ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՏՄ ՄՏՆԵԼԸ ՇԱՀԱՎԵՏ ՔԱՅԼ Է

0
442

Հայաստանի Եվրասիական տնտեսական միություն մտնելը շատ կարեւոր եւ շահավետ քայլ է: Այս մասին նոյեմբերի 13-ին Երեւանում «Հայաստանի Եվրասիական հեռանկարը. Տարածաշրջանային եւ գլոբալ մարտահրավերներ» գիտաժողովի շրջանակում լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Թամարա Գուզենկովան: «Հայաստանը այնպիսի կողմ է, որը կարող է ձեւավորել իր օրակարգը, հաշվի առնել սեփական ազգային շահերը եւ արդեն որպես ԵՏՄ անդամ երկիր այլ անդամներ ընդունել այդ կազմակերպությունում», — ասել է Գուզենկովան՝ հիշեցնելով, որ արդեն 2015 թ. հունվարի 1-ից ԵՏՄ-ն կդանա պաշտոնապես գործող միջազգային միավորում: Ըստ Գուզենկովայի՝ շատ կարեւոր է այն, որ ԵՏՄ-ն իր գոյության սկզբնական փուլ է թեւակոխում ոչ թե եռանդամ կազմակերպություն, այլ նոր երկիր է ավելանում՝ Հայաստանը, եւ սա շատ բարդ, դժվարին ջանքերի արդյունք է, որոնք ձեռնարկվել են ոչ միայն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Հայաստանի քաղաքական վերնախավի, այլեւ հասարակ մարդկանց կողմից, որոնք աջակցել են եվրասիական ինտեգրման գաղափարը: http://news.am/arm/news/239051.html [ http://news.am/arm/news/239051.html ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here