Տնտեսական աճի կառուցվածքի առումով լուրջ խնդիրներ ունենք. Աշոտ Թավադյան

0
486

Ներկայացնելով Եվրասիական փորձագիտական ակումբի ամենամյա՝ 7-րդ տնտեսական հետազոտությունը Հայաստանի տնտեսական իրավիճակի մասին՝ ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում`  տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆՆ ընդգծեց, որ տնտեսական աճի կառուցվածքի առումով լուրջ խնդիրներ ունենք, քանի որ աճը գրանցվել է առեւտրի, ծառայությունների ոլորտների շնորհիվ, իսկ արդյունաբերության աճը երեք տոկոս է ընդամենը կազմում:

Տնտեսագետն ընդգծեց, որ ՀՆԱ-ում արտահանման հարաբերակցությունը մոտ 20 տոկոս է կազմում, մինչդեռ 1,5 անգամ ավելի պետք է լինի: Այդ ցուցանիշն այս տարի կազմել է 2,7 միլիարդ, բայց անպայման պետք է 5 միլիարդի ցուցանիշին մոտենանք, որ հիմնական զարգացման հնարավորությունն ընդգծվի:

Թավադյանի գնահատամամբ` Հայաստանի տնտեսության վրա դրական ազդեցություն ունեցել է 2019-ի համեմատ ՌԴ տնտեսության լիարժեք վերականգնումը: Տոկոսային առումով, ըստ նրա, ԵԱՏՄ-ն մեծ դեր է ունեցել մեր տնտեսության զարգացման համար եւ եթե հինգ տարի առաջվա համեմատ արտահանումը ԵԱՏՄ ուղղությամբ 400 միլիոնից դարձել է 800 միլիոն՝ 22 տոկոսի փոխարեն՝ 30 տոկոս, ապա ԵՄ-ի ցուցանիշները նույնն են մնացել: Սակայն, պրոֆեսորի կարծիքով` տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտ շարունակում է մնալ կառավարման լղոզված համակարգը, ճանապարհների եւ արտահանման առաջնահերթությունների անհստակությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Iravunk.com

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here