2022-ին եւս 14 պատնեշ է նախատեսվում հանել ԵԱՏՄ շուկայում. Մանասերյան

0
517

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ ներկայացնելով Եվրասիական փորձագիտական ակումբի ամենամյա՝ 7-րդ տնտեսական հետազոտությունը՝ Հայաստանի տնտեսական իրավիճակի մասին՝ ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում, ընդգծեց, որ ի պատիվ մասնավոր հատվածի ջանքերի, այնուամենայնիվ ճեղքում տեղի ունեցավ՝ 2020 թվականի անկման ֆոնին:

«Ուզում եմ շեշտել, որ անգամ անկման տարում, Հայաստանում առանձին ճյուղեր ունեցան ճեղքում, դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ: Սա աննախադեպ, բացառիկ երեւույթ է»,- ընդգծեց տնտեսագետը:

2021-ի տնտեսական ակտիվության համար Թաթուլ Մանասերյանը կարեւորում է ներքին եւ արտաքին արգելքների անգամ մասամբ վերացումը՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով: Արտաքին արգելքների մասով, ըստ նրա, հաջողվել է ԵԱՏՄ շուկայում վերացնել 30 արգելք, որոնցից 15-ը պատնեշներ էին եւ վերաբերվում էին կազմակերպությունների կանոնների կիրառմանը:

Պրոֆեսորն ընդգծում է, որ 2022-ին եւս 14 պատնեշ է նախատեսվում հանել, ինչը կարեւոր է ԵԱՏՄ-ում տնտեսությունների ներդաշնակեցման համատեքստում, եւ այն Հայաստանի փոքր շուկայի համար դրական նշանակություն է ունենալու: Խոսքը միասնական ֆինանսական, էլեկտրաէներգետիկ, գազային, նավթային շուկաների եւ միասնական թվային տարածքի ստեղծման հնարավորությունների ընդլայնմանն է վերաբերում: Արդյունքում, ըստ Թաթուլ Մանասերյանիտնտեսագետի, Հայաստանը, ի թիվս տնտեսության այլ ճյուղերի, հնարավորություն է ստանում նաեւ գիտատար ճյուղի զարգացման, որը մեզ համար բաղձալի ուղղություն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Iravunk.com

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here