Ռուսաստանցի փորձագետ. Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից

0
404

Արմինֆո. Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից։ Այդ մասին ապրիլի 14-ին Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարել է ռուս քաղաքագետ, ռադիո-հեռուստահաղորդավար, “Արդար Ռուսաստան — հայրենասերներ հանուն ճշմարտության” կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ Սերգեյ Միխեեւը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ապագայի վերաբերյալ ԱրմԻնֆոյի հարցին՝ Միխեեւն ընդգծել է, որ սրտի մեծ ցավով է ընդունել Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին իրադարձությունները: “Այժմ խաղաղություն է հաստատվել այդ թվում՝ ռուս խաղաղապահների շնորհիվ: Ընթանում են բանակցություններ: Եվ ամեն ինչ իրականում կախված կլինի այդ բանակցություններից։ Թե ինչով դրանք կավարտվեն՝ դժվար է ասել։ Ես կարող եմ միայն մի բան ասել. Ռուսաստանը այդ հարցը չի թողնի”, — ասել է փորձագետը։ Նրա խոսքով ՝ պետք չէ մտածել, որ եթե հիմա Ռուսաստանն Ուկրաինայում գործողություն է իրականացնում, մնացած ամեն ինչ նա կթողնի, կմոռանա։ “Նման բան չկա։ Իրականում մենք հիանալի հասկանում ենք, որ Ուկրաինան միայն դրվագ է։ Այժմ այն գրավում է մեծ ուշադրություն, ռեսուրսներ, ուժ, բայց դա միայն մի դրվագ է բավականին մեծ

աշխարհաքաղաքական ազդեցության համար պայքարի դասավորվածությունում։ Այս իրավիճակում մեր ուշադրության կենտրոնում են և Անդրկովկասը, և Կենտրոնական Ասիան և շատ այլ հարցեր՝ և ՀԱՊԿ — ը, և միութենական պետության կառուցումը”, — նշել է Միխեևը, հավելելով, որ ինչպիսին էլ լինի ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը, բոլոր այդ աշխարհաքաղաքական կետերը հետաքրքիր են Մոսկվային։

Միաժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ, առաջին հերթին, իրավիճակի լուծումը կախված է այն բանիից, թե որքանով Բաքուն եւ Երեւանը կկարողանան պայմանավորվել, Փաշինյանն այդ բանակցությունները վարում է:

“Բայց Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ այդ գործընթացից, ռուս խաղաղապահները կշարունակեն այսուհետեւ էլ առանցքային դեր խաղալ անմիջապես գետնի վրա ։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին, ապա այն ինձ հոռետեսական է թվում։ Եվ, ընդհանուր առմամբ, առանց Ռուսաստանի շատ դժվար կլինի պայմանավորվել։ Չնայած Բրյուսելում տեղի ունեցած վերջին խորհրդատվություններին՝ ես  չլսեցի որեւէ նոր բան, որ առաջարկել է Շառլ Միշելը։ Այնպես որ, Ռուսաստանն այդ գործընթացում կմնա։ Բայց՝ ինչպիսին կլինի ուրվանկարը, ես, անկեղծ ասած, պատրաստ չեմ կանխատեսումներ անել այն մասին, թե ինչի կհանգի այդ ամենը “, — հավելել է Միխեևը։

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մի տեղ չի պատրաստվում հեռանալ այդ գործընթացից ։ “Եվ նույնիսկ նա, ով ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել այնտեղից, նրա մոտ դա չի ստացվի։ Ռուս խաղաղապահները տեղում են, եւ ռազմակայանը նույնպես տեղում է, ոչ մի տեղ չեն մեկնել”, — ասել է նա, համոզմունք հայտնելով, որ Ուկրաինայի ճգնաժամն ուղղակիորեն չի ազդում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների վրա։

Քաղաքագետը նաև վստահություն է հայտնել, որ ինչպես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, այնպես էլ իրավիճակն Ուկրաինայում իրենց “թշնամիների մեծ հաջողությունն է”:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ դեր է խաղում Հայաստանի 102-րդ ռուսական ռազմակայանն արդի աշխարհաքաղաքական իրողությունում, Միխեևն ակնհայտ է համարել փաստը, որ եթե Հայաստանում չլիներ ռուսական ռազմակայան, 2020թ. պատերազմը Լեռնային Ղարաբաղից կտեղափոխվեր Հայաստան ։ “Եվ եթե ռուսական ռազմակայանը չլիներ Գյումրիում, թուրքական զորքերն ուղղակի կներքաշվեին այդ պատերազմի մեջ, այդ թվում՝ Հայաստանի տարածքում”, — ամփոփել է քաղաքագետը:

Arminfo.info

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here