Հայաստան ուղարկված դրամական փոխանցումների ծավալը կազմում է մոտ 4 մլրդ դոլար. փորձագետ

0
226

Հայաստան ուղարկված դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 4 մլրդ դոլար։ Այս մասին հունվարի 26-ի տեսակամրջի ժամանակ ասել է տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը։

Նա տեղեկացրել է, որ անցած տարի ավելացել էին հանրապետություն ուղարկված մասնավոր դրամական փոխանցումների ծավալները։ «Ինչպես եւ առաջ, արտերկրից դրամական փոխանցումների ընդհանուր ծավալի 60 տոկոսը ստացվում է Ռուսաստանից։ Այդ գումարները հիմնականում ներդրվում են բանկային հատվածում»,- ավելացրել է Մանասերյանը։

Փորձագետը պարզաբանել է, որ այդ միջոցների հաշվին տրվում են վարկեր, որոնք, իրենց հերթին, դրական ազդեցություն են ունենում Հայաստանի գործարար ակտիվության վրա։

News.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here