Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հասարակությունները պատրաստ չեն հումանիտար հաղորդակցության. Սոցիոլոգ

0
282

Հայ-ադրբեջանական հակամարտության պատմությունն ունի ավելի քան մեկ դար։ Երեք տասնամյակ խաղաղության կոչեր են հնչում քաղաքացիական կառույցներից, բայց պետական աջակցության բացակայության պատճառով խաղաղապահ կազմակերպությունները լայն լսարանից օգտվելու հնարավորություն չունեին։ Նման կարծիք «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. Նոր հնարավորություններ և/կամ նոր սպառնալիքներ և մարտահրավերներ» թեմայով «ուղեղային գրոհի» ժամանակ հայտնեց սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը:

Ըստ նրա` իշխանություններն առանձնապես հետաքրքրված չէին քաղաքացիների խաղաղարար ջանքերով։ «Այս բոլոր տարիներին շփման գոտում փոխհրաձգությունները շարունակվել են, զոհվել են զինվորականներ և քաղաքացիական անձինք։ Կառուցողական խաղաղ բանակցություններ, ըստ էության, չեն եղել»,- նկատում է սոցիոլոգը` ընդգծելով, որ  ղարաբաղյան 2-րդ պատերազմից հետո հաղթողներն ու պարտվողները փոխեցին տեղերը։

«Եվ հիմա ամեն ինչ պետք է սկսել զրոյից։ Հայկական կողմը մշտապես հանդես է եկել մեր հասարակությունների միջև մարդասիրական շփումների օգտին՝ փոխվստահության ամրապնդման նպատակով»,- նկատում է Պողոսյանը։

Միևնույն ժամանակ նա ընդգծում է, որ տարբեր ժամանակներում տարբեր կազմակերպությունների կողմից անցկացրած սոցհարցումները ապացուցում են, որ երեք երկրների հասարակությունները դեռ պատրաստ չեն հումանիտար հաղորդակցություն հաստատելուն, իսկ պետությունը պատրաստ չէ օգնել քաղաքացիական հասարակությանը։ «Մեր երկրներում հասարակական կարծիքի բազմաթիվ սոցիոլոգիական հարցումները բավականին հստակ պատկերացում են տալիս հարևանների նկատմամբ բնակչության վերաբերմունքի մասին» Նույնը կարելի է ասել հարևան երկրների մասին»,- եզրափակում է նա։

Infoport.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here