Փորձագետ. Ամերիկյան զենքը ռուսականից անհամեմատ ավելի թանկ է

0
417

Արմինֆո.Ամերիկյան զենքը ռուսականից անհամեմատ ավելի թանկ է: Մամուլի ասույլիսում այդ մասին հայտարարել է Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանը     ` անդրադառնալով 907 ուղղմանն չեղարկումից հետո Հայաստանին և Ադրբեջանին զենքի հնարավոր վաճառքի մասին ԱՄՆ նախագահի խորհդրիական Ջոն Բոլթոնի հայտարարությանը:

Ընդ որում, փորձագետը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանին նվիրել է 1 մլրդ դոլարի զենք, «ինչի մասին ընդունված չէ խոսել՚: «Գուցե ԱՄՆ-ն էլ Հայաստանին զենք նվիրի, եթե ցանկանում է, որպեսզի հանրապետությունն անցնի ամերիկյան սպառազինության կիրառման՚, — նշել է փորձագետը:

«Նորավանք՚ գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանն, իր հերթին, նշել է, որ գնելով այս կամ այն զենքը, երկիրը, նախ, պետք է ուսումնասիրի, թե այն որքանով է համապատասխանում իր անվտանգության համակարգին: «Այսինքն, Հայաստանի կողմից ամերիկյան զենքի հնարավոր գնումը կախված է ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական բաղադրիչներից, քանի որ հանրապետության անվտանգության համակարգն ավելի ներդաշնակ է ռուսական  ստանդարտներին՚, — հայտարարել է Հարությունյանը, հավելելով, թե Հայաստանն այժմ էլ է օգտագործում  արևմտյան զենք:

 

Arminfo.info

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here