Անգլոսաքսոնյան ազդեցության դարաշրջանը ավարտվում է, սկսվելու է Չինաստանի գերակայության փուլը. Գագիկ Հարությունյան

0
373

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհն այսօր ապրում է շրջադարձային մի ժամանակահատվածում, երբ ավարտվում է անգլոսաքսոնյան ազդեցության դարաշրջանը, և շուտով սկսվելու է Չինաստանի գերակայության փուլը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հետընտրական Հայաստան. իրողություններ և ակնկալիք» խորագրով, «ուղեղային գրոհ» ձևաչափով անցկացված համաժողովին ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համահիմնադիր, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումների դինամիկային և գլոբալ անվտանգության խնդիրներին:

«Ուզում եմ իմ կողմից երկու խոսք ասել նաև գլոբալ իրավիճակի մասին, որովհետև, որովհետև դա հենքն է ցանկացած «ուղեղային գրոհների», վերլուծությունների և այլն: Ես ուզում եմ հատուկ նշել, որ մենք այսօր ապրում ենք շատ շրջադարձային մի ժամանակահատվածում, որը Բալերստայնի 500-ամյա փուլերի փոփոխությունն է: Մենք միշտ սովոր ենք, որ այսպես ասած՝ անգլոսաքսոնյան մշակույթն է իշխում աշխարհում: Նկատի ունեմ Միացյալ Նահանգները, Կանադան, Ավստրալիան, էլ չեմ ասում՝ Մեծ Բրիտանիան: Բայց հիմա ժամանակը փոխվում է, այսինքն՝ սկսվելու է Չինաստանի գերակայության փուլը, որը միանգամայն այլ հասկացություն է»,- ասաց նա հավելելով, որ ուրախալին այն է, որ մեծանում է ոչ միայն Չինաստանի, այլ նաև Ռուսաստանի դերակատարումը:

«Հետընտրական Հայաստանիրողություններ և ակնկալիք» թեմայով «ուղեղային գրոհը» կազմակերպել էին «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը: Ելույթ ունեցան Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը, սոցիոլոգներ Գևորգ Պողոսյանը և Սամվել Մանուկյանը, տնտեսագետներ Թաթուլ Մանասերյանը և Աշոտ Թավադյանը, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Հայկ Նահապետյանը, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը, թուրքագետ Ալեքսանդր Սաֆարյանը և այլ մասնագետներ: Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները կոչ արեցին հայ ինտելեկտուալներին չխնայել իրենց եռանդն ու գիտելիքը օգնելու համար մեր երկրին ոտքի կանգնելու ընկած վիճակից, քանի որ կարծում են, որ Հայաստանի «ստարտային պայմանները» այսօր շատ ավելի բարդ են, քան տարիներ առաջ, և «նախկին դեղատոմսերը չեն աշխատելու»:

Armenpress.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here