Չնայած Անկարան խորամանկ խաղ է վարում ուկրաինական ճգնաժամի շուրջ, Պուտինի համար թանկ են Էրդողանի հետ հատուկ հարաբերությունները. ռուս փորձագետ

0
313

Թուրքիան խորամանկ խաղ է վարում ուկրաինական ճգնաժամի շուրջ, և Ռուսաստանը դա շատ լավ հասկանում է, բայց մյուս կողմից ստեղծված իրավիճակում շատ կարևոր է, որ Անկարան չի միացել հակառուսական պատժամիջոցներին, բացի այդ, Թուրքիայի տարածքով անցնում է գազատար, որը նույնպես ստեղծված իրավիճակում մեզ համար հատուկ նշանակություն է ձեռք բերում։ Այս մասին «Իրավիճակը Հարավային Կովկասում և ռուս-հայկական համագործակցության հեռանկարները» թեմայով տեսակամուրջի ժամանակ հայտարարել է ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևը։

«Իհարկե, մենք շատ լավ գիտակցում ենք, որ ինչ-որ պահի Թուրքիան կարող է դեպի մեզ մեջքով թեքվել, մենք լավ ենք հիշում ռուս-թուրքական պարբերական պատերազմների մասին, մենք հասկանում ենք Անկարայի պանթուրքական նկրտումների ողջ վտանգը, որոնք ներառում են նաեւ Միջին Ասիան, բայց ստեղծված իրավիճակում Թուրքիայի դիրքորոշումը բխում է Ռուսաստանի շահերից։ Բացի այդ, Պուտինը թանկ է գնահատում Էրդողանի հետ հատուկ հարաբերությունները, և ձգտում է այնպես անել, որ այդ գիտակցումն առաջանա նաև Էրդողանի մոտ»,- եզրափակել է փորձագետը։

Infoport.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here