Հայաստանում 2023թ. տնտեսական ակտիվության աճը կարող է կազմել 5-7 տոկոս. փորձագետ

0
221

2023թ., եթե ներկա միտումը շարունակվի, Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կկազմի 5-7 տոկոս։ Այս մասին  հունվարի 26-ի տեսակամրջի ժամանակ ասել է տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը։

Նրա կանխատեսումներով՝ գործնական ակտիվության աճը Հայաստանում 2022թ., որի վերաբերյալ տվյալները դեռ չեն հրապարակվել, կկազմի մոտ 100 տոկոս։

Նա սա շատ ազդեցիկ ցուցանիշ է անվանել եւ կապել այն  բանի հետ, որ շատ ռուսաստանցիներ գերադասել են Հայաստանը՝ որպես ժամանակավոր կեցության վայր եւ տեղ, որտեղ կարելի է բիզնես ստեղծել։ «Հայաստանում բնակություն է հաստատել 250-300 հազար ժամանակավոր միգրանտ, եւ դա խիստ ազդել է տնտեսական ակտիվության վրա։ Բացի այդ, Հայաստանը համարվում է երկրորդ ամենանախընտրելի ուղղությունը Ռուսաստանից զբոսաշրջիկների համար»,- նշել է փորձագետը։

Մանասերյանը տեղեկացրել է, որ Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը 2022թ. կազմել է ավելի քան 80 տոկոս։

«Սրանք դեռեւս 2022թ. ոչ լրիվ տվյալներն են։ Մենք սպասում ենք, որ թիվը կհասնի 100 տոկոսի»,- ընդգծել է նա։

News.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here