Աշոտ Թավադյանի նոր գրքում արծարծվում են անորոշության պայմաններում տնտեսական գործընթացները կարգավորելու խնդիրները

0
393

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում լույս է տեսել տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ. Թավադյանի «Անորոշության գոտիները և տնտեսության տարբերակայնությունը. Ինչպես կանխատեսել և կարգավորել տնտեսական գործընթացները անորոշության պայմաններում» գիրքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքում պարզաբանվում են տնտեսական գործընթացները այն պայմաններում, երբ դրանց առաձգականությունը էապես աճում է: Գրքում ներկայացված են գործնական առաջարկություններ անորոշության պայմաններում առանցքային ցուցանիշների հետազոտության համար: Հեղինակի կողմից ձևավորվել են տնտեսական ցուցանիշների միջակայքային վերլուծության մեթոդները, որոնք հնարավորություն են տալիս գնահատել կանխատեսման հնարավորությունները և տնտեսական գործընթացների տարբերակայնությունը: Ցույց է տրված, որ բացասական երևույթների կուտակման ժամանակ կարծես թե կայուն վիճակում կարող է աշխատել «սեղմված զսպանակի» էֆեկտը: Ձևակերպվել են անորոշության հարաբերակցությունը և անորոշության նվազագույն միջակայքը: Ներկայացված են ընդլայնվող անորոշության գոտու էֆեկտը, զգայունության շեմերը, ինչպես նաև տնտեսական ցուցանիշների համակարգման և կանխատեսման սկզբունքները: Դա իր ամբողջության մեջ ձևավորում է գրքի նորույթը և եզակիությունը:

Գիրքը հնարավորություն է տալիս ձևավորել հստակ պատկերացումներ տնտեսական վերլուծության և կանխատեսման վերաբերյալ: Այն կարող է զարգացնել տնտեսական գործընթացների հետազոտության և կանխատեսման մոտեցումները և դառնալ հիմք նոր և արդիական եզրահանգումների համար: Գիրքը գրված է պարզ և հասանելի լեզվով: Ընթերցողը կարող է բացահայտել տնտեսության «հիվանդությունները», համակարգել տնտեսության զարգացման համար անհրաժեշտ նպատակային, նորմատիվային և կարգավորող ցուցանիշները, գնահատել կանխատեսման որակը, ինչպես նաև բարձրացնել կանխատեսումների և ընդունվող որոշումների արդյունավե­տու­թյունը նաև ՀՀ տնտեսությունում:

Գիրքը կարող է նպաստել համախառն ներքին արդյունքի միջակայքային աճի, արտահանման և ներմուծման միջակայքի հնարավոր փոփոխության, ինչպես նաև զբաղվածության իրական գնահատականներին: Տվյալ հետազոտությունը հնարավորություն է տալիս ձևավորել գնաճի, պետական բյուջեի պակասուրդի, փողայնացման մակարդակի, արտարժույթային պահուստների բարենպաստ միջակայքերը, ինչպես նաև գնահատել թույլատրելի միջակայքերը անվանական և իրական վերաֆինանսավորման տոկոսադրույքի, պահուստավորման նորմայի, ազգային արժույթի փոխարժեքի և հարկերի համար:

 

Armenpress.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here