Թավշյա հեղափոխությունից ՌԴ տնտեսության խնդիրներ. Սաֆարյանն արձանագրում է ՀՀ օգուտները

0
341

Թավշյա հեղափոխությունը և այդ ողջ գործընթացը բացասաբար չի ազդել Հայաստանի տնտեսության վրա, այլ հակառակը՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը բավականին բարձր է, իսկ միտումները դրական: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը՝ ներկայացնելով ակումբի կողմից իրականացրած հետազոտության արդյունքները, որոնք ամփոփում են 2018 թվականի առաջին կիսամյակիը:

Նրա խոսքով, հայ հավաքական գիտակցությունը բերեց նրան, որ թավշյա հեղափոխության ողջ ընթացքում չոչնչացվեցին նյութական արժեքներ, չկործանվեցին ենթակառուցվածքներ , ինչն էլ ապահովեցի էական աճ:
Բանախոսը նշեց, որ ուսումնասիրելով առկա իրավիճակը կարելի է փաստել, որ գործ ունենք երեք ունիկալ երևույթի հետ.

«Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը չի ազդել հանրապետության տնտեսական զարգացման աճի միտումների վրա, այն եղել է շարունակական և հատկապես երկրորդ եռամսյակում ցույց է տվել բավական դրական և հուսադրող միտումներ: Ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է վերելքի ճանապարհին և 2018 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշները հստակ ուրվագծում են այն բոլոր ոլորտները, որոնք լուրջ աջակցության կարիք ունեն և կարող են ցույց տալ էական առաջադիմություն: Եվ երրորդ՝ Հայաստանի զարգացումների դրական միտումների պահպանման դեպքում կարող է արձանագրվել ոչ միայն կանխատեսված, այլև կանխատեսվածից շատ ավելի բարձր ՀՆԱ-ի աճի միտումներ և գործարար ակտիվության ավելի բարձր տոկոսներ»:

Սաֆարյանը թվարկեց՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2018-ի առաջին կիսամյակում աճ է արձանագրվել արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, սպասարկման ոլորտներում և միայն առևտուրը, առանց սպասարկման ոլորտի, 9 տոկոսի աճ է արձանագրել: Ուրախալի է այն հանգամանքը, որ մեծացել է հայկական բանկերի պորտֆելը՝ ՀՀ բնակչությունը բանկերից 205 մլն դոլարով ավելի վարկեր է վերցրել: Իսկ սա խոսում է այն մասին, որ երկրում վստահության աճ կա քաղաքական և բանկային համակարգի նկատմամբ: Բավականին հուսադրող է նաև զբոսաշրջության ոլորտի ցուցանիշը՝ միայն 14 տոկոսով աճել է արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը: Եվ սա միայն առաջին կիասմյակի ցուցանիշներն են, այնպես որ, ասաց Սաֆարյանը, հետագա ամիսների համար կարելի է բավականին դրական սպասումներ ունենալ:

Նշելով, որ դեպի Ռուսաստան արտահանման ցուցանիշները շարունակական աճ են արձանագրում, Սաֆարյանը շեշտեց, որ երկու երկրների իշխանությունները, վերլուծական շրջանակներն ու գործարարներն ունեն լրջագույն անելիք Ռուսաստանի հետ տնտեսական նոր իրավիճակին համապատասխան հարաբերություններ զարգացնելու, խորացնելու և ամրապնդելու առումով: Առավել ևս, որ հստակ ուրվագծված են այն ուղղությունները, որոնք հնարավորություն են տալիս Հայաստանի և Ռուսաստանի ներդրողներին և արդյունաբերողներին համագործակցելու:

«Օգոստոսին ՌԴ-ում 9 տոկոսով արժեզրկվեց ռուսական ռուբլին և բազմաթիվ կանխատեսողներ ի հայտ եկան, որոնք գուժում են Հայաստանի տնտեսության փլուզում այդ իրողության պայմաններում: Բայց ճշմարտությունը կայանում է նրանում, որ Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացները միայն ուժեղացնում են երկրի տնտեսությունը՝ ստիպելով նրան լրջորեն մտածել ներկրումը սեփական արտադրությամբ փոխարինելու և արտերկրից կախվածությունը սեփական միջոցներով ու ծառայություններով նվազեցնելու մասին: Սա սկզբունքորեն նշանակում է, որ մեր տնտեսական համագործակցության համար բացվում են կայուն զարգացման հնարավորություններ: Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները լրջորեն պետք է մտածեն այն մասին, որ օգտագործեն այս հնարավորությունները ՀՀ տնտեսական օգուտին և շահերին ծառայեցնելու համար»,- ընդգծեց նա:

Արամ Սաֆարյան հավելեց, որ կարևոր է, որպեսզի Հայաստանում ժողովրդական կապիտալիզմը զարգանա, ինչը նշանակում է ավելի շատ ներդրումներ, ավելի մեծ վստահություն ժողովրդի և իշխանության մեխանիզմների նկատմամբ:

 

Verelq.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here