեն այն բանից հետո, երբ ի հայտ եկան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևի հոդվածները, և եվրասիական ինտեգրման գործընթացն սկսեց մեծ թափ հավաքել։ Բայց մենք հիշում ենք, թե ով է կանգնած մեր երկրում Եվրասիական շարժման ակունքների մոտ և ով է այսօր ակտիվորեն առաջ մղում այդ գործընթացը։ Մեր հատուկ շնորհակալությունը «Նորավանք» ԳԿՀ տնօրեն, Երևանի ոչ ֆորմալ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Գագիկ Աշոտի Հարությունյանին։ Մենք հաճույքով մեր ակումբի անդամի վկայական ենք հանձնում մեր ակումբի միակ պրոֆեսիոնալ քաղաքական գործչին, փորձագետին՝ Արտակ Բորիսի Զաքարյանին, որը վերջին մի քանի ամիսներին հրապարակել է նշանակալի հոդվածներ՝ հայտնի ոչ միայն հայկական, այլև ռուսական միջավայրում։ Եվրասիական շարժման նախաձեռնողներից է նաև Սամվել Արշալույսի Մանուկյանը, որը ներկայացնում է մեր սոցիոլոգիական հետազոտությունները, որոնց համաձայն՝ Հայաստանի բնակչությունը, լիովին չպատկերացնելով եվրասիական ինտեգրման մանրամասները, միևնույն է՝ կողմնակից է Ռուսաստանին և պաշտպանում է Հայաստանի ղեկավարության՝ եվրասիական ինտեգրման գործընթացին ավելի սերտորեն միանալու որոշումը։ Առանձին շնորհակալություն ենք հայտնում համալսարանական գիտության ներկայացուցիչներ Ալեքսանդր Ալեքսանդրի Մարկարովին (որը, բացի Երևանի պետական համալսարանում զբաղեցրած պաշտոններից, նաև ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրենն է), ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Աշոտ Փայլակի Ենգոյանին, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Մարութ Երեմի Վարդազարյանին, ինչպես նաև պրոֆեսորներ Վարդան Բաբկենի Բոստանջյանին, Թաթուլ Նորայրի Մանասերյանին, պրոֆեսոր Ալեքսանդր Վիլենի Սաֆարյանին, Էդուարդ Սերգեյի Ղազարյանին։ Հատուկ ուզում ենք առանձնացնել և նշել դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Աղասիի Թավադյանին, որի հիմնարար հետազոտությունը՝ նվիրված Մաքսային միությանը և ապագա Եվրասիական միությանը Հայաստանի ինտեգրման տնտեսական կողմերին, բավական մեծ հանրային արձագանք է գտել ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։ Հաճույքով մեր ակումբի անդամի վկայական ենք հանձնում վերլուծաբան, քաղաքագետ, Ղազախստանի դեսպանության խորհրդական Ալմաթ Տոլեպբերգենովիչ Տոեկինին։ Երախտագիտությամբ նշում եմ նաև Աշոտ Ռամզեսի Թևիկյանին, Աշոտ Վահրամի Կարապետյանին, Սերգեյ Լավրենտիի Սարգսյանին, Խաչիկ Սամվելի Գալստյանին։ Ավարտելով վկայականների և շնորհակալագրերի հանձնման պատվավոր և հաճելի առաքելությունը՝ ուզում եմ ասել հետևյալը։ Մենք մի ինչ-որ հսկայական երկրի նահանգը չենք, այլ փոքր պետություն քաղաքակրթությունների խաչմերուկում, Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև։ Մենք բոլորս ներկայացնում ենք հայ ժողովրդին, հնագույն մի ժողովուրդ, որը կարող է գնահատել, ճանաչել բարեկամներին, տարբերել նրանց մեր բարին չկամեցողներից, անտարբերներից։ Մենք բավական հին պատմություն ունեցող երկիր ենք՝ հասկանալու համար, որ մեզ, մեր իրավիճակում, իսկապես անկեղծ բարեկամներ են հարկավոր ամենուրեք՝ քաղաքականությունում, տնտեսությունում, մշակույթում, գիտությունում, և եվրասիական ինտեգրման գործընթացը կոչված է օգնել մեզ այս հարցում։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here