Միութենական պետությունում երրորդ երկիրը պակասում է, հայերն աջակցել են այս մտքին. Բելառուսի դեսպան

0
263

Միութենական պետությունում երրորդ երկիրը պակասում է։ Ես հետեւել եւ նայել եմ, թե ինչպես են մեր հայ եղբայրներն արձագանքում, եւ նրանք ինձ աջակցել են։ Այս մասին «Հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման արդիական ուղղությունները» համաժողովի ժամանակ դեկտեմբերի 26-ին ասել է Հայաստանում Բելառուսի Սրտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։

«Ընդ որում, ես կոնկրետ երկիր չեմ նշել։ Համոզված եմ, որ Միութենական պետությունը զարգանալու է»,- նշել է նա։

Կոնյուկը համոզված է, որ Միութենական պետության գոյությունը որոշիչ գործոն է։

«Պուտինի գալուց հետո մարտական պատրաստվածության են բերվել «С 400» զենիթահրթիռային համալիրները եւ «Իսկանդերները»։ Ավելին, Ռուսաստանը  օգնություն է ցուցաբերում մարտական ինքնաթիռների անձնակազմերի պատրաստման գործում, որոնք հատուկ սպառազինություն են կրում։ Ահա ինտեգրացիոն գործընթացի որոշակիություն՝ Միութենական պետության շրջանակում։ Մեր սահմանի երկայնքով ստեղծվում են ռազմակայաններ, ուստի մենք Ռուսաստանի հետ միասին այլ ընտրություն չունենք»,- ավելացրել է դեսպանը։

News.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here