«Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից որեւէ մեկը դեռեւս պրոռուսական դիրքորոշում չի հայտնել». Լեպեխին

0
361

«Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից որեւէ մեկը դեռեւս պրոռուսական դիրքորոշում չի հայտնել»

Մեկնարկեց ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Սակայն, ԵՏՄ ինստիտուտի գլխավոր տնօրեն, ռուս քաղաքական վերլուծաբան ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊԵԽԻՆԻ կարծիքով` առավել կարեւոր է այն, թե ինչ կկատարվի ընտրություններից հետո: Այս մասին նա նշեց «Նախընտրական մարաթոնը Հայաստանում եւ հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդիական հարցեր» թեմայով Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ: Ապա մանրամասնեց.

– Ինչպես ասում են` ամենը ոսկի չէ, ինչը փայլում է, նույնը կարելի է ասել ժողովրդավարության մասին, որն ունի իր ձեւակերպումը: Հայերին միշտ հաջողվել է պահպանել ժողովրդավարության ձեւն ու բովանդակությունը: Այն, որ այսօր ընտրությունները տեղի է ունենում պահպանելով ժողովրդավարական ձեւերն, ակնհայտ է, բայց հարց է առաջանում, թե որքանով այն բովանդակային առումով ժողովրդավարական, նկատի ունեմ ողջ քաղաքական գործընթացի կոնտեքստում: Այստեղ կան որոշակի դրվագներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել: Երբեք չի կարող ամբողջությամբ ժողովրդավարական համարվել այն ընտրությունները, որոնք անցկացվում են արտահերթ: Չէ որ արտահերթ ընտրությունները մշտապես արդյունք են որոշակի գործընթացները, որը մենք շատ լավ հասկանում ենք եւ դրանից էլ հարցեր է ծագում: Ինչեւէ, ընտրությունների ժողովրդավարական ձեւը պահպանելու հարցում շահագրգռված են մասնակից բոլոր քաղաքական ուժերը եւ կարծում եմ, որ քարոզարշավի ընթացքում իրենց պահելու են մաքսիմալ կոռեկտ, միգուցե նաեւ չափից դուրս կոռեկտ: Ինձ թվում է` չկա շատ խիստ քննադատություն քաղաքական ուժերի միջեւ:

Պարոն Լեպեխին, ո՞ւմ եք համարում իրական ընդդիմություն այն քաղաքական ուժի նկատմամբ, որը կանխատեսվում է, որ կհաղթի ընտրություններին:

– Ինձ թվում է` իրական ընդդիմություն կարող էր լինել Ռոբերտ Քոչարյանը, որը ՀՀ երկրորդ նախագահն է, բայց նա չի մասնակցում ընտրություններին: Պատճառները չեմ քննարկում, այլ պարզապես փաստն եմ արձանագրում: Ընտրություններին չեն մասնակցում նաեւ ձախակողմյան ուժերը, ինչպես, օրինակ, կոմունիստները եւ մյուս սոցիալ-դեմոկրատական ուժերը: Իսկ ՀՅԴ-ն, որը երբեմն իրեն ասոցացնում է, որպես սոցիալ-դեմոկրատական ուժ, ավելի շատ ազգային քաղաքական դիրքերից է հանդես գալիս, քան ձախակողմյան: Արդյունքում մենք տեսնում ենք, որ միայն աջակողմյան ուժերն են մասնակցում ընտրություններին, որոնցից որեւէ մեկը դեռեւս պրոռուսական, եվրասիական դիրքորոշում չի հայտնել: Այսինքն` ստացվում է այնպես, որ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերն էլ իրենց գաղափարախոսւտթյամբ նույնն են: Այս առումով սոցիոլոգները կանխատեսում են, որ «Իմ քայլը» դաշինքը կկազմի խորհրդարանի մոտ 60 տոկոսը, բայց ինձ թվում է` այն ավելի շատ տեղ կզբաղեցնի: Նիկոլ Փաշինյանը անընդհատ նշում է, որ ադմինստրատիվ ռեսուրսներ չեն օգտագործվելու եւ հավասար իրավունքներ ունեն ունենալու բոլոր քաղաքական ուժերը: Վստահ եմ, որ վարչական վերին օղակներում այդպես էլ կլինի, սակայն ներքեւի օղակներում` գյուղապետերի, մարզպետերի մակարդակով, լիովին հնարավոր է ադմինիստրատիվ ռեսուրսների օգտագործում: Հանրության որոշակի շերտ էլ, որոնք կողմ չեն նոր իշխանություններին, պարզապես ընտրություններին չեն գնա եւ դրա հետեւանքով «Իմ քայլը» կունենա ավելի շատ ձայներ, քան նախատեսվում է:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Iravunk.com

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here