Հայաստանի եւ Ադրբեջանի համար չափազանց դժվար կլինի համաձայնության գալ առանց ՌԴ-ի. Ռուս փորձագետ

0
361

Առանց Ռուսաստանի չափազանց դժվար կլինի համաձայնության հասնել՝ չնայած Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ վերջին խորհրդակցություններին։ Այս մասին ապրիլի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեեւը։

Փորձագետը նշեց, ոչ մի նոր բան չի լսել Միշելի առաջարկում եւ սկզբունքորեն կարեւոր մի բան չի տեսել, որը նախկինում չկար։ «Ուստի կարծում եմ, որ Ռուսաստանը կմնա այս գործընթացում։ Իսկ թե ո՞րն է լինելու կարգավորման վերջնական ուրվագիծը՝ ես պատրաստ չեմ կանխատեսումներ անել: Ընդհանուր առմամբ, ղարաբաղյան հակամարտությունը մեր ընդհանուր թշնամիների մեծ հաջողությունն է»,- ասաց նա։

Հարավային Կովկասը եւ շատ այլ հարցեր, նրա խոսքով, շարունակում են մնալ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։

«Խոսքն ապագայի մասին է: Ինչպես էլ ամեն ինչ ավարտվի Ուկրաինայում, այս կետը մեզ հետաքրքրում է։ Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդրի լուծմանը, իհարկե, դա առաջին հերթին կախված է նրանից, թե ինչպես Բաքուն եւ Երեւանը կկարողանան պայմանավորվել, բայց Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ այս գործընթացի պատճառով»,- ընդգծեց Միխեեւը։

Նա հավելեց, որ ռուս խաղաղապահները հետ չեն քաշվել, ոչ մի տեղ չեն գնացել, նրանք շարունակելու են առանցքային դեր խաղալ անմիջապես տեղում։ «Ով կփորձի ՌԴ-ին դուրս մղել այնտեղից, չի հաջողվի»,- ընդգծեց քաղաքագետը։

Նա վստահություն հայտնեց, որ ուկրաինական ճգնաժամը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների հետ կապված իրավիճակի վրա ուղիղ կերպով չի ազդում։ «Առայժմ նկատելի չէ, որ Ռուսաստանը դադար է տալիս այս հարցում»,- եզրափակեց Սերգեյ Միխեեւը։

News.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here