Հ. Բաբուխանյանը դարձավ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ (Տեսանյութ)

0
313

Այսօր կայացավ Եվրասիական փորձագիտական ակումբի 4-րդ ընդհանուր տարեկան նստաշրջանը, որին ներկա էին ԱԺ պատգամավորներ ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն ու Միհրան Հակոբյանը, ՀՀ-ում Բելառուսի հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկը, Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիմուր Ուռազաեւը, ինչպես նաեւ հայտնի քաղաքագետներ, տնտեսագետներ ու փորձագետներ: Նստաշրջանը նշանավորվեց ոչ միայն տարեկան ամփոփիչ զեկույցներով եւ դիվանագետների ու պատգամավորների ողջույնի խոսքերով, այլեւ ակումբի հինգ նոր անդամների համալրմամբ: Այդ թվում Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ ակումբի անդամակցության հավաստագիր հանձնեց ԱԺ պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ:

Ինչպես նշեց Ա. Սաֆարյանը, Եվրասիական փորձագիտական ակումբը կազմված է ճանաչված հասարակական, քաղաքական, գիտական գործիչներից, որոնք լայն համբավ են վայելում երկրում եւ ակտիվ հանդես են եկել Եվրասիական տնտեսական գործընթացների զարգացման օգտին: Ստանալով հավաստագիրը` Հ. Բաբուխանյանն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է այս ակումբի անդամ դառնալը:

 

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

Iravunk.com

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here