Ընտրությունների միակ սենսացիան ուրախացրել է շատերին

0
337

«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական վերլուծական ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման կողմնակիցները շատ են, և նրանք քվեարկել են ՀՀԿ-ի ու «Ծառուկյան» դաշինքի օգտին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հաջողություն մաղթեց նոր ձևավորվող խորհրդարանին՝ ասելով, որ կան բոլոր հնարավորությունները լավ ու որակյալ խորհրդարան ունենալու:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ընդգծեց, որ ընդդիմադիր էլեկտորատի մեծ մասը հասավ «Ծառուկյան» դաշինքին, իսկ ընդդիմադիր համարվող մի շարք կուսակցություններ նույնիսկ անցողիկ շեմը չհաղթահարեցին: Ինքն ակնկալում էր, որ 4-ի փոխարեն գոնե 6 քաղաքական ուժ ներկայացված կլինի խորհրդարանում:

««Ելքը» բավական հաջող քարոզարշավ տարավ, ու անկնալվում էր, որ նա իսկապես կլինի 3-րդ ուժը, որ կհայտնվի խորհրդարանում»,-նկատեց նա: Վ. Հակոբյանի հավանական է համարում, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ը կկազմեն կոալիցիոն կառավարություն՝ նման կերպ ունենալով մոտ 62 տոկոս:

««Ծառուկյան» դաշինքը կմնա ընդդիմադիր դաշտում, բայց չեմ կարծում, որ նրանք կունենան որևէ կոալիցա «Ելք»-ի հետ, որովետև նրանց նպատակները տարբեր են»: Նա փոքրիկ սենսացիա համարեց այն, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը խորհրդարան չի անցնում, որովհետև այն համարվում է իշխանական ուժ: Միաժամանակ Վ. Հակոբյանն ընդգծեց, որ սա շատերին է ուրախացրել ՀՀ-ում:

Արևմտյան կողմնորոշում ունեցող ընտրազանգվածի մի մասն, ըստ նրա, «Ելք»-ին է քվեարկել, մի մասն էլ, հնարավոր է, որ ՀՀԿ-ի օգտին է քվեարկել, քանի որ վարչապետը արևմտյան ոճով քարոզարշավ էր վարում:

Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովն, ով տեսակամուրջով միացել էր ասուլիսին, ընդգծեց, որ ընտրություններիում ոչ մի զարմանալի բան չեղավ: Նա շնորհավորեց հայ ժողովրդին լավ ընտրությունների համար:

 

 

Henaran.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here