Եթե ուզում ենք էական տնտեսական զարգացում, արտահանումը պետք է հասցնել ՀՆԱ 50 տոկոսի. Աշոտ Թավադյան

0
334

Հայաստանի նման փոքր երկրի համար կարեւորության առումով թիվ մեկ ցուցանիշը ՀՆԱ-ի մեջ արտահանման ցուցանիշն է: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսական հետազոտությունների կենտրոնի Աշոտ Թավադյանը:

Նրա խոսքով, սա ավելի կարեւոր ցուցանիշ է, քան ՀՆԱ-ն, որն իր մեջ պարունակում է շատ սուբյեկտիվ դրույթներ. «Եթե մենք ուզում ենք ունենալ էական տնտեսական զարգացում, ապա արտահանումը պետք է հասցնել ՀՆԱ 50 տոկոսի: Ծրագրում նշված է 43-45 տոկոս, էլի վատ ցուցանիշ չէ: Այսինքն դա պետք է գերազանցի 6 մլրդ-ը:

Իհարկե, միջնաժամկետ ծրագրում պետք է նշվի դրան հասնելու փուլերը եւ այն քայլերը, որոնք կնպաստեն դրան հասնելու համար: Խոսքը վերաբերում է եւ ներդրումներին, եւ գնաճին, փոխարժեքին»,-ասաց Թավադյանը:

Նրա խոսքով, գլխավոր խնդիրը ոչ միայն արտահանումն է, այլ այդ արտահանման մեջ պատրաստի արտադրանքի տեսակարար կշիռը մեծացնելը, որովհետեւ պատրաստի արտադրանքն իր մեջ ներառում է ավելի մեծ ավելացված արժեք, այսինքն ավելի շատ աշխատատեղ:

«Մեր ցուցանիշնեը վատը չեն, 3 տարում մեր արտահանումը ԵՏՄ երկրներ ավելի քան կրկնապատկվել է՝ 256 մլն-ից հասնելով 545 մլն-ի: Այս տարի տեմպը որոշակի անկում է ունեցել: Արտահանման մեջ պատրաստի արտադրանքի տոկոսն աճել է, մասնավորապես տեքստի արտադրանքն աճել է 65 տոկոսով, մրգերի արտահանումը կրկնակի աճել է: Այսինքն ոչ միայն ունենք արտահանման աճ, այլեւ դրա որակն է լավացել»,-ասաց Թավադյանը:

 

News.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here