Փորձագետ. հայ արտադրողները կարող են լրացուցիչ գործիքների կարիք ունենալ

0
463

Հայաստանի կառավարությունը որոշել է չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն՝ թեեւ դա զգալիորեն կակտիվացներ տեղական արտադրությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական ​​կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը՝ ներկայացնելով «Հայաստանի տնտեսությունը 2021 թ. ԵՏՄ-ին անդամակցության համատեքստում» զեկույցը։ Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի մի շարք տնտեսվարող սուբյեկտներ նախաձեռնել են թուրքականին փոխարինող ապրանքների արտադրություն։ Թուրքիայից ապրանքների ներմուծման արգելքի վերացման հետ մեկտեղ (փոխադարձության սկզբունքով) ակնկալվում է հայկական ապրանքների արտահանման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծում։

«Անհրաժեշտ է նաեւ հետեւողականություն ցուցաբերել՝ նոր պայմաններում նման ընկերությունների կենսունակությունն ու մրցունակությունն ապահովելու համար։ Անհրաժեշտության դեպքում չպետք է բացառել նաեւ լրացուցիչ գործիքների օգտագործումը, հատկապես, եթե դա նպաստում է նրանց տրամադրվող աջակցության մակարդակի բարձրացմանը»,- հավելեց Մանասերյանը։

News.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here