Ո՞ւմ սխալի արդյունք էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ տեղի ունեցածը

0
376

«Եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանում համարում են ինտրիգ, ապա Բելառուսը դրանում որեւէ ինտրիգ չի տեսնում:

Ռուսաստանը բացարձակ հանգիստ է վերաբերվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ կրքերին»,- այս մասին այսօր հայտարարեց ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը`«Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում կայացած Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ:

Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ ինստիտուտի տնօրենը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ տեղի ունեցածը համարում է հայաստանյան «որոշ քաղաքական գործիչների սխալ»:

Նա կարծում է, որ կատարվածում որեւէ ողբերգություն չկա եւ ինչպիսին էլ որ լինի իրավիճակի հանգուցալուծումը, այն հայաստանյան արտահերթ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն չի ունենա:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Aravot.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here