ՀՀ Շիրակի մարզում աղքատության մակարդակն արդեն հասել է 60 տոկոսի. Թաթուլ Մանասերյան

0
309

Աղքատության ցուցանիշի ցատկը երկնիշ տնտեսական աճի ֆոնին անհեթեթություն է։ Այս մասին Երեւանում Եվրասիական փորձագիտական ​​ակումբի մամուլի ասուլիսին, ամփոփելով յոթերորդ տնտեսական հետազոտության արդյունքները, ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական ​​կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը։

Նրա խոսքով՝ եթե երկրում երկնիշ տնտեսական աճ է գրանցվում, որն ապահովվել է կառավարության գործունեության արդյունքում, ապա դա պետք է արտացոլվի նաեւ բնակչության եկամուտների վրա։

«Իսկ իրականում Հայաստանի տնտեսությունն աղետալի վիճակում է, իսկ գրանցված աճը իներցիայի հետեւանք է։ Եթե ​​Հայաստանում տնտեսական աճը բնական լիներ, դա անշուշտ քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման եւ աղքատության կրճատման կհանգեցներ։ Իսկ եթե ​​դա տեղի չի ունենում, ապա նշված աճը միայն վիճակագրական «նկարչության» արյդյունք է, իսկ դա արդեն ամոթ է։ Հիշեցնեմ միայն, որ Հայաստանում աղքատության մակարդակը, ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների, մինչեւ տարեվերջ ավելի քան 47 տոկոս կկազմի։ Շիրակի մարզում, օրինակ, աղքատության մակարդակն արդեն 60 տոկոսի է հասել»,- ասաց Մանասերյանը։

News.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here