ՀՀ-ում Բելառուսի դեսպանը երախտապարտ է ՀԱՊԿ-ին իր երկրում իրավիճակի կայունացման համար

0
543

Բելառուսի համար անկախության եւ ինքնիշխանության թեման այսօր ակտուալ է առավել քան երբեւէ: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, «Անկախություն եւ ինքնիշխանություն: Սպառնալիքներ եւ մարտահրավերներ ժամանակակից Հայաստանի համար» թեմայով խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը:

Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Բելառուսի համար այսօր ավելի ակտուալ թեմա չկա: «Ցավոք, Հայաստանում կա եւս մեկ թեմա՝ միգրացիայի հարցը: Այն մեզ մոտ նույնպես կա, սակայն ավելի քիչ արտահայտվածությամբ»,-նշեց Կոնյուկը:

Նա հերթական անգամ հաստատեց իր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի, Բելառուսի եւ Ռուսաստանի համագործակցությունը կայունացրել է իրավիճակը Բելառուսում:

News.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here