ՀՀ–ն պետք է արտահանման ծավալը հասցնի 5 մլրդ դոլարի. փորձագիտական գնահատական

0
524

Եվրասիական փորձագիտական ակումբն ուսումնասիրել է, թե ինչպես է ԵԱՏՄ անդամակցությունն ազդել ՀՀ տնտեսության վրա։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Հայկական արտահանումն ավելացնելու միակ հնարավորությունը ԵԱՏՄ շուկայում ներկայությունն ընդլայնելն է, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը` ներկայացնելով ԵԱՏՄ անդամակցության համատեքստում ՀՀ տնտեսության հերթական ուսումնասիրության արդյունքները։

Մեջբերելով տ.գ.դ., տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աշոտ Թավադյանի և տ. գ. դ., «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի ղեկավարությամբ իրականացրած ուսումնասիրության արդյունքները` Սաֆարյանը նշեց, որ կան մի քանի գործոններ, որոնք պայմանավորել են Հայաստանի 5,8 տոկոսանոց տնտեսական ակտիվությունը 2021 թվականին։

«Բիզնեսի ոլորտի ներկայացուցիչները լուրջ ջանքեր են գործադրել, որպեսզի 2020 թվականի 8 տոկոսանոց անկումից հետո տնտեսական աճ ապահովեն։ Մյուս պատճառներից է Թուրքիայի հետ տնտեսական կապերի ժամանակավոր սառեցումը։ Դա բավարար էր, որ տեղի արտադրողները փորձեին ոտքի կանգնել», – ասաց Սաֆարյանը։

Ըստ նրա` հետաքրքիր կլինի հետևել, թե արդյոք այս տարին բավարար կլինի, որպեսզի տեղի արտադրողները կարողանան մրցեն թուրքական ապրանքների հետ։ Տնտեսության զարգացման համար կարևոր խթան է դարձել նաև ՀՀ իշխանությունների կողմից կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումների չեղարկումը, հատկապես 2021 թվականի վերջին ամիսներին։ Ակտիվության վրա ազդել են նաև դեպի ԵԱՏՄ երկրներ, մասնավորապես դեպի Ռուսաստան արտահանման և ներմուծման աճը։

Սաֆարյանն ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Եվրասիական միությունում ՀՆԱ միջին աճը 4% է կազմել, և Հայաստանն այդպիսով գերազանցում է այդ ցուցանիշը։ Սակայն Հայաստանում գործազրկության մակարդակը միության մյուս երկրներից եռակի բարձր է։ Բացի այդ, միջին աշխատավարձը կրկնակի ցածր է, քան Ռուսաստանում։ Փոխանցումների ծավալները կրճատվում են (2021 թվականին` 1 մլրդ դոլարից պակաս կամ ՀՆԱ 9%–ը)։

«Միգրանտները մեկնում են, հետո տանում են իրենց ընտանիքներին։ Միջնաժամկետ հեռանկարում դա տնտեսության համար խնդիրներ կստեղծի, քանի որ Հայաստանը կզրկվի այն աշխատուժից, որը կարող էր ներդրում ունենալ տնտեսության զարգացման հարցում», – նշեց Սաֆարյանը։

Նրա կարծիքով` Հայաստանում այդ խնդրի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է արժանի աշխատավարձով աշխատատեղեր ստեղծել, որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն հեռանալ երկրից։

Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ ԵԱՏՄ–ում Հայաստանի ակտիվ և կառուցողական մասնակցությունը այլընտրանք չունի։ Այլ հնարավորություն չկա արտահանման ծավալները, պատրաստի արտադրանքի մասնաբաժինը ընդլայնելու համար, պետք է ընդլայնել ներկայությունը Եվրասիական միության շուկայում։

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ իր հերթին ընդգծեց, որ անցած տարի ԵԱՏՄ շրջանակում հաջողվել է 30 խոչընդոտ վերացնել։ Եվս 14 արգելք նախատեսվում է վերացնել 2022 թվականին։

«Հայաստանի և հայ գործարարների համար բավական բարենպաստ միջավայր է ձևավորվում` միասնական ֆինանսական շուկա, էլեկտրաէներգետիկական, նավթագազային և, ամենակարևորը, միասնական թվային շուկա։ Հայաստանը բացառիկ հնարավորություն ունի գիտելիքահեն ուղղությունների զարգացման համար», – նշեց Մանասերյանը։

Եվրասիական միությունը, ըստ նրա, զարգացման տեմպերի առումով գերազանցում է նմանատիպ տարածաշրջանային կազմակերպություններին` հետ մնալով միայն ԵՄ–ից։

«Եթե մենք կարողանանք պրոֆեսիոնալ կերպով հարցեր ներկայացնել ու լուծել խնդիրները, ապա հեռու չի լինի այն օրը, երբ Հայաստանն իր փոքր տնտեսությամբ կարողանա հավակնել տարածաշրջանային առաջատարի դերին», – նշեց Մանասերյանը։

Մանասերյանի հետազոտություններին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ այս հղումով։

Տնտեսագետ Աշոտ Թավադյանն էլ նկատեց, որ 2021 թվականին Հայաստանի տնտեսական ակտիվությունը նախևառաջ պայմանավորված էր առևտրի, շինարարության, ծառայությունների ոլորտում արձանագրված հաջողություններով։ Արդյունաբերությունն ընդամենը 3%–ի մակարդակում էր։

«Կառուցվածքային առումով լուրջ խնդիրներ կան։ Կայուն տնտեսական աճ են ապահովում գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը», – ասաց Թավադյանը։

Որքա՞ն հայկական գինի է վաճառվել աշխարհում 2020 թվականին

Արտահանումն ավելացել է 6,7%–ով, դրական են ազդել Ռուսաստանի տնտեսության վերականգնումը և գունավոր մետաղների գների բարձրացումը։ ԵԱՏՄ–ում ՀՀ արտահանումն ամբողջ ծավալի համեմատ ընդհանուր առմամբ շուրջ 30% է կազմում։

Սակայն ՀՆԱ–ում արտահանման մասնաբաժինն ընդամենը 20% է կազմում (2021 թվականին այն կազմել է 2.7 մլրդ դոլար)։ Այդ ցուցանիշը պետք է ավելացնել 1.5 անգամ 5 մլրդ–ին մոտենալու համար։

«Մեր երկիրը փոքր է և զարգացման հիմնական հնարավորությունը պատրաստի արտադրանքի արտահանումն է», – նշեց Թավադյանը։

Նա նաև նշեց արտահանման մեջ հումքի մասնաբաժնի նվազեցման և պատրաստի արտադրանքի ծավալների ավելացման անհրաժեշտությունը։

Թավադյանի հետազոտություններին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

Sputnik Արմենիա

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here