Fitch-ը 2023-ին Հայաստանի համար կանխատեսել է 6,4 % աճ, սա շատ դրական է, կարելի է ավելիին հասնել. Մանասերյան

0
234

Ներդրումների առումով բավական լուրջ ներհոսք ենք ունեցել 2022-ին. մեր գնահատմամբ միայն ՌԴ-ից դա 4 մլրդ դոլարից ավելի է եղել: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ հավելելով, որ պետք է մտածել այդ գումարները Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ինտեգրելու կամ օգտագործելու մասին:

Անդրադառնալով կանխատեսումներին, Մանասերյանն ասաց. «Բավական հեղինակավոր կազմակերպություններ վերանայել են իրենց նախնական կանխատեսումները, որոնք արվել էին 2022-ի սկզբին եւ կեսին: Fitch-ը որ շատ հազվադեպ է երկնիշ աճ արձանագրում հետխորհրդային երկրների համար, վերանայել է իր կանխատեսումը եւ 2022-ի համար 11,4 տոկոս աճի գնահատական է տվել: 2023ժ-ի համար Fitch-ի կանխատեսումը 6,4 տոկոսի սահմաններում է  կանխատեսվում աճը, բայց սա մեզ համար շատ մեծ ու կարեւոր ցուցանիշ է: Այս պայմաններում, արտաքին լարվածության, ներքին որոշակի խնդիրների, ռեգիոնալ զարգցումների ֆոնին եթե մենք կարողանանք դա պահպանել, իսկ լավատեսությունը թույլ է տալիս ասել, որ կարելի է անգամ ավելին հասնել, դա բավական լուրջ դրական կանխատեսում է:

Վերջին անգամ, երբ Հայաստանի համար կանխատեսել էին  զրո տոկոս տնտեսական աճ, այդ պայմաններում Հայաստանը կարողացավ 3 տոկոս ապահովել, դա ես կհամարեի հերոսություն: Այս պայմաններում, երբ կա այսպիսի դրական կանխատեսում, պետք է ձգտել հասնել ավելին»,-ասաց տնտեսագետները:

Նա նկատեց, որ միտումների մեծ մասը շարունակվելու միտում ունեն, բայց ռելոկանտների մասից. «Առավելագույնս պետք է օգտագործել ԵԱՏՄ ընձեռած հնարավորությունները՝ զարգացնելու կապերը եւ դիվերսիֆիկացնելու ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման առումներով»,- ընդգծեց նա:

News.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here