ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ, ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ԱՂԱՍՈՒ ԹԱՎԱԴՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ԺՈՂՈՎՈՒՄ (Երևան, 19 հոկտեմբերի 2013թ.)

0
377

Մեր հետազոտության գլխավոր շեշտն ի սկզբանե դրվել է օբյեկտիվությունը պահպանելու վրա։ Եվրասիական բանկն իսկապես նպաստել է մեր աշխատանքին, բայց որոշ հետազոտություններ ես իրականացրել էի նախքան Եվրասիական բանկի հետ մեր աշխատանքն սկսելը։ Մենք որոշեցինք աշխատանքն սկսել այն վերլուծությունից, թե ինչ էֆեկտ են ստացել ԵՄ մտած երկրները։ Սկսեցինք Մերձբալթիկայից։ Եվ եկանք հետևյալ եզրահանգման. տնտեսական անվտանգության հարցերի առումով, իհարկե, դա կապված է ընդհանուր անվտանգության հետ, բայց ունի իրեն բնորոշ առանձնահատկությունները։ Մենք հիշում ենք, որ 2009թ. ԱՊՀ երկրներում ամենամեծ տնտեսական անկում ունեցել են Հայաստանը և Ուկրաինան. 14% անկում Հայաստանում, 14,8%՝ Ուկրաինայում, և մենք բոլորս հայտնվել ենք, «Ֆորբսի» տարբերակով, ամենախոցելի երկրների եռյակում։ Առաջին տեղն այն ժամանակ զբաղեցրել էր փայլուն մի երկիր՝ Մադագասկարը։ Բանն այն է, որ Մերձբալթիկայում ևս այնպես էր ստացվել, որ 2009թ. անկումը մոտավորապես նույնն էր։ Իսկ ահա Լատվիայում անգամ ավելին էր՝ մոտավորապես 18%, բայց չգիտես ինչու մեծն «Ֆորբսը» ամենախոցելի երկրների եռյակում նրան չէր ներառել։ Հայաստանն այդ փակուղուց դուրս եկավ մոտավորապես 1 մլրդ եվրոյով, իսկ ահա Լատվիան, մեծ կորուստների գնով, մոտավորապես 8 մլրդ-ով։ Դասը, որ պետք է քաղվեր այստեղից, հետևյալն էր. երկրի քաղաքական և տնտեսական խնդիրներն իսկապես խիստ միահյուսվում են։ Պարզապես չի կարելի գլխավորը համարել քաղաքականությունն ու կորցնել ողջ արևելյան շուկան (ինչը տեղի ունեցավ, առաջին հերթին, Լատվիայի պարագայում)։ Տարբեր տեսակետներ կան Մաքսային միությանը Հայաստանի միանալու պաշտոնական հայտարարության մասին։ Ինձ համար ամենահետաքրքիրն այն է, որ հակադիր են տնտեսագետների տեսակետները, նկատի ունեմ Եվրոպական բանկի տնտեսագետներին, որտեղ ուղղակի ասացին, որ Հայաստանը, իհարկե, ավելի մրցունակ կդառնա ի հաշիվ էժան էներգակիրներ ստանալու և դրանց մատչելիության։ Պետք է ասեմ, որ հիմա Մաքսային միությունից արտահանումն, իհարկե, ավելի շատ է, քան առաջ, երբ դրա մեջ մտնող յուրաքանչյուր երկիր առանձին էր արտահանում, այսինքն՝ Հայաստանն ավելի շատ հետաքրքրություն կներկայացնի, եթե ուժեղ, կայուն լինի և տնտեսական աճի ավելի մեծ պոտենցիալ ունենա։ Այժմ՝ մեր հաշվարկների մասին։ Առաջին հերթին ներկայացնեմ այն հաշվարկները, որոնք անցկացրել է Եվրամիությունը։ Դա բավական մեծածավալ աշխատանք է, և մաթեմատիկոս-տնտեսագետի տեսակետից՝ ինձ զարմացրեց նրանց հաշվարկների մեծ ճշգրտությունը հենց երկարատև ժամկետի համար։ Օրինակ, մենք պետք է իմանանք, որ ասոցիացիան Եվրամիության հետ մեզ խոստանում է $46 մլն։ Ընդ որում՝ աճը նույնպես հստակ նշված էր՝ ՀՆԱ 2,3% հավելյալ աճ։ Բայց բանն այն է, որ այս ամենը կապված է մեծ ռիսկերի հետ։ Նրանց ուսումնասիրության մեջ դրա մասին նշված էր։ Առաջին ռիսկը մեր կողմից Թուրքիան փակելն է, այսինքն՝ այդ երկիրը որպես տարանցման ճանապարհ օգտագործելու անհնարինությունը։ Երկրորդ շատ լուրջ ռիսկը գների տատանումն է. քանի որ դիվերսիֆիկացիան մեր տնտեսության մեջ շատ թույլ է, գունավոր մետաղների գների լուրջ տատանումն անմիջապես հարվածում է մեր տնտեսական աճին։ Իսկ գները կարող են իսկապես անկայուն լինել։ Երրորդ կետն, իհարկե, կոռուպցիան է, դա երկրի ներքին գործն է։ Ես ձեզ օրինակ չեմ բերի Արգենտինան և Ուրուգվայը, որոնք կոռուպցիայի տարբեր մակարդակներ ունեն։ Մեր տարածաշրջանում Հայաստանն ու Վրաստանը նույնպես կոռուպցիայի տարբեր մակարդակներ ունեն։ Բացի այդ, էլի շատ մեծ ռիսկեր կան, որոնց մասին չի նշվել։ Բնականաբար, Մաքսային միությունը պաշտպանելու է իր տնտեսական շահերը, և դա, իհարկե, անմիջապես կանդրադառնա մեր զարգացման վրա։ Այսինքն՝ այս ամենը կզրոյանար։ Մենք ինքներս նույնպես գնահատել ենք Եվրամիության հետ ինտեգրումից ստանալիք արդյունքը։ Իհարկե, լավ կլիներ, եթե հակասություններ չլինեին։ Այնտեղ նույնպես ընդամենը երկու ասպեկտ կա։ Առաջին ասպեկտը մեր գունավոր մետաղների արտահանման դյուրինացումն էր՝ առանց մաքսատուրքերի, ինչպես նաև ընթացակարգային հարցերի թեթևացումը։ Երկրորդը վարկերի ստացումն է, որոնց արդյունավետությունը, պետք է ասեմ, ավելի ցածր է, քան ուղղակի ներդրումներինը։ Իսկ մեր ներդրումների գրեթե կեսը ռուսական ներդրումներն են։ Այժմ՝ մեր հաշվարկների մասին։ Մենք հստակ նպատակ ենք դրել՝ գնահատել ինտեգրման (ընդ որում՝ ոչ միայն Մաքսային միության, այլև Եվրամիության հետ) տնտեսական արդյունքը՝ տնտեսա-մաթեմատիկական մեթոդների կիրառմամբ։ Ի դեպ, դրանցից մի քանիսն արդեն մշակվել են մեր կողմից հենց այս խնդրի լուծման համար։ Մենք բավական ծավալուն տեղեկատվություն ենք մշակել, ընդ որում՝ առաջին հերթին ուշադրություն ենք հատկացրել մեր տնտեսության համակարգաստեղծ, առանցքային ճյուղերին, քանի որ դրանք են ապահովում մեր տնտեսական աճի լուրջ պոտենցիալը։ Դա, առաջին հերթին, իհարկե էներգետիկան է։ Բնականաբար, չարժեր Եվրամիությունից որևէ ներդրում սպասել այս ճյուղում։ Ի դեպ, այս բոլոր հաշվարկները հետագայում, այսինքն՝ այն բոլոր ուղղությունները, որոնք մենք դիտարկել ենք, հուրախություն մեզ, իրենց արտահայտությունն են գտել երկու նախագահների (Հայաստանի և Ռուսաստանի) համատեղ հայտարարությունում։ Դա, առաջին հերթին, էներգետիկան է, որտեղ շատ լուրջ ներդրումներ են սպասվում։ Միայն նրա համար, որ մեզ մոտ կհանվի արտահանման մաքսատուրքը (դա 30% է), մենք հավասար պայմաններով Ռուսաստանից երկարաժամկետ հեռանկարում կստանանք $146 մլն, տարեկան մոտ $150 մլն, իսկ հինգ տարվա համար, երկարաժամկետ հեռանկարում, ստացվում է $750 մլն։ Երկրորդը տրանսպորտն է, միայն Հյուսիս-Հարավ ճանապարհը ենթադրում է $100 մլն Եվրասիական բանկից, մոտավորապես կես միլիարդ դոլար կներդրվի երկաթուղային ճանապարհի շինարարության համար։ Եկեք լավ հաշվենք, մենք դա կարողանում ենք անել։ Հունիսին մենք սպասում ենք աշխատավարձի բարձրացում միանգամից 40%-ով։ Իմ անձնական համոզմամբ՝ դա ուղղակիորեն կապված է այն հավելյալ $150 մլն էֆեկտի հետ, որը մենք կստանանք էներգառեսուրսների գների իջեցումից։ Ի դեպ, դա վերաբերում է ոչ միայն գազին, այլ նաև նավթամթերքներին։ Մենք այս բոլոր էֆեկտները գնահատել և եկել ենք այն եզրակացության, որ յուրաքանչյուր նման համաձայնագիր այս կամ այն ուղղությամբ կտա տնտեսական աճի տեմպի մոտավորապես 5-7% աճ, իսկ տնտեսական աճի ավելացման, ասենք՝ 5% տնտեսական աճի դեպքում յուրաքանչյուր նման համաձայնագիր կտա մոտավորապես 0,25% հավելյալ աճ։ Այսինքն՝ էներգետիկայի, նավթի գների իջեցումը կտա 0,25% հավելյալ աճ։ Գազի գների իջեցումը մոտավորապես 5% հավելյալ տնտեսական աճ կտա։ Այս ամենն ուշադիր ուսումնասիրվել և գնահատվել է մեր կողմից։ Շատ կարևոր է նաև երրորդ բլոկը, որը վերաբերում է արտադրահզորությունների աճին. այս հարցն, ի դեպ, ուղղակիորեն կապված է այն գիտական մշակումների հետ, որոնք մեզ մոտ, ցավոք, մի շարք պատճառներով, փոքր մասշտաբի էֆեկտով, լուրջ պահանջարկ չունեն։ Մենք գիտենք, որ կգործարկվեն «Նաիրիտն» ու մի շարք ռազմավարական ձեռնարկություններ (բանակցություններն ընթանում են)։ Դա, իհարկե, նույնպես շատ կարևոր աճ կապահովի։ Հենց միայն այս էֆեկտը կտա ՀՆԱ մոտավորապես 2-3% հավելյալ աճ։ Սրանք զուտ տնտեսական հաշվարկներ են, ահա թե ինչու եմ ասում, որ հարկավոր է գնալ այնտեղ, որտեղ դա շահավետ է։ Իսկ եթե մեզ մոտ բացվի Աբխազիայով անցնող երկաթուղին (ես վստահ եմ, որ դա լինելու է, ես այս առումով լավատես եմ), ապա մենք կկարողանանք դառնալ տարանցիկ հանգույց։ Այստեղ ռազմավարական շահ կա նաև Ռուսաստանի համար՝ հյուսիսից մինչև հարավ, դեպի Պարսից ծոց։ Իհարկե, ՀՆԱ հավելյալ աճը մեզ մոտ կարող է կրկնապատկվել, այսինքն՝ երկաթուղու բացումից 2-3 տարի հետո հասնել մինչև 7-8%-ի, որքան մեզ անհրաժեշտ է կայուն տնտեսական աճ հաստատելու համար։ Բայց մենք պետք է բնակչությանը ցույց տանք նաև, թե ինչի կարող է հանգեցնել ՀՆԱ աճը։ Մենք պետք է նշենք նաև, որ անգամ Ռուսաստանի հետ ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում հայ բնակչության կեսը, մոտավորապես այնքան, որքան ապրում է Հայաստանում, Ռուսաստանում է բնակվում։ Մենք այդ մասին երբեք չպետք է մոռանանք, և բնականաբար, միայն Մաքսային միության հետ համաձայնագիր ստորագրելով տրանսֆերտներից ստացվող էֆեկտը նույնպես կտա ՀՆԱ հավելյալ 2% աճ, քանի որ մարդկանց համար ավելի հեշտ կդառնա աշխատելը, ավելի բարձր վարձատրվող աշխատանքի տեղավորվելը։ Այս ամենն, իհարկե, կտա իր արդյունքը, այսինքն՝ ինտեգրալ էֆեկտը Մաքսային միությանը միանալու պարագայում զուտ տնտեսական առումով շատ ավելի բարձր է, քան Եվրամիությանը միանալու դեպքում, և ես վստահ եմ, որ ուժեղ Հայաստանն ավելի մեծ հետաքրքրություն կներկայացնի Եվրամիության համար այն բանից հետո, երբ ապահովվի նրա կայուն տնտեսական աճը։ Ահա Եվրամիության հետ մեր ինտեգրման ուղղություններն ու «և/և» հարցի լուծումը։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here