Ռուսաստանին պետք է հստակ ազդանշան տալ, որ Հայաստանը չի շեղվել իր` ռազմավարական գործընկերջ ուղուց. Արամ Սաֆարյան

0
494

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում և հայ-ռուսական ռազմավարական դաշինքի հրամայականները>> թեմայով այսօր «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը, <<Նորավանք>> գիտակրթական հիմադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն ու սոցիոլոգ Սամվել Մանուկյանն ասուլիս էին հրավիրել:

Լրագրողների հետ հանդիպման հրատապությունը Արամ Սաֆարյանն այսպես մեկնաբանեց. առջևում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են և հարկավոր է, ինչպես Հայաստանի ընտրողների, այնպես էլ քաղաքական ուժերի ուշադրությունը հրավիրել Հայաստանի համար շատ կարևոր աշխարհաքաղաքական զարգացումների ու գործընթացների վրա, հարկավոր է, որ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերը կազմելիս առաջնորդվեն այն պարզ ընկալմամբ, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական կարևոր գործընկերն է, հետևաբար, ՀՀ շահերից է բխում ՌԴ հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը:

Սաֆարյանը համոզմունք հայտնեց .<< ՀՀ բնակչության մեծամասնությունը կանգնած է հայ- ռուսական բարեկամության ու դաշնության ամրապնդման, խորացման հիմքերի վրա: Ու մեծամասնության համար կարևոր է, որ ՀՀ-ն պահպանի այն քաղաքական կուրսը, որը մինչ հիմա ապահովել է մեր ազգային անվտանգությունը , ու երկիրը տարել տնտեսական զարգացման ուղով>: Հետևաբար, ըստ Սաֆարյանի ՀՀ բնակչությունն իրավունք ունի ակնկալելու քաղաքական ուժերից հստակ դիրքորոշման արտահայտում, թե ինչպես են իրենք պատկերացնում հայ-ռուսական հարբերությունների զարգացումը և ավելի բաց ու հրապարակային խոսեն այդ ուղղությամբ իրենց հետապնդած նպատակների մասին:

Քաղաքագետը հույս հայտնեց, որ Հայաստանի այն քաղաքական հիմնական ուժերը, որոնք մինչ հիմա արտահայտվել են հայ-ռուսական հարաբերություների զարգացման օգտին, այսօր ևս պետք է հստակ մեսիջներ ուղղեն Ռուսաստանին, նաև ԵԱՏՄ մեր գործընկեր երկրներին: Մտահոգություն հայտնեց, որ Հայաստանում այսօր շատ են հնչում հակառուսական դիրքորոշումներ, հետևաբար, հարկավոր է մեր ռազմավարական գորընկերոջը` Ռուսաստանին հստակ ազդանշաններ տալ, որ Հայաստանը չի շեղվել իր ռազմավարական համագործակցության ուղուց:

<<ՀՀ բնակչությունը իշխանությունից ակնկալելու է համակողմանի համագործակցություն մեր ռազմավարական գործընկեր երկրի հետ>>,-հայտարարեց Սաֆարյանը:

 

Haydzayn.com

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here