Արևմուտքի և Ռուսաստանի գլոբալ առճակատումը. Սպառնալիքներ արդի հայ հասարակության համար

0
372

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

«Ինտեգրացիա և զարգացում» հ/կ նախագահ,

քաղաքական վերլուծաբան

Զեկուցում «Ավանդական ընտանիքի հաստատությանը արդիական սպառնալիքներ և մարտահրավերներ (իրողությունների գնահատականներ և 2017 թ. պայքարի արդյունքներ համաժողովում

«Իմպերիում Պլազա» բիզնես-կենտրոնի համաժողովների դահլիճ, ք.Երևան, Հայաստան

 

Ժամանակակից միջազգային իրադրությունը բնութագրվում է միաբևեռ աշխարհից բազմաբևեռին անցման շատ հիվանդագին գործընթացով: Արևմտյան աշխարհը և նրա առաջնորդ ԱՄՆ-ն հսկայական ջանքեր են գործադրում ժամանակակից աշխարհակարգում տիրապետող դիրքը պահպանելու համար և ձգտում են թույլ չտալ աշխարհաքաղաքական մրցակիցների/հակառակորդների, առաջին հերթին Ռուսաստանի և Չինաստանի զարգացումն ու ուժեղացումը: ԱՄՆ քաղաքական ղեկավարության ռազմավարության մեջ Ռուսաստանը և Չինաստանը, ինչպես նաև Իրանն ու ԿԺԴՀ նշված են իբրև հակառակորդներ «ագրեսիվ մղումներով» և խնդիր է դրված ցանկացած միջոցներով զսպել նրանց ակտիվությունը:

Մասնավորապես, ժամանակակից Ռուսաստանի ողջ շրջապատը Բալթիկայի ափերից մինչև Խաղաղ օվկիանոս այսօր հանդես է գալիս իբրև անկայունության գլոբալ կորագիծ, որը լեփ-լեցուն է տարբեր տրամաչափի հակամարտություններով և առճակատումներով, որոնք սպառնում են ինչպես առանձին տարածաշրջաններին, այնպես էլ միջազգային հանրությանն ամբողջությամբ:

Արևմուտքի քաղաքական վերլուծաբանները գտնում են, որ ներկա 2018 թ. կնշանավորվի մեծ Մերձավոր Արևելքում, Միջին Արևելքում, Հարավ-Արևելյան Ասիայում և Արևմտյան քաղաքակրթության և Ուղղափառ քաղաքակրթության (ըստ Ս.Հանթինգթոնի) շփման ամբողջ գծով լարվածության հետագա աճով: Եվրասիական տնտեսական միության ստեղծքումը, ՀԱՊԿ կազմակերպչական ձևավորումն ու ակտիվությունը արևմտյան ստրատեգների կողմից ընկալվում է իբրև Ռուսաստանի փորձ վերականգնելու նախկին Խորհրդային Միությունը և դրսևորվելու որպես գլոբալ այլընտրանք ժամանակակից արևմտյան աշխարհին:

Ժամանակակից հյուսիսային եվրասիական տարածքի (որպիսին է հետխորհրդային տարածքի մեծ մասը, որը ցանկանում է ինտեգրվել և զարգանալ ընդհանուր տարածության մեջ) տեսաբաններն ու հետազոտողները վերջին երկու տարում հիմնավորապես ապացուցել են, որ եվրասիական տնտեսական ինտեգրումը հանդիսանում է հինգ ետխորհրդային երկրների հիմնավորված և լավ մտածված ձգտումը զարգացնել իրենց տնտեսությունը ընդհանուր ինտեգրացիոն տարածքում և  ակնկալել օգուտներ և շահեր ինտեգրացիոն գործընթացի ներուժի կենսագործքումից: Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի երրորդ ալիքի երկու ծանր տարիներից հետո 2017 թ. նշանավորվեց ակնառու դրական գործընթացներով ԵԱՏՄ բոլոր երկրների տնտեսություններում, ինչը ստիպեց խոսել կայուն աճի մայրուղի այդ տնտեսությունների ոտք դնելու մասին: Սա չարացնում է Արևմուտքի ստրատեգներին, որոնք չեն հրաժարվում ամեն գնով թուլացնել Ռուսաստանը, զրկել նրան մերձավորագույն դաշնակիցներից և ազդեցության ոլորտներից, մեկուսացնել միջազգային գործընթացներից, ստիպել նրա քաղաքական ղեկավարությանը հրաժարվելու բազմակենտրոն աշխարհում սեփական կենտրոն կերտելուց և դարձնել նրան վերահսկելի Արևմուտքի կողմից:

Միանգամայն ակնհայտ է, որ Արևմուտքում հակառուսական ալիքի համար վերջին առիթը դարձան ուկրաինական իրադարձությունները: Ռուսաստանն ընկալեց դրանք իբրև սպառնալիք սեփական քաղաքակրթությանը իր հասարակության և պետության խորքային շահերին և իրականացրեց կանխարգելող պաշտպանական միջոցներ թույլ չտալու համար սեփական քաղաքակրթական հիմքերի թուլացում և քայքայում: Այն հիմքերի, որոնք ներկայացնում են նրա աշխարհաքաղաքական տեղը ժամանակակից աշխարհում: Արևմուտքը, որը տարիներ շարունակ իրականացնում է դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընթարցակման քաղաքականություն և վաղուց է դուրս եկել սեփական քաղաքակրթական տարածքի սահմաններից, ջանքեր է գործադրում իր հետագա ընդլայնման համար և ընկալում Ռուսաստանի ակտիվությունը որպես «ագրեսիա», դարձնելով նրա դեմ պայքարը իր քաղաքականության առաջնահերթություն: Այսպիսով, ուկրաինական իրադարձությունների նկատմամբ վերաբերմունքը, ինչպես և վերաբերմունքը սիրիական իրադարձությունների նկատմամբ բնորոշում է տարբեր երկրների վերաբերմունքը Արևմուտքի և Ռուսաստանի միջև գլոբալ առճակատմանը, ինչպես նաև վերաբերմունքը կողմերի դիրքորոշումների հանդեպ, ինչպես քաղաքական, քաղաքացիական, այնպես էլ բարոյական տեսանկյուններից: Ժամանակակից 2018 թ. դոմինանտ կդառնա ԱՄՆ-ի և ԵՄ-ի պայքարը Ռուսաստանի և Չինաստանի հետագա մերձեցում թույլ չտալու, Ռուսաստանի դաշնակիցներին նրանից հեռացնելու եվրասիական տարածքում ինտեգրացիան և միավորման ջանքերը արգելափակելու համար: Եվ չնայած շատ արևմտյան վերլուծաբաններ համակարծիք են, որ Տրամպի վարչակազմի ժամանակ նեոլիբերալ գաղափարների գերակայությունը կնահանջի, բոլորովին պարզ չէ, թե այդ դեպքում ինչպե՞ս են շարունակելու իրենց գործողությունները եվրասիական նորարարությունների և ինտեգրման գործընթացների դեմ Լեհաստանը, Շվեդիան, Գերմանիան և Հոլանդիան: Կամ էլ հարց. արդյոք Մեծ Բրիտանիան առանց ԱՄՆ աջակցության կշարունակի՞ առաջ մղել ետխորհրդային տարածքի համար անընդհունելի, լիբերտարիան, չափազանց կասկածելի բնույթի բարեփոխումներ, հիմնվելով միայն սեփական տեսլականի և ներուժի վրա:

Նախկին Խորհդային միության անկումից հետո տպավորություն ստեղծվեց, որ «Սառը պատերազմում» նրա պարտությունով աշխարհը դադարեց գտնվել գլոբալ առճակատման վիճակում, իսկ նոր Ռուսաստանը և նրա դաշնակիցները շատ արագ կինտեգրվեն մեծ Արևմուտքի համակարգ: Սակայն երբ 2000-ական թթ. պարզ դարձավ, որ դա տեղի չի ունենալու, իսկ ետխորհրդային տարածքը ժամակակաից Արևմուտքի կողմից դիտարկվում է լոկ իբրև տարածք հարուստ բնական պաշարներով և որոշակի շրջանակներում պիտանի մարդկային ներուժով, Ռուսաստանը հանդես եկավ նախաձեռնությամբ դառնալու բազմակենտրոն աշխարհի ինքնուրույն բևեռ, ինքնաբավ ազդեցության և ձգողականության կենտրոն իր ավանդական դաշնակիցների համար: Արդյոք առճակատման ժամանակակից իրողությունները կկրկնեն «Սառը պատերազմի» դարաշրջանը, թե՞ դրանք կընդունեն ինչ-որ այլ ձև, ավելի շատ ակադեմիական հարց է: Ակնհայտ է, որ քաղաքական իրողությունների տեսանկյունից հենց այդ առճակատումն է մեծապես բնորոշելու մեծամասամբ Ռուսաստանի վերաբերմունքը իրեն շրջապատող աշխարհին իր դաշնակիցների և գործընկերների հանդեպ, իր ազդեցության ավանդական ոլորտներին: Միանգամայն ակնհայտ է նաև, որ դա շատ զգայուն և հիվանդագին հարց է ռուսական քաղաքականության համար, և հենց այդ պատճառով էլ համախմբվում է ռուսաստանյան հասարակության ճնշող մեծամասնությունը իր քաղաքական ղեկավարության շուրջը, ստիպելով գեներացնել նոր գաղափարներ և մոտեցումներ ռուսաստանյան պետության, ռուսաստանյան հասարակության արդիական արժեքների, ռուսաստանյան քաղաքակրթության պաշտպանության համար արտաքին ներխուժումներից: Այստեղ քիչ նոր բան կա, եթե ուսումնասիրենք վերջին երկու հարյուր տարիների պատմությունը: Նոր է միայն այն, որ ռուսաստանյան-եվրասիական քաղաքակրթության պաշտպանության ապահովման ձևերը ձևակերպում են նոր տերմիններ, մեծամասամբ նոր հասկացությունների ապարատ, նոր կատեգորիաներ գաղափարախոսության կառուցման համար, որոնք բնորոշ են մեր օրերին:

Երկու խոսք գաղափարախոսությունների մասին: ԽՍՀՄ փլուզումից հետո բազմաթիվ ետխորհրդային քաղաքական գործիչներ շտապեցին հայտարարել գաղափարախոսությունների ավարտի դարաշրջանի մասին: Վերջին քսանամյակի պատմությունը ցույց տվեց, թե որքան սխալ էին նրանք: 2000-ականների սկզբին արևմտյան հետազոտողները նշում էին, որ ետխորհրդային տարածքը հանդիսանում է աշխարհում ամենաապագաղափարականացվածը և դա ուղղակի զարմացնում է: Այդ համապատկերում արևմտյան երկրները, կենսագործելով իրենց ռազմավարական մշակումները, ավելի ու ավելի խորն էին ներթափանցում ետխորհրդային հասարակությունների մեջ ավանդական դեմոկրատական գաղափարներից հետո, տարածելով արդեն ավելի վիճելի, իսկ մեծամասամբ նաև անընդունելի լիբերտարիան արժեքներ շատ կոնկրետ նպատակով:

Եվ այստեղ հարկ է մանրամասն կանգ առնել այդ նպատակների վրա: Ետխորհրդային երկրներին սկզբում թվում էր, թե արևմտյան դիտորդները, քաղաքական գործիչները, քաղաքական կառույցները և ոչ կառավարական կազմակերպությունները աշխատանք են տանելու նորանկախ պետությունները իրենց մոտեցնելու և արևմտյան արժեքների մեծ համակարգ ընդգրկելու համար: Սակայն պարզվեց, որ իմաստ չունի սպասել Եվրոպական միություն Վրաստանի, Ուկրաինայի կամ Մոլդովայի արագ ընդունմանը (եթե երևէ տեղի է ունենալու), ինչ-որ մի ընդհանուր տարածքի ձևավորմանը Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ընդհանուր քաղաքական  արժեքներով, ընդհանուր տնտեսությամբ և նման քաղաքացիական հասարակություններով: Սակայն Արևմուտքը շատ հստակ նշագրեց, որ միավորման փոխարեն լավ կլինի մտածենք ենթարկվելու մասին քաղաքական մշակույթների մերձեցման փոխարեն արևմտյան ռազմավարություններին կուրորեն ենթարկվելուն: Դա հասկանում են բոլոր ետխորհրդային հասարակություններում և ձգտելով խուսափել բացահայտ առճակատումից և թշնամանքի հրահրումից, հնարավորություններ են փնտրում նոր պայմաններին հարմարվելու և այդքան անհրաժեշտ ինտեգրման գործընթացի զարգացման համար շրջապատող անբարյացակամության դժվարին պայմաններում:

Հասկանու՞մ ենք արդյոք մենք մեր ժամանակակից հայկական հասարակության մեջ, որ արևմտյան երկրների ճնշումը մեր հասարակության բարոյականությանն ու ավանդական արժեքներին արմատապես հակասող օրենքների ընդունման նպատակով ուղղված է ոչ թե մեր հասարակության ներուժի ուժեղացմանը այլ թուլացմանը: Ամբողջությամբ վերցրած ցանկացած արտաքին բացասական ազդեցությունների դեմ ազգային և քաղաքացիական դիմադրությունը արմատախիլ անելուն: Հասկանու՞մ ենք մենք արդյոք, որ հասարակությունը, որը զրկված է որևէ մեծ նպատակներ հետապնդելուց և լավագույն ապագայի իրական հույսերից դատապարտված է խարխափելու օտար արժեքների և անհասկանալի բարոյականության խավարում: Արդյոք դրա՞ն էին ձգտում վերջին քսան տարիների քաղաքական բարենորոգիչները, որոնք խոսքով հաստատում էին անկախությունը, ազգային ինքնիշխանությունը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունը որպես բացարձակ արժեք: Նայե՛ք, խնդրեմ, արևմտյան երկրների և կառույցների աջակցությամբ աշխատող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Արհամարհանք դեպի Հայ Առաքելական Եկեղեցու բազմադարյան ավանդույթները, հայ-ռուսական բարեկամության ավանդույթները, վերջին 200-300 տարվա ընթացքում ձևավորված արժեքները մտածողության մեջ, այն ամենի հանդեպ, ինչ իր մեջ պարունակում է քաղաքակրթություն հասկացությունը:

Համոզված կարելի է ասել, որ շատ ակտիվ, շատ մանրամասն մտածված և շատ հետևողական գծի իրականացման շնորհիվ արևմտամետ հասարակական կազմակերպություններին, արևմտամետ քաղաքական գործիչներին, պետական պաշտոնյաներին և ինտելեկտուալներին հաջողվել է գաղափարախոսությունների և արժեքների պայքարի գիծը տանել հայկական հասարակության մեջ ճեղք առաջացնելով, այն բաժանելով երկու մասի, որոնք իրար հավասար չեն: Մի կողմում հայ հասարակության ճնշող մեծամասնությունն է: Այն դեմ է լիբերտարիան բարեփոխումներին և Արևմուտքի գործողություններին, որոնք ուղղված են ավանդական արժեքների քանդմանը: Սակայն հասարակության այդ մասը որևէ կերպ կազմակերպված չէ, շատ թույլ է ներկայացված երկրի քաղաքական և հասարակական դաշտերում և գտնվում է լատենտ իրավիճակում, փնտրելով առաջնորդներ և ակտիվիստներ, որոնք պատրաստ կլինե ազնվորեն և հետևողականորեն պաշտպանելու այդ ավանդական արժեքները: Մյուս մասը մի քանի հազար արևմտյան հասարակական ակտիվիստներն են, քաղաքական գործիչները, պետական պաշտոնյաները, ովքեր անվերապահորեն լծվել են կենսագործելու արևմտյան լիբերտարիան արժեքները, որոնք հասարակությունը տրամադրում են ընդունել այդ նույն արժեքները և որոնք հեռու են պահում Հայաստանի իշխանություններին արևմտյան ճնշումներին չենթարկվելու քայլերից: Այդ մեծ խմբավորումը (որն այլ կերպ չես էլ անվանի) ամբողջովին բաղկացած է միայն առաջնորդներից և ակտիվիստներից և նրանք չունեն ոչ քաղաքական, ոչ ոգեղեն, ոչ նյութական շահագրգռություն պահպանելու և ամրապնդելու հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, եվրասիական տարածքի երկրների հետ համագործակցությունն ու գործընկերությունը: Նրանց համար հայ-ռուսական դաշինքի մասին խոսակցությունները հանդիսանում են հոգսաշատ թեմա և «անխուսափելի չարիք» անհետաքրքիր, բայց առայժմ պարտադիր երևույթ: Սերունդը, որը դաստիարակվել է խորհրդային հասարակությունում խորհրդային ավանդույթների պայմաններում, անշեղորեն ծերանում է, չնայած առայժմ մեր հասարակության դեմքն է: Երիտասարդ սերունդը դաստիարակվում է պրագմատիզմի, օգուտի և շահի գաղափարների վրա և իր վրա կրում է վերջին երկու տասնամյակների կրթական և դաստիարակչական համակարգերի լավի ու վատի բոլոր կնիքները: Մեր երիտասարդությունը քիչ բան գիտի այն մասին, ինչ մենք անվանում ենք ժամանակակից եվրասիական քաղաքակրթություն: Մեր երիտասարդությունը կուզենար ավելի շատ բան իմանալ Հյուսիսային Եվրասիայի քաղաքակրթության մաս կազմող ժողովուրդների համակեցության և փոխգործակցության իրական պատմության և դրական ավանդույթների մասին: Եթե մենք ամենալուրջ ուշադրությունը չդարձնենք մեր երեխաներին, պատանիներին և երիտասարդությանը ավագների համար ընդունելի ավանդույթների ոգով և նրանց մերձեցնենք մեր արժեքներին, ապա հաջորդ սերունդը, որը կբնորոշի մեր երկրի վաղվա քաղաքականությունը, բարոյականությունը և հասարակական դիմագիծը, կլինի անօգնական և մեծ հավանականությամբ կկրկնի այն սխալները, որոնք անցյալում մեր ժողովրդի համար ողբերգական հետևանքներ են ունեցել:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here