ՀՀ-ում շատ ուշադրություն դարձնում են քաղաքականությանը, բայց ամեն ինչի հիմքում ընկած է տնտեսությունը. Բելառուսի դեսպան

0
40

Հայաստանի Հանրապետությունը 2024թ. հունվարի 1-ից նախագահում է ԵԱՏՄ մարմիններում, եւ Նիկոլ Փաշինյանը իր դիմումում՝ ուղղված ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին, ընդգծել է, որ Հայաստանի գերակայությունները համապատասխանում են ԵԱՏՄ առաջնահերթություններին։ Այս մասին Եվրասիական փորձագիտական ակումբի տասներորդ հոբելյանական նիստի «Հայաստանը ԵԱՏՄ-ում. իրողություններ եւ Եվրասիական տնտեսական ինտեգրման հեռանկարներ» թեմայով համաժողովում ասել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։

Դեսպանի խոսքով՝ այժմ հայկական պետականության զարգացման բարդ շրջան է, ավելի շատ է ուշադրություն դարձվում քաղաքականությանը, բայց ամեն ինչի հիմքում ընկած է տնտեսությունը։

«Այս տասը տարիներին ձեռք են բերվել զգալի արդյունքներ փոխգործակցության բոլոր ոլորտներում։ Վերջին տարիներին Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը մեզ մոտ ավելացել է ավելի քան 4 անգամ՝ հաշվի առնելով պատժամիջոցները։ ԵԱՏՄ-ը բավական երիտասարդ ինտեգրացիոն միավորում է, բայց դրա զարգացման համար շատ ուժեր են ներդրվել։ Միությունում կան նաեւ խնդիրներ, որոնք հայտնի են, բայց վստահ եմ, որ դրանք կհաղթահարվեն»,- ասել է Կոնյուկը։

News.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here