Հայաստանի տնտեսությունը 2022 թ. առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամության համատեքստում

0
322

Եվրասիական փորձագիտական ակումբը ավարտել է իր 7-րդ կիսամյակային տնտեսագիտական հետազոտությունը ԵԱՏՄ համատեքստում Հայաստանի տնտեսական վիճակի մասին: Անվանի տնտեսագետներ, տնտեսագիտության դոկտորներ, պրոֆեսորներ Աշոտ Թավադյանի եւ Թաթուլ Մանասերյանի ղեկավարած աշխատանքային խմբերը վերլուծել են տնտեսության զարգացման միտումներն ու առկա հիմնախնդիրները, արել են կանխատեսումներ եւ երաշխավորություններ: Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող այս վերլուծական տեղեկանքը այդ երկու հետազոտությունների խտացված ամփոփումն է մեր քաղաքատնտեսական մեկնաբանություններով ու կանխատեսումներով հանդերձ:

Իրական միտումներ եւորոշ կանխատեսումներ

Պրոֆ. Թ. Մանասերյանը հաստատում է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել: Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 11,8%: Այս նվաճումը ռեկորդային է ետխորհրդային տարածքի տնտեսական ակտիվության համեմատությամբ: Այն նաեւ անսպասելի էր: Այս ցուցանիշը ավելի բարձր է, քան կանխատեսում էին հեղինակավոր վարկանշային գործակալությունները: Համաշխարհային բանկը, Միջազգային արժութային հիմնադրամը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ Զարգացման եվրասիական բանկը կիսամյակի համար Հայաստանի պարագայում կանխատեսում էին շատ ավելի համեստ արդյունքներ: Հայաստանի տնտեսական զարգացումը այս տարվա պետբյուջեում նախատեսված է 7% չափոով, իսկ արժեզրկումը սահմանված է 4% (՞1,5%): Հայաստանի ՀՆԱ-ն 2022թ. առաջին եռամսյակի արդյունքով գրանցել է 8,6% ցուցանիշ 2020թ. համապատասխան ցուցանիշի համեմատությամբ:

Պետության արտաքին տնտեսական գործունեությունը շատ հակասական բնույթ ունի, ինչը չի կարող չազդել մասնավոր ձեռնարկատիրության վրա: Օրինակ, անցյալ տարի Հայաստանի կառավարությունը հայտարարեց թուրքական ապրանքների նկատմամբ էմբարգո մտցնելու մասին եւ արդեն այս տարի հանեց այն, հռչակելով հաշտեցման եւ կոմունիկացիաների վերաբացման քաղաքական ուղենիշ: Սա նույնիսկ շատ առաջադիմական կարող է թվալ, եթե հաշվի չառնենք, որ հայ ֆերմերները բարձր տոկոսով մեծ գումարներ էին պարտք վերցրել, որպեսզի լրացնեին հարեւան երկրներից ներկրվող ապրանքների պակասը: Պրոֆ. Մանասերյանը գտնում է, որ պարադոքսները հայկական տնտեսության մեջ ավելի շատ են, քան օրինաչափություններն ու կանխատեսելիությունը: Հարկ է նկատի ունենալ նաեւ, որ երկրում երկնիշ տնտեսական ակտիվության աճը զուգորդվում է աղքատության երկնիշ աճով: Դրամի դիրքերը ամրապնդվում են, ինչը տնտեսության օրենքներով պետք է որ հանգեցներ գների անկմանը եւ ներկրման վրա արվող ծախսերի կրճատմանը: Սակայն դրամի ամրապնդումից դժգոհ են ինչպես արտահանողները, որոնց ապրանքների մրցունակությունը նվազում է, այնպես էլ ներկրողները:

Այսպիսով, մենք գործ ունենք նշանակալից տնտեսական աճի հետ: Աճում է արդյունաբերոությունը (ընդ որում ոչ թե լեռնահանքային արդյունաբերության արտադրանքի, այլ ֆեռոմետաղների ձուլման հաշվին): Աճում են նաեւ առեւտուրը եւ ծառայությունները, մասնավորապես, ժամանակավորապես Հայաստանում ապաստանած ռուսաստանցիների շնորհիվ: Հետաքրքրական է, որ արդյունաբերությունը ոչ միայն աճել է 5,8%, այլ զարգանում է էական արագացումով: Պղնձի խտանյութի արտահանումը 5 ամսվա արդյունքում էապես նվազել է, իսկ սա Հայաստանի խոշորագույն արտահանվող ապրանքն է: Նույն պատճառներով կրճատվել է նաեւ ալյումինի ֆոլգայի արտադրությունը: Արդյունաբերությունն ընդհանուր առմամբ աճել է ֆեռոմոլիբդենի հալույթի հաշվին: Աճել է նաեւ շինարարությունը թե  բյուջետային ծրագրերի, թե  մասնավոր հատվածի գործունեության հաշվին:

Մի քանի կարեւոր ցուցանիշներ: Հայաստանի արտաքին առեւտրի շրջանառությունը աճել է 44%, կազմելով 5,2 մլրդ. դոլար: Արտահանման ծավալը աճել է 36,3%, կազմելով 1,9 մլրդ. դոլար: Աճել է նաեւ ներկրումը 48,7%, կազմելով 3,3 մլրդ. դոլար: Միայն հունիս ամսին արտաքին տնտեսական շրջանառությունը աճել է 20,2%, որտեղ արտահանումը աճել է 38,2% եւ ներկրումն աճել է 10,4%: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ հունվար-հունիսին արտաքին տնտեսական շրջանառությունը աճել էր 13,4%: Դրամի հարաբերությունը դոլարին հունվար-հունիսին կազմել է 468,24 դրամ, իսկ հունիս-հուլիսին` 407-408 դրամ: Արժեզրկման տարեկան ցուցանիշը կիսամյակի կտրվածքով գերազանցել է 10%: Սպառողական ապրանքների ինդեքսը 2021թ. հունվար-հունիսի համեմատությամբ այս տարի աճել է 8,1%:

Կարեւոր է, որ տնտեսական արձանագրված աճը չի հանգեցնում բնակչության սոցիալական վիճակի բարելավմանը: Երկրում դեռեւս չի վերականգնվել 2019թ. նախահամավարակային զբաղվածության մակարդակը, իսկ աղքատությունը աճել է: Ընդհանուր առմամբ, վատացել են սոցիալական պայմանները, ուժեղացել է «ուղեղների արտահոսքը»: Արդյունքում նվազել է աբիտուրենտների հետաքրքրությունը դեպի բարձրագույն կրթությունը: Կառավարությունն ընդունում է, որ աղքատությունը Հայաստանում աճում է մեծ չափերով եւ հարկ է գերջանքեր գործադրել սոցիալական աղետ թույլ չտալու համար: Ընդհանրապես, այժմյան աղքատության 27% փոխարեն տարվա վերջում մենք կունենանք աղքատության 42% ցուցանիշ: Տնտեսագետները ուշադրություն են դարձնում, որ ամեն 5 աշխատունակ քաղաքացուց մեկն այսօր գործազուրկ է: Ակնառու է նաեւ աղքատությունը աշխատանք ունեցողների շրջանում, երբ մեկ աշխատողի աշխատավարձը չի բավականացնում երկու մարդուց բաղկացած ընտանիքի նվազագույն զամբյուղը բավարարելու համար:

Երկու խոսք տրանսֆերտների մասին: Այս տարվա առաջին հինգ ամսում Հայաստանի քաղաքացիները բանկերի միջոցով արտասահմանից ստացել են 1 մլրդ.272 մլն. դոլար: Անցած տարվա նույն ժամկետի համեմատությամբ այստեղ աճը կազմել է 70%: Բոլոր տրանսֆերտների 53% ստացվել է Ռուսաստանից, մոտ 20%` ԱՄՆ-ից: Բանն այն է, որ այս աճը ապահովվել է ուկրաինական իրադարձությունների արդյունքում ձեւավորված նոր տնտեսական իրողությունների շնորհիվ: Համաշխարհային բանկը իր զեկույցում նշել է, որ Հայաստանը ամուր տնտեսական կապեր ունի Ռուսաստանի հետ եւ Հայաստանի արտահանման 28%-ը եւ ներկրման 30%-ը վերաբերում են Ռուսաստանին: 2021թ. Ռուսաստանից դրամական փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի 5%: Հայաստան մտնող զբոսաշրջիկների 40% Ռուսաստանի քաղաքացիներ են:

ԵԱՏՄի տեղը հայկականտնտեսության մեջ

Եվ այսպես, 2022թ. առաջին 6 ամսում ապրանքաշրջանառությունը տեմպի աճ է արձանագրել: Այս տարվա առաջին կիսամյակում դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը աճել է 48,9%: Այս ժամանակահատվածում Հայաստանի արտահանումը դեպի Բելառուս գրեթե կրկնապատկվել է (9 մլն. դոլարից աճելով 18 մլն. դոլար): Դեպի Ռուսաստան արտահանումն աճել է 48,4% ( 365 մլն. դոլարից 543 մլն. դոլար): Աճել է ԵԱՏՄ-ի տեղը  Հայաստանի համախառն արտահանման եւ ներկրման մեջ: Եթե 20 թվականի առաջին կիսամյակում արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ կազմում է 25,0% ընդհանուր արտահանման ծավալից, իսկ 2021թ. այդ ցուցանիշն արդեն կազմում էր 27,6%, ապա 2022թ. նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմում է արդեն 30,1%: Հետաքրքրական է, որ այս նույն ժամանակահատվածում արտահանումը Եվրոմիության ուղղությամբ աճել է 43,2% իսկ Միջին Արեւելք` ավելի քան կրկնապատկվել է: Գունավոր մետաղների արտահանման ծավալները առանձնապես  չեն փոխվել:

Պրոֆ. Ա. Թավադյանը վերլուծել է աճի ցուցանիշները տարբեր ոլորտներում, ինչը հնարավորություն է տալիս որոշ կանխատեսումներ անելու: Ընդհանրապես, արտահանման աճի դինամիկան համադրելի է ներկրման դինամիկայի հետ: Ներկրումը քննարկվող ժամանակաշրջանում աճել է 48,7%: Տարբերությունը ներկրման եւ արտահանման մեջ վերջին մեկ տարում ավելացել է: Ներկրումը 1,82 անգամ ավել է արտահանումից: Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 1,70: Ներկրումը ԵԱՏՄ երկրներից աճել է 44,6%, աճել է ներկրումը Ռուսաստանից 41,6%, արտահանումը Ղազախստանից այս ամիսներին աճել է 5 անգամ: Հայաստանի ներկրվող հիմնական ապրանքը վառելիքն է, որը աճել է 30,4%, կազմելող համախառն ներկրման 18%: Ներկրման բոլոր հոդվածները քննվող բոլոր ժամանակահատվածներում աճ են արձանագրել: Հետաքրքրական է, որ եթե 2017թ. դեպի Ռուսաստան գնացող արտահանման մեջ գերակշռում էին ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքները, ապա արդեն 2018թ., իսկ այնուհետեւ նաեւ 2019թ. արտահանումը շատ ավելի դիվերսիֆիկացված է եւ դիվերսիֆիկացիան ունի շարունակական բնույթ: Սա շատ կարեւոր փաստարկ է ցույց տալու համար ԵԱՏՄ շուկաների աճող կարեւորությունը եւ Հայաստանի անդամության կարեւորությունը ԵԱՏՄ-ին: Պրոֆ. Թավադյանը համոզված է, որ հարկ է օգտագործել ԵԱՏՄ բոլոր հնարավորությունները (իսկ դրանցից մի քանիսը ուղղակի սկզբունքային են) դեպի Ռուսաստան նաեւ ԵԱՏՄ այլ երկրներ պատրաստի արտադրանքի արտահանումը շարունակաբար ավելացնելու գործում: Կարեւոր է նշել, որ Հայաստան մտնող տրանսֆերտները կրճատման դինամիկա են արձանագրում: 2021թ. տրանֆերտների հարաբերակցությունը ՀՆԱ-ին կազմում էր 9,5%: Իսկ 2020թ.` 10,5%: Այս ցուցանիշի գագաթնակետը 2013թ. էր, երբ այդ հարաբերակցությունը կազմել է 19,7%: 2022թ. երկրորդ կիսամյակում Հայաստան է մտել 588 հազար զբոսաշրջիկ, ինչը երկու անգամ ավելի է, քան 2021թ. նույն ժամանակահատվածում: Սակայն Հայաստան մտնող զբոոսաշրջիկների թիվը դեռ չի հասել 2019թ. ցուցանիշին, երբ այն կազմում էր 770 հազար: Այստեղ համարձակորեն կարելի է պնդել, որ 2023թ. կվերականգնվի զբոսաշրջության 2019թ. ցուցանիշը:

Եվրասիականտնտեսական ինտեգրմանազդեցություններըՀայաստանիտնտեսության վրա

Հայաստանի տնտեսության առջեւ ծառացած կարեւորագույն հիմնախնդիրներից մեկը տնտեսության կառուցվածքային դիսբալանսն է եւ առեւտրական բալանսի լուրջ խախտումը: Երկրի առջեւ մեծ լրջությամբ կանգնած է գործազրկության հիմնախնդիրը եւ դրանով պայմանավորված աշխատանքային միգրացիան: Առաջին հերթին Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններն են տալիս իրական հնարավորություններ լուրջ նպատակադրման դեպքում այս հարցերը լուծելու համար: Դրան կարող են նպաստել էժան էներգառեսուրսները եւ Հայաստանի պատրաստի արտադրանքի նկատմամբ իրական պահանջարկի աճը: Հարկ է նշել, որ ԵԱՏՄ-ն ստեղծել է լրացուցիչ հնարավորություններ արտոնյալ վարկեր ստանալու համար: Այդպիսի 3 վարկ այժմ գտնվում է գործառության մեջ: Եվս մեկը, որ ստացված է այս տարվա համար, դրական ազդեցություն ունի տնտեսական զարգացումների վրա: Մեր տնտեսագետները շատ կարեւոր են համարում, որ մաքսատուրքերի հետագա վերացումը եւ ներկրվող ապրանքի գների իջեցումը նպաստում են արտահանմանը եւ գործազրկության կրճատմանը: Սրա դրական որոշ հետեւանքները անվիճելի են, սակայն մեր երկրների միջեւ դեռեւս գործում են որոշ սահմանափակումներ, եւ շատ կարեւոր է, որ դրանք շարունակաբար վերացվեն, իսկ դրա համար հարկ է իրականացնել համաձայնեցված հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականություն: Իհարկե Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությունը եւ տնտեսական առճակատումը որոշ եւ նույնիսկ նկատելի դժվարություններ են ստեղծում տնտեսական համագործակցության համար:

Այստեղ շատ կարեւոր է, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող արգելամիջոցների պայմաններում կենսագործվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումը ԵԱՏՄ Արդյունաբերական քաղաքականության խորհուրդ ստեղծելու վերաբերյալ: Կարեւոր է նաեւ ԵԱՏՄ երկրների միջեւ ներկրումը փոխարինելու եւ արդյունաբերական կոոպերացիայի մասին համաձայնագիրը, որը նպատակ ունի ներդաշնակելու ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական քաղաքականությունը:

Հայաստանի կառավարությանն անհրաժեշտ է դրսեւորել նախաձեռնողականություն եւ օգտագործել ուրվագծվող նոր հնարավորությունները դեպի Ռուսաստան պատրաստի արտադրանքի արտահանման ծավալները էապես մեծացնելու եւ կոոպերացիան զարգացնելու համար: Սա առաջին հերթին վերաբերում է ռազմաարդյունաբերական ոլորտին: Հայաստանի համար խոշորագույն շուկան եղել եւ մնում է ռուսաստանյանը: Մեր տնտեսագետների համոզմամբ Ռուսաստանի հետ հարաբերություններն ունեն մեծ պոտենցիալ մեր երկրի պաշտպանունակության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու առումով եւ դրսեւորում են իրական հնարավորություններ պատրաստի արտադրանքի արտահանումը մեծացնելու ուղղությամբ:

Երկու խոսք աշխատուժի ազատ տեղաշարժի մասին: ԵԱՏՄ-ի կենսունակության կարեւոր ուղղություններից մեկը աշխատանքի շուկայի գրավչությունը բարձրացնելն է բոլոր երկրներում: Շատ կարեւոր է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները սկսեն հետեւողական քայլեր մշակել համաձայնեցված եւ ներդաշնակեցված կենսաթոշակային քաղաքականություն վարելու ուղղությամբ: Այստեղ սկզբունքային քայլեր արվել են, բայց անելիք դեռ շատ կա:

Հայաստանի կառավարությանն ուղղակի անհրաժեշտ է գործնական քաղաքականություն մշակել իրական գործազրկության բարձր մակարդակը նվազեցնելու ուղղությամբ, հարկ է նաեւ կատարելագործել երկրի միգրացիոն ռազմավարությունը: Մեր փորձագետները կարծում են, որ պետությանը հարկ է առաջնահերթություն համարել աշխատանքային միգրացիայի կարգավորումն ու աշխատանքային ռեսուրսների արտահանման քաղաքականությունը: Դրա համար, ի թիվս այլ խնդիրների, հարկ է բանակցություններ սկսել լիարժեք սոցիալական ապահովության, դիպլոմների փոխադարձ ճանաչման եւ հյուրընկալ երկրում աշխատանքային մասնագիտություն (որակավորում) ստանալու համար: Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարությունը պետք է հենվի արտահանման ներուժի զարգացման եւ աճի ոչ այնքան շատ փաստացի կետերի վրա: Հայաստանի ելքին արտաքին շուկաներ շարունակում են խանգարել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բարդություններ: Արժե, որ փորձագիտական դաշտի մասնակցությամբ երկրում լիարժեք ինտելեկտուալ փնտրտուք սկսվի ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությունը խորացնելու եւ մեր երկրի օգուտները բազմապատկելու ուղղությամբ:

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Եվրասիական փորձագիտական ակումբիհամակարգող, քաղաքական վերլուծաբան

Azg.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here