Անվտանգության հարցում ես հույս ունեմ, որ ռուսական քաղաքական դիսկուրսի՝ հաշտարար բանակցային դիրքից ավելի կոշտ դիրքորոշման անցումը թույլ կտա լուծել Հայաստանի անվտանգության հետ կապված որոշ բարդ հարցեր։ Այս մասին հունվարի 26-ին տեսակամուրջի ժամանակ ասաց Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանի Ռազմավարական հետազոտությունների եւ կանխատեսումների ինստիտուտի տնօրեն Դմիտրի Եգորչենովը։
«Ընդհանուր միտումը կապված է ռազմավարական երկխոսության բարձրագույն մակարդակից անցումը նրան, ինչը նախկինում բացակայում էր՝ հորիզոնական մակարդակին։ Բայց երբ հորիզոնական երկխոսությունը այդպես թռիչքաձեւ աճում է, պետք է հասկանալ, որ կարող են նաեւ խնդիրներ առաջանալ»,- ասաց նա։
Այս խնդիրները վերացնելու համար, նրա կարծիքով, անհրաժեշտ է պետական մակարդակով բարձրացնել հասարակական-քաղաքական բաղադրիչի ռեսուրսային կարողությունները։
«Վերջին տարիներին ռուս-հայկական մարդասիրական երկխոսությունն ընթանում էր սովորական հունով եւ այն ըմբռնումով, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է: Ըստ էության, այժմ անհրաժեշտ կլինի այդ երկխոսությունն ակտիվացնել թե՛ մշակութային, թե՛ կրթական բաղադրիչում։ Մեր ընդհանուր ոչ բարյացակամ երկրները, ինչպես նախկինում, կօգտվեն ստեղծված իրավիճակից եւ կփորձեն տարբեր թեմաներ առաջ տանել ռուս-հայկական երկկողմ համագործակցությունում: Նրանք դրա համար ունեն եւ ռեսուրսներ, եւ ցանկություններ եւ ռազմավարական նպատակ: Նկատի ունեմ եւ՛ Միացյալ Նահանգներին, եւ՛ տարածաշրջանային որոշ բաղադրիչների՝ որոշ եվրոպական երկրներից մինչեւ մերձավորարեւելյան որոշ երկրներ»,- ընդգծեց Եգորչենովը։
Փորձագետը կոչ արեց այս ռիսկերը ճիշտ գնահատել։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է այսօր հայկական դիվանագիտությունը շատ ակտիվորեն համագործակցում ԵՄ կառույցների հետ, օրինակ՝ հայտնի հարցերի կարգավորման համար, բայց մենք պետք է լավ հասկանանք, որ Ռուսաստանի եւ Հայաստանի շահերը եւ Բրյուսելի շահերը միշտ չէ, որ համընկնում են։ Բրյուսելի որոշ շահեր կարող են ընդհանրապես չհամընկնել Ռուսաստանի եւ Հայաստանի ապագայի հետ»,- հավելեց Եգորչենովը։
Ինչ վերաբերում է փոխգործակցության սովորական ոլորտներին, այդ թվում՝ տնտեսությանը եւ էներգետիկային, նա համոզված է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ խնդիրներ չեն ծագի։