Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի ներկան ու ապագան. լույս է տեսել ժողովածու

0
408

«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը հրատարակել են հոդվածների ժողովածու «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդի վիճակն ու տեսանելի հեռանկարները» վերնագրով: 

Հրատարակությունն իրենից ներկայացնում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում ներդրում ունեցող հայ հայտնի քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև առաջատար փորձագետների հեղինակային հոդվածների ժողովածու այդ դաշինքի գործերի ներկա վիճակի և զարգացման տեսանելի հեռանկարների վերաբերյալ: Ներկայացված են նաև փորձագիտական կարծիքներ դաշինքի կատարելագործման խնդիրների մասին:

Կազմողն ու նախաբանի հեղինակը «Ինտեգրացիա և զարգացում» հ/կ նախագահ, Եվրասիական փորձագիտական  ակումբի համակարգող Արամ Սաֆարյանն է: Գլխավոր խմբագիրը Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանն է:

Արժեքավոր է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի VIII գումարման առաջին նստաշրջանին առընչված այս հրատարակությունը կոչված է առաջատար քաղաքական և հասարակական շրջանակներում խթանելու հետագա քննարկումներ Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինքի որակական նորացման հասունացած հարցերի վերաբերյալ:

Ժողովածուն հասցեագրված է քաղաքական ու հասարակական գործիչներին, փորձագետներին, լրագրողներին, դասախոսներին, ասպիրանտներին և ուսանողներին, որոնք հետազոտում են քաղաքական, տնտեսական գործընթացներն ու միջազգային հարաբերությունները, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակին: Լույս ընծայման առաջին օրն իսկ այս գիրքը տարածվել է առաջատար քաղաքական ուժերի, հայ-ռուսական հարաբերությունների ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների շրջանում, առաջատար հայկական ԶԼՄ-ներում: Բավարար քանակով այն տարածվել է նաև Հայաստանի խոշորագույն գրադարաններում:

Հրատարակիչները հույս ունեն, որ հոդվածների այս ժողովածուն աշխույժ արձագանք կառաջացնի հայ և ռուս հասարակություններում:

Verelq.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here