Հոգեւոր եւ ընտանեկան արժեքները` Սորոսի հիմնադրամի թիրախում

0
327

Հայաստանի եւ հայ ժողովրդի ազգային, հոգեւոր եւ ընտանեկան արժեհամակարգի դեմ չհայտարարված, սակայն տարիներ շարունակ հետեւողականորեն իրականացվող պատերազմը մտել է վճռորոշ փուլ: Պարզվում է` կրկին ակտիվ շրջանառության է դրվել ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձնանց պաշտպանության մասին եւ հարակից օրենքների նախագծի փաթեթը, որը առաջիկայում կքննարկվի նաեւ խորհրդարանում: Անդրադառնալով վերոնշյալին` երեկ «Մի շարք միջազգային կառույցների, հիմնադրամների եւ հասարակական կազմակերպությունների գործունեությունը եւ ՀՀ ազգային անվտանգությունը» թեմայով կլոր սեղան քննարկման ժամանակ պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ, «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆՆԸ մասնավորապես շեշտեց.

– 2015թ. դեկտեմբերին ՀՀ եւ Եվրամիության միջեւ ստորագրվել է «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» 12 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը: Սրա կատարման արդյունքում Ազգային ժողովի կողմից պետք է ընդունվի նաեւ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերվող «Խտրականության դեմ» օրենքը եւ միասեռականների ընտանեկան միություններն օրինականցնող ու յուվենալ արդարադատությանը վերաբերվող «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքը: Ըստ այս համաձայնագրի, Հայաստանը պարտավորվել է նաեւ ստորագրել եւ վավերացնել «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնցվենցիան: «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծում առկա հիմնական հասկացությունները վերցված են Եվրախորհրդի վերոնշյալ Ստամբուլյան կոնվենցիայից: Կոնվենցիայում օգտագործվում է ընտանիքի անդամներ համարվող, այսպես կոչված, «զուգընկերներ» եզրույթը, որը ձեւակերպվում է որպես միմյանց հետ պարբերական սեռական հարաբերություն ունեցող անձինք: Իսկ զուգընկեր կարող են լինել նաեւ նույն սեռի անձինք: Կոնվենցիայում եւ վերոնշյալ օրենքի նախագծում ընտանեկան բռնության տեսակներ են որակվում նաեւ, այսպես կոչված, «տնտեսական» եւ «հոգեբանական» բռնությունները, որոնք ՀՀ քրեական օրենսգրքով որպես բռնության տեսակներ չեն սահմանված: Ընտանիքի միջանձնային հարաբերությունների տիրույթ բռնության նման նոր տեսակներ ներմուծելով` փաստացի իրավական հիմքեր են ստեղծվում ընտանիքի միջանձնային հարաբերություններին միջամտելու, ընտանիքները կազմալուծելու, երեխաներին ընտանիքներից օտարելու եւ ապաստարաններ տեղափոխելու համար: «Խտրականության դեմ» օրենքի նախագիծն ուղղված է որոշակի հատկանիշներ ունեցող անձանց` ԼԳԲՏ խմբին պատկանող անձանց իրավունքների պաշտպանությանը եւ նրանց իրավունքների ամրագրմանը սոցիալական բոլոր ոլորտներում: Սա հնարավորություն կընձեռնի միասեռականներին մուտք գործել նաեւ մանկապարտեզներ, դպրոցներ եւ կրթական այլ հաստատություններ: Հատկանշականն այն է, որ Հայաստանում այս երկու օրենքների ընդունման անհրաժեշտության մասին ամենաակտիվ քարոզողները Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող, արվամոլների ու իգամոլների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող եւ այլասերում քարոզող շուրջ մեկ տասնյակ կազմակերպություններն են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

iravunk.com

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here