Տնտեսական մի շարք ցուցանիշներով ՀՀ–ն առաջատար է ԵԱՏՄ–ում. Թաթուլ Մանասերյան

0
172
Տնտեսագետն այն համոզման է, որ ռուսական շուկան շարունակում է երանելի մնալ ոչ միայն ՀՀ–ի, այլև Արևմուտքի համար։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Արդյունաբերանական արտադրանքի աճի տեմպերով ԵԱՏՄ–ում Հայաստանը 3–րդ տեղում է, իսկ շինարարության առումով ամենաբարձր տեմպերը միության կազմում ՀՀ–ում են։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս մասին ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` ամփոփելով ՀՀ տնտեսական ցուցանիշների` 2023 թ. առաջին կիսամյակի արդյունքները։
«Անգամ ադրբեջանական ագրեսիայի ֆոնին մենք ԵԱՏՄ–ում ունենք տնտեսական բավականին լավ արդյունքներ։ Եթե իրավիճակը բարենպաստ լինի ՀՀ–ի համար, ապա մեր տնտեսական աճը մեր կանխատեսած 7 տոկոսից կարող է հասնել 11-12 տոկոսի»,– ընդգծեց նա։
Ըստ նրա` արձանագրված տնտեսական աճին նպաստել է հատկապես հայ–ռուսական համագործակցությունը։ Տնտեսագետն ընդգծում է, որ ՌԴ–ն շարունակում է երանելի շուկա մնալ Արևմուտքի համար` անգամ պատժամիջոցների հերթական փաթեթը գործարկելիս. արևմտյան բոլոր ընկերությունները ցանկանում են վերականգնել իրենց բիզնեսը ՌԴ–ում։
Թաթուլ Մանասերյանն անդրադարձավ նաև ՀՀ–ից դեպի ՌԴ վերարտահանմանը, որի պատճառով լուրջ խցանումներ են Լարսի հատվածում, և նաև հենց դրանով է պայմանավորված վրացական կողմի սահմանափակումներն այդ մասով։
Նշենք, որ Վրաստանն արգելել է ամերիկյան և եվրոպական ավտոմեքենաների արտահանումն ու վերարտահանումը Ռուսաստան և Բելառուս։ Ավտոմեքենաները Ռուսաստան չի կարելի արտահանել արդեն օգոստոսի 1-ից, իսկ Բելառուս՝ սեպտեմբերի 26-ից։ Արգելքը տարածվում է 1,9 լիտրը գերազանցող շարժիչներով և տարանցիկ համարանիշներով մեքենաների, ինչպես նաև բոլոր հիբրիդային մեքենաների և էլեկտրամոբիլների վրա։
Հիշեցնենք նաև, որ Հայաստանը 2023 թվականի առաջին կիսամյակում առաջին անգամ ավելի շատ ապրանք է արտահանել Ռուսաստան, քան ներմուծել՝ ստանալով 210 միլիոն դոլարի առևտրային ավելցուկ։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here