Հավաքական Արևմուտքը փորձում է Հայաստանը պոկել Ռուսաստանից, և դրանում նրա շահերը համընկնում են Թուրքիայի շահերի հետ. ռուս փորձագետ

0
346

“Հայաստան ու Ռուսաստան ՝ այս երկու բառերում կարևոր իմաստ կա։ Չնայած որոշ անհարթություններին, դրանք կարևոր պատմական հարաբերություններ են, որոնք հիմնված չեն բացառապես նյութական շահի վրա։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները պետք է պահպանել եւ զարգացնել, դրանք կենսական նշանակություն ունեն երկու ժողովուրդների համար”։ Այս մասին այսօր “Իրավիճակը Հարավային Կովկասում և ռուս-հայկական համագործակցության հեռանկարները” թեմայով հեռուստակամուրջի ժամանակ հայտարարեց ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևը։

Ընդ որում, ինչպես ընդգծել է փորձագետը, Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Ռուսաստանի հետ հարաբերություններում որոշ հարցեր են առաջացել։ Միխեևի կարծիքով ՝ հավաքական Արևմուտքը փորձում է Հայաստանը պոկել Ռուսաստանից և այն վերածել խաղալիքի՝ սեփական շահերն առաջ մղելու համար։ “Հատկանշական է, որ այս հարցում Արևմուտքի և Թուրքիայի շահերը համընկնում են”, — հավաստիացրեց փորձագետը: Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանում մտահոգված են Հայաստանում արևմտյան ազդեցության օջախների առկայությամբ։

Միաժամանակ, ինչպես նշեց Միխեեւը, Կրեմլում, այնուամենայնիվ, Փաշինյանին համարում են իրենց գործընկերը, ինչի մասին վկայում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները: “Կրեմլում չեն կասկածում, որ Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում, եւ այդ մասին բազմիցս հայտարարվել է”, — նշել է Միխեեւը:
Իր հերթին Եվրասիական տնտեսական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ: “Բայց կան որոշակի ուժեր, որոնք շահագրգռված են Հայաստանը Մոսկվայի և Արևմուտքի շահերի բախման թատերաբեմ դարձնելու մեջ։ Հայաստանի իշխանությունները պետք է կանխեն նման փորձերը”, — ընդգծեց փորձագետը։

Ընդ որում, նա նշել է, որ հայ-ռուսական հարաբերություններն ավանդաբար բարեկամական բնույթ են կրում, ինչի մասին վկայում է այն փաստը, որ ուկրաինական ճգնաժամի ֆոնիհն շատ ռուսաստանցիներ տեղափոխվել են Հայաստան: “Պաշտոնական տվյալներով ՝ Հայաստանում գրանցվել է 65 հազար ռուսական ընկերություններ։ Եվ մենք ուրախ ենք դրա համար։ Մենք նրանց ասում ենք. “Բարի գալուստ Հայաստան”: Նրանք պետք է իմանան այդ մասին”, — եզրափակեց փորձագետը։

Infoport.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here