Հատուկ ռազմական գործողության, պատժամիջոցների և Արևմուտքի հետ առճակատման պայմաններում Ռուսաստանը որոշ չափով կախված է Թուրքիայից և Ադրբեջանից և ստիպված է մեղմ արձագանքել Կովկասում նրանց գործողություններին. Մարկեդոնով

0
225

Հարավային Կովկասում ընթացող գործընթացները լուրջ փորձություն են ինչպես Ռուսաստանի համար տարածաշրջանում, այնպես էլ հայ-ռուսական հարաբերությունների համար։ “Ռուս-հայկական ռազմավարական միության արդիական հարցերը” հեռուստակամուրջի ժամանակ նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։

Նրա խոսքով, անցած տարվա իրադարձությունները մեծ ազդեցություն են ունեցել ինչպես ռուս-հայկական հարաբերությունների, այնպես էլ կովկասյան տարածաշրջանի վրա: Փորձագետի կարծիքով ՝ 2022 թվականից հետո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը հիմնական դերակատարների կողմից սկսել է դիտարկվել բոլորովին այլ տեսանկյունից, քան նախկինում և դարձել է նրանց միջև մրցակցության նոր գիծ։

“Եթե դեռ 2021 թվականի վերջին ԵՄ ղեկավար Շառլ Միշելը բազմիցս զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ղարաբաղի վերաբերյալ դիրքորոշումները ճշտելու համար, ապա հիմա դա անհնար է դարձել։ Ավելին, ԵՄ-ի կողմից ընդունվող փաստաթղթերում ոչ մի խոսք չկա խաղաղապահ առաքելության, սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասով ՌԴ-ի ջանքերի մասին։ Սրանք լուրջ փորձեր են, որոնք անուղղակիորեն ուղղված են Հայաստանին եւ Ռուսաստանին հակադրելուն, ռուս խաղաղապահների վարկաբեկմանը”, — վստահեցրել է Մարկեդոնովը։

Նրա խոսքով ՝ 2022 թվականին փորձեր են արվել փոխել նոր ստատուս-քվոն, որը ստեղծվել է հայ-ադրբեջանական դիմակայությունում 2020 թվականից հետո։ “Ռուսաստանը, զբաղված լինելով հատուկ ռազմական գործողությամբ և Արևմուտքի հետ առճակատմամբ, պատժամիջոցների պայմաններում որոշ չափով կախված է և Թուրքիայից, և Ադրբեջանից և չի ցանկանում լրացուցիչ խնդիրներ, ուստի ստիպված է մեղմ արձագանքել։ Այս ֆոնի վրա հայ հասարակությունում և քաղաքական դաշտում մեծ ակնկալիքներ են ձևավորվել այլ դերակատարներից, մասմավորապես Ֆրանսիայից”, — խոստովանել է Մարկեդոնովը։

Infoport.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here