«ԵԱՏՄ-ն արդեն ապացուցել է իր կայացած լինելը». ՀՀ-ում ՌԴ դեսպան (Տեսանյութ)

0
363

Կայացավ Եվրասիական փորձագիտական ակումբի ամենամյա, արդեն 5-րդ համաժողովը, որը կրում էր «ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության չորս տարին. Եվրասիական ինտեգրման իրողություններն ու հեռանկարները» խորագիրը: Համաժողովին ամփոփվեցին Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության անդամակցության նախորդ 4 տարիները ոլորտ  առ ոլորտ: Ներկա էին քաղաքագետներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ, որոնք զեկույցների եւ արձագանքների միջոցով բովանդակ քննարկում ծավալեցին: Ի դեպ, համաժողովին ներկա էին նաեւ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության եւ Ղազախստանի դեսպանները, Բելառուսի դեսպանատան ներկայացուցիչը:

Իր ողջույնի խոսքում ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆԸ նախ ընդգծեց, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծումը պատմական իրադարձություն էր այն երկրների համար, որոնք անցան Եվրասիական ինտեգրման ճանապարհով. «Նույնիսկ ամբողջ Եվրասիական տարածաշրջանի համար է այն պատմական: Այս փաստը շարունակում են ընդունել ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ, ընդ որում` ոչ միայն փորձագետները: 21-րդ դարի ժամանակակից մարտահրավերներին այսօր Եվրասիական ինտեգրացիոն գործընթացները տալիս են արժանի պատասխան: ԵԱՏՄ-ն արդեն ապացուցել է իր կայացած լինելը դեկտեմբերին բարձրաստիճան մակարդակով տեղի ունեցած հանդիպման ընթացքում, որի ժամանակ քննարկվել են բազմակողմանի համագործակցության հարցեր 2019թ.-ի համար»:

Ս. Կոպիրկինը նաեւ հավելեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը դրական է եղել Հայաստանի համար. «2017-ին ՀՆԱ-յի աճը կազմել է 7,5 տոկոս, իսկ արտահանումը դեպի ԵԱՏՄ երկներ ավելացել է 47,6 տոկոսով: 2018-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանի արտահանումը եղել է երկու միլիարդ, որն ավելի քան 11 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Այսօր Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները` շարունակելու հետագա ինտեգրացիոն համագործակցությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ»:

Իսկ վերջում դեսպանը շնորհավորեց ներկաներին` գալիք Ամանորի կապակցությամբ` մաղթելով խաղաղություն եւ բարоրություն Հայաստանին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

 

Iravunk.com

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here