Ուկրաինական նացիզմի հետ միասին` կվերջանա նաեւ ԱՄՆ-ի հեգեմոնիան. Նուրլան Դոսալիեւ

0
344

ՌԴ զինված ուժերը հատուկ ռազմական գործողություն են իրականացնում 21-րդ դարի նացիզմի դեմ` պաշտպանելով ոչ միայն ռուսական աշխարհը, այլեւ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում եւ ԱՊՀ-ում նրանց դաշնակիցներին` միաժամանակ փրկելով Եվրոպան շագանակագույն ժանտախտից։ Այս մասին ընդգծեց տարածաշրջանային անվտանգության հարցերով ղրղզ փորձագետ, պահեստազորի գնդապետ ՆՈՒՐԼԱՆ ԴՈՍԱԼԻԵՎԸ` ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուսական ուսումնասիրությունների կենտրոնի, «Ինտեգրացիա եւ զարգացում» կազմակերպության եւ Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած «ՀԱՊԿ-ի ներկան եւ ապագան. ՀԱՊԿ պայմանագրի 30-ամյակը եւ կազմակերպության ստեղծման 20-ամյակը» թեմայով քննարկման ժամանակ:

– Այլընտրանք չկա, ՌԴ զինված ուժերի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում վաղ թե ուշ կավարտվի Ռուսաստանի լիակատար հաղթանակով: Ուկրաինական նացիզմի հետ ԱՄՆ-ի հեգեմոնիան էլ է վերջանալու։ ԱՄՆ-ը կդադարի լինել «աշխարհի կենտրոնն» ու նրա ժանդարմը: Աշխարհն այլեւս միաբեւեռ չէ, նոր պարադիգմը, որում աշխարհի բոլոր երկրները պետք է ապրեն, զարգանան եւ կառուցեն գործողությունների լավագույն ուղին, ԱՄՆ-ի ձեւավորած համաշխարհային միջավայրի փլուզումն է: Եվ սա է նորագույն ժամանակների հիմնական իրականությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Iravunk.com

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here