Ուկրաինական ճգնաժամը չի ազդել եւ չի ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման Ռուսաստանի առաքելության վրա: Այս մասին «Իրավիճակը Հարավային Կովկասում և ռուս-հայկական համագործակցության հեռանկարները» թեմայով տեսակամուրջի ժամանակ հայտարարել է ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևը՝ պատասխանելով InfoPort.am-ի հարցին։
Նրա խոսքով, դրա վկայությունն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցը Մոսկվա, որի ընթացքում, փորձագետի կարծիքով, առանցքային հարցը լինելու է հենց ղարաբաղյան կարգավորումը:
«Ուկրաինական ճգնաժամը մի դրվագ է, որը չի ազդել եւ չի ազդի այլ տարածաշրջաններում Ռուսաստանի աշխարհաքաղաքական ակտիվության վրա», — նկատել է փորձագետը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը մտադիր չէ իր խաղաղապահներին հետ կանչել Ղարաբաղից։
Քաղաքագետի կարծիքով, եթե ռուս խաղաղապահները հեռանան տարածաշրջանից, ապա պատերազմ կլինի նաև Հայաստանի սահմաններից ներս՝ դրանում Թուրքիայի զորքերի անմիջական ներգրավմամբ:
Խոսելով ղարաբաղյան կարգավորման գործընթացում Արեւմուտքի ակտիվացման մասին՝ Միխեեւը նշել է, որ հատուկ հույսեր չի կապում Ժնեւի գործընթացի հետ:
«Վերջերս Բրյուսելում հանդիպում է եղել, ի՞նչ նոր առաջարկ է արել Շառլ Միշելը կողմերին։ Համենայնդեպս, ես չեմ լսել, որ նա ինչ-որ նոր բան առաջարկի»,- ամփոփեց փորձագետը։