Կլոր սեղան-քննարկում ԵՊՀ-ում

0
321

ԵՊՀ ռուսական կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում բարձրաձայնվեցին արդիական հարցեր և կատարվեցին գիտական քննարկումներին մասնակցելու առաջարկներ:

20 գիտնականներ ու փորձագետներ խոսեցին հումանիտար ոլորտում ռուսաց լեզվի, ռուս գրականության, հայ և ռուս ժողովուրդների ընդհանուր պատմությանն առնչվող թեմաների մասին:

Քննարկմանն առցանց տարբերակով մասնակցում էին նաև ռուս անվանի գիտնականներ և հետազոտողներ, որոնք ևս անդրադարձան նշված ոլորտում առկա համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված քայլերին:

Տեղեկացվեց, որ ս․թ․ նոյեմբերի 22–ին Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտում նախատեսվում է անցկացնել գիտական կլոր սեղան-քննարկում՝ «ՀՀ ժամանակակից հաղորդակցական ռեժիմը» թեմայով, որի ժամանակ կներկայացվեն վերջին մի քանի ամիսների ընթացքում հայ և ռուս մասնագետների համատեղ հետազոտության արդյունքները։

Հավելենք, որ հանդիպման ավարտին քննարկման բոլոր մասնակիցներին բաժանեցին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուստանյան հետազոտությունների կենտրոնի՝ հայերենով և ռուսերենով հրատարակած հոդվածների երկու ժողովածուները, որոնք ս.թ․ հունիսի 24-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում անցկացված «Գրքարվեստ» գրքի միջազգային 19-րդ ցուցահանդես-տոնավաճառում «Բարեկամություն» անվանակարգում արժանացել են առաջին կարգի մրցանակի։

Նշենք, որ կլոր սեղան-քննարկումը կազմակերպվել էր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուստանյան հետազոտությունների կենտրոնի, Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության և Եվրասիական փորձագիտական ակումբի համատեղ ջանքերով։

YSU.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here