Ռուսաստանի և Թուրքիայի սերտ գործընկերությունը չի վրիպում հայ ժողովրդի ուշադրությունից․ սոցիոլոգը ՌԴ-ի նկատմամբ ՀՀ բնակչության տրամադրությունների անկում է նկատում

0
190

Հայաստանում կատարված հասարակական կարծիքի բազմաթիվ սոցիոլոգիական հարցումները հստակ պատկերացում են տալիս Ռուսաստանի նկատմամբ մեր բնակչության վերաբերմունքի մասին։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը (տարբեր սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ մոտ 75-80%) հետևողականորեն Ռուսաստանին վերաբերվել է որպես ամենամոտ և վստահելի գործընկերոջ։ Այս մասին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում «Հայաստանի շահերն ու սպասելիքը եվրասիական ինտեգրման գործընթացից» թեմայով Եվրասիական փորձագիտական ակումբի հրապարակային դասախոսության ժամանակ նշեց սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Գևորգ Պողոսյանը։

«Ռուսաստանի հետ հարաբերությունները տասնամյակներ շարունակ Հայաստանի հանրային գիտակցության մեջ կայուն և անփոփոխ գնահատվել են շատ բարձր մակարդակով։ Բնակչության միանգամայն դրական վերաբերմունքը դրսևորվել է տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչների, տղամարդկանց և կանանց, քաղաքային և գյուղական բնակչության շրջանում։ Օրինակ՝ 2014 թվականի ուսումնասիրության ժամանակ այն հարցին, թե Հայաստանի համար ում հետ է ավելի կարևոր հարաբերություններ կառուցել ԵԱՏՄ-ի՞, թե՞ ԵՄ-ի հետ, հարցվածների 51,6%-ը պատասխանել է ԵԱՏՄ-ի և միայն 19,5%-ը՝ ԵՄ-ի հետ։ Իսկ Հայաստանի մուտքին ԵԱՏՄ 2015 թվականին հավանություն է տվել մեր քաղաքացիների 65,6 տոկոսը։ Ո՞ր երկրների հետ ճիշտ կլինի, որ Հայաստանը միավորվի և բարեկամ լինի:

Ամերիկյան Միջազգային հանրապետական ​​ինստիտուտ (IRI) կազմակերպության 2021 և 2022 թվականների ուսումնասիրություններում հարցված հայերի ճնշող մեծամասնությունը Ռուսաստանին անվանել է ամենակարևոր քաղաքական գործընկերը (57%), տնտեսական գործընկերը (61%) և Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից գործընկերը (64%):

Մեջբերենք նաև Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի կողմից 2022 թվականի օգոստոսին 1500 մեր քաղաքացիների ներկայացուցչական հարցման արդյունքները։ 59,4%-ը կարծում են, որ Հայաստանը պետք է պահպանի և խորացնի բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Հարցվածների մեծ մասը (68%) դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատերազմի հետ կապված պատժամիջոցներին։ Տարեցների և գյուղական բնակչության շրջանում պատժամիջոցներին դեմ արտահայտվողներն ավելի շատ էին»,- նշեց նա։

Ըստ նրա՝ բոլոր ուսումնասիրությունների արդյունքները վկայում էին Ռուսաստանի նկատմամբ մեր քաղաքացիների վստահության բարձր մակարդակի մասին։ Իսկ Թուրքիան և Ադրբեջանը մշտապես մատնանշվում էին որպես մեր երկրի անվտանգության ամենամեծ սպառնալիք։ Հասարակական կարծիքի գրեթե բոլոր հարցումներում Թուրքիան (88%) և Ադրբեջանը (81%) հանդես են գալիս որպես թշնամի պետություններ։ Թուրքիայում և Ադրբեջանում անցկացված սոցիոլոգիական ուսումնասիրությունների համաձայն, նրանց բնակչության ճնշող մեծամասնությունը (78-83%) նույնպես Հայաստանը համարում է թշնամական երկիր։ Անմիջական հարևաններից մեր քաղաքացիներն ավելի լավ են վերաբերվում Իրանին (32,7%) և Վրաստանին (15,1%)։ Ֆրանսիայի նկատմամբ դրական վերաբերմունք է արտահայտել 25,2%-ը, իսկ ԱՄՆ-ին՝ 23%-ը։ Գողոսյանը հիշեցրեց, որ 2018 թվականին՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից շատ առաջ, մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը Ռուսաստանի հետ հարաբերությունները գնահատել է լավ (93%), Իրանի, Վրաստանի և Չինաստանի հետ՝ 93%, ԱՄՆ-ի հետ՝ 88% և Եվրոմիություն հետ՝ 91%։ «Ինչպես տեսնում եք, հետկովիդային և հետպատերազմական շրջանում մեր քաղաքացիների գնահատականներն այս հարաբերությունների վերաբերյալ էականորեն նվազել են»,- նկատեց նա։

Սակայն վերջերս, ըստ մասնագետի՝ փորձագետները նշում են մեր հասարակության մեջ տրամադրությունների որոշակի պառակտում: Բնակչության տարբեր սոցիալ-ժողովրդագրական խմբերում հանրային կարծիքների և վերաբերմունքի տարաձայնությունը բավականին մեծ է։ Օրինակ, տարեց քաղաքացիների շրջանում ավելի շատ են նրանք, ովքեր կողմ են Ռուսաստանի հետ կապերի հետագա խորացմանը։ «Ռուսաստանի հետ դաշինքում նրանք տեսնում են Հայաստանի անվտանգության ամուր երաշխիքը։ Միջին տարիքի մարդիկ նույնպես ավելի հակված են ԵԱՏՄ-ի շրջանակներում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը, սակայն նրանց մեջ կան հաև այնպիսիք, ովքեր դեմ են այդ հարաբերություններին։ Ինչ վերաբերում է երիտասարդությանը և ուսանողներին, ապա նրանք ժամանակակից հայ հասարակության մեջ առանձնահատուկ հատված են։ Փաստն այն է, որ վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանում ծնվել և մեծացել է մի նոր սերունդ, որն ունի կյանքի նկատմամբ իր ուրույն պատկերացումներն ու հայացքները։ Հենց այս նոր սերունդը, որին արևմտյան սոցիոլոգնորն անվանում են «digital generation» կամ «թվային սերունդ», մոտ ապագայում կորոշի երկրի քաղաքական և ռազմավարական առաջնահերթությունները։ Խորհրդային դպրոցներում չսովորած երիտասարդները մեծացել են հիմնականում համացանցի և սոցցանցերի ազդեցության տակ, ինչի արդյունքում նրանք մի փոքր այլ արժեքների, այլ մշակութային կոդի կրողներ են, որը տարբերվում է իրենց ծնողների սերունդի մշակութային կոդից»,- պարզաբանում է Պողոսյանը։

Ըստ նրա՝ վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանում ձևավորվել է արևմտամետ տրամադրություններ ունեցող մարդկանց հասարակական-քաղաքական մի շերտ։ «Տարբեր արևմտյան հիմնադրամներ և կազմակերպություններ երկար տարիներ շարունակ հետևողականորեն աշխատել են այս ուղղությամբ։ Մեր երիտասարդներից շատերը ռուսերենին չեն տիրապետում կամ վատ են տիրապետում։ Նրանց համար հիմնական օտար լեզուն անգլերենն է։ Մեր երիտասարդության հերոսները գործարարներ են, ՏՏ մասնագետներ, բլոգերներ, դերասաններ և երգիչներ։ Նրանք քիչ բան գիտեն մեր ընդհանուր պատմության և պատմական ձեռքբերումների մասին»,- նկատում է մասնագետը:

«Հայաստանում սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներում վերջին ժամանակներում ակնհայտորեն աճել է հակառուսական դիսկուրսը։ Հետևելով համաշխարհային միտումներին՝ Հայաստանում նույնպես հայտնվեցին հրապարակումներ՝ ուղղված հակառուսական տրամադրությունների տարածմանը։ Հակառուսական հայտարարություններն ու մեղադրանքները սկսեցին ավելի հաճախ նետվել հանրային խոսույթի մեջ։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև սերտ գործընկերությունը չի վրիպում հայության նախանձախնդիր և կասկածելի ուշադրությունից և օգտագործվում է մեր հակառակորդների կողմից հայ-ռուսական հարաբերություններում հակամարտությունը խորացնելու նպատակով։ Մեր բնակչության մեջ հակառուսական տրամադրությունների աճի վտանգը մեծանում է: Դրանով է բացատրվում Ռուսաստանի նկատմամբ վստահության զգալի անկումը։ Ընդհանուր առմամբ, նկատելիորեն նվազել է առաջին տեղում Ռուսաստանը նշողների մասնաբաժինը այն երկրների շարքում, որոնց հետ Հայաստանը պետք է բարեկամական հարաբերություններ պահպանի։ Այս նվազումը համատեղվում է վստահության աճով՝ հարևան Իրանի (32,7%), Ֆրանսիայի (25,2%) և ԱՄՆ-ի (23,0%) նկատմամբ»,- պարզաբանում է սոցիոլոգը։

Նա նաև նշենք, որ Ռուսաստանում ամենամյա անցկացվող «Բարեկամության վարկանիշի» մոնիտորինգը նույնպես ցույց է տվել ռուս-հայկական հարաբերություններում որոշակի սառեցում։ Հայաստանի բարեկամական դիրքը 2021 թվականին զբաղեցրած երրորդ տեղի համեմատ՝ 2022 թվականին իջել է հինգերորդ տեղը (Բելառուսից, Ղրղզստանից, Ուզբեկստանից և Ղազախստանից հետո):

«Մի խոսքով, ակտիվ աշխատանք է տարվում հայության հասարակական գիտակցության վերաձևավորման ուղղությամբ։ Շատ առումներով դա արհեստական ​​է, քանի որ հայ հասարակության ճնշող մեծամասնությունը ավանդաբար դրական է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ։ Հարկ է նշել, որ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքն այս երևույթների նկատմամբ միանշանակ չէ, սակայն սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում հակառուսական խոսույթի, արևմտամետ ուղղվածության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների նմանատիպ գործողություններին հանդեպ օպերատիվ հակազդեցություն չի նկատվում»,- եզրափակեց Պողոսյանը։

Infoport.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here