«Չկան հարցեր, որոնք Հայաստանն ու Ռուսաստանը չկարողանան քննարկել կամ երկու կողմերի համար ընդունելի լուծումներ գտնել». Արամ Սաֆարյան

0
239

«Չկան հարցեր, որոնք Հայաստանն ու Ռուսաստանը չկարողանան քննարկել կամ երկու կողմերի համար ընդունելի լուծումներ գտնել»,- այս համոզմանն է Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

«Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում այսօր կազմակերպված «Ռուս-հայկական համագործակցության արդիական հարցերը» թեմայով հեռուստակամուրջի ժամանակ՝ անդրադառնալով Բերձորի միջանցքի փակ լինելու փաստին, քաղաքական վերլուծաբանն ասաց, որ միջանցքի փակման նախաձեռնողները, հավանաբար, հույս ունեին, որ կվարկաբեկեն ռուս խաղաղապահների եւ Ռուսաստանի՝ որպես միջնորդի դերը ԼՂՀ, ՀՀ եւ ողջ աշխարհի աչքում: Իր գնահատմամբ, Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ակտիվորեն զարգանում է երկկողմ առեւտուրը եւ բազմակողմ համագործակցությունը։ սակայն, տարածաշրջանում ստեղծված  իրավիճակի կարգավորման ուղղությամբ, ըստ նրա, ջանքեր ներդնելու, դրանք կրկնապատկելու կարիք կա:

Տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանն էլ հավելեց, որ Հայաստան ուղարկված դրամական փոխանցումների ընդհանուր ծավալն անցնող տարում կազմել է մոտ չորս միլիարդ դոլար եւ, ինչպես նախկինում, այժմ էլ դրամական փոխանցումների 60 տոկոսը ստացվում է ՌԴ-ից: Դրանք ներդրվում են բանկային հատվածում եւ վերածվելով վարկերի՝ նպաստում են Հայաստանում տնտեսության աշխուժացմանը: Ի դեպ, անցած  տարի, ըստ տնտեսագետի, ավելացել էին մասնավոր դրամական փոխանցումների ծավալը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Aravot.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here