Անցած ինը տարում Հայաստանի արտահանումը Ռուսաստան եւ ԵԱՏՄ այլ երկրներ ավելացել է մոտ 10 անգամ. Արամ Սաֆարյան

0
214

Անցած 9 տարիների ընթացքում Հայաստանի արտահանումը դեպի Ռուսաստան եւ ԵԱՏՄ այլ երկրներ աճել է ավելի քան 10 անգամ: Այս մասին ասել է քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը Եվրասիական փորձագիտական ակումբի «Հայաստանի շահերն ու սպասելիքը եվրասիական ինտեգրման գործընթացից» թեմայով հրապարակային դասախոսությունների շարքի շրջանակում, Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղում։

Նրա խոսքով՝ մեր արտաքին առեւտրի այդ ուղղությանն է այսօր բաժին ընկնում արտահանման 31 եւ ներկրման 41 տոկոսը։ Ռուսաստանը Հայաստանից արտահանվող պատրաստի արտադրանքի սպառման գլխավոր շուկան է: Պատրաստի արտադրանքի արտահանումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության զարգացման համար: Կարեւոր է, որ պատրաստի արտադրանքի արտահանման մեծացման գործընթացն այդ ուղղությամբ շարունակական միտում ունի:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here