ՌՈՒՍԱՍՏԱՆ, ՂԱԶԱԽՍՏԱՆ, ԲԵԼԱՌՈՒՍ. ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ

0
308

Արամ Սաֆարյան Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Աշխարհի` հատկապես զարգացող աշխարհի շատ երկրներում Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի միջեւ ստեղծված Մաքսային միությունը սկսել են դիտարկել իբրեւ մի յուրօրինակ «քաղցր պատառ», ուր ոչ միայն կարելի է ապրանք մատակարարել, այլեւ որտեղից կարելի է մատչելի հումք արտահանել: «Եռյակի» նոր մաքսային դրույքաչափերը հաշվի առնելովՙ այս վերջինը դառնում է շատ ավելի շահավետ: Ռեկորդային կարճ ժամկետներում ստեղծված ինտեգրացիոն միավորումը սկսել է դասեր քաղել Եվրոպական միությունից, եւ այդ պատճառով, անցնելով արդեն մեկ անգամ տրորված կածաններով, զարմանալիորեն հաջող է զարգանում: [ /photo/201301907.jpg ] Այսպիսով, գործնականում ընդամենը մեկ տարում ստեղծված ինտեգրացիոն միավորումը սկզբնական շրջանում հոռետեսների կողմից ընկալվում էր իբրեւ մի հերթական կազմակերպություն, որը դե ֆակտո չի կարողանալու ազդել իրերի ընթացիկ վիճակի վրա ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական ոլորտներում: Իր գոյության առաջին տարիների ընթացքում («Եռյակի» երկրները Մաքսային միության գոտու սկզբնավորման մասին պաշտոնապես հայտարարել են 2010 թ. հունվարի 1-ին) միությունը զարկ տվեց ոչ միայն հենց իրենց` անդամ-երկրների զարգացմանը, այլեւ ձգտում է գլոբալ մակարդակով տվյալ տարածաշրջանը դիրքավորել իբրեւ կապող օղակ Եվրոպայի եւ ասիական-խաղաղօվկիանոսյան երկրների միջեւ: Օրինակ` տրանսպորտային զարկերակների զարգացումը Չինաստանից դեպի Եվրոպա սրա արդյունքում կարող է հանգեցնել բեռնափոխադրության ժամկետների կրճատմանը ոչ պակաս, քան չորս անգամ: Մաքսային միության շուկան ավելի քան 170 մլն ընդհանուր բնակչությամբ նախ եւ առաջ հետաքրքրություն է ներկայացնում բնական հարստությունների տեսանկյունից: Թեկուզ հենց Ռուսաստանի միջազգային ճանաչումըՙ իբրեւ էներգետիկ գերտերության, բավական պերճախոս է: Միությունը մի երկրի հետ, որը տիրում է բնական գազի աշխարհում խոշորագույն պաշարներին, նավթի հանույթի փաստացի ցուցանիշով զբաղեցնում է աշխարհում երկրորդ տեղը, իսկ ածխի հանույթով` ութերորդը, քիչ առավելություններ չի խոստանում գործընկեր պետություններին: Նախանձելի ներուժ ունի եւ Ղազախստանը: Այստեղ են կուտակված նավթի համաշխարհային պաշարների 3.2% (այդպիսին է ապացուցված պաշարների վիճակագրությունը), ինչպես նաեւ գազի, ածխի եւ ուրանի խոշորագույն պաշարները այս կենտրոնասիական երկիրը դարձնում են աշխարհի մասշտաբով էներգետիկ տերություն: Մաքսային միության շրջանակներում աշխատանքի միասնական սկզբունքները պայմաններ ստեղծեցին կենսագործունեության բոլոր ոլորտներում խոշորագույն համատեղ ձեռնարկությունների համար: Օրինակ` էներգետիկ ոլորտում համաձայնագիր ստորագրվեց «Բելտրանսգազ»-ի բաժնետոմսերի երկրորդ 50%-անոց փաթեթի վաճառքի մասին ռուսաստանյան «Գազպրոմ» կորպորացիային: Ռուսաստանյան մոնոպոլիստը 5 մլրդ ԱՄՆ դոլարով գնեց «Բելտրանսգազ»-ի բաժնետոմսերը: Սա հիանալի գին է, ասում են նաեւ, որ շուկայական գնից շատ ավելի բարձր: «Գազպրոմ»-ը նաեւ բելառուսական կառավարության հաշվին ներարկեց 2.5 մլրդ ԱՄՆ դոլար բաժնետոմսերի վերջին փաթեթի համար: Համաձայնագրի արդյունքը դարձավ ռուսաստանյան գազի տեղափոխման ծավալի մեծացումը Բելառուսի տարածքով դեպի Եվրոպական միության երկրներ 2012 թ. ավելի քան 4 մլրդ. խորանարդ մետրով, մատակարարման ծավալը հասցնելով ռեկորդային 35.3 մլրդ խորանարդ մետրի: Պետությունների համագործակցությունը ակտիվորեն դրսեւորվում է նաեւ ֆինանսական ոլորտում: Դրա ամենավառ օրինակներից մեկը Ռուսաստանի «Սբերբանկի» եւ Զարգացման եվրասիական բանկի կողմից Բելառուսին արտոնյալ վարկի տրամադրումն է 1 մլրդ ԱՄՆ դոլարի չափով: Տվյալ միավորումը խթանում է կապիտալի, աշխատուժի եւ ներդրումների ազատ հոսքը: Այդ պատճառով էլ միմյանց լրացնող տնտեսություններ ունեցող երեք երկրների միությունը հսկայական հետաքրքրություն է առաջացրել նույնիսկ այնպիսի պետությունների կողմից, որոնց մասնակցության մասին «Եռյակի» ստեղծման նախօրեին նույնիսկ չէին ենթադրում: Երեք երկրների միության էներգետիկ ներուժը կասկածներ չի հարուցում: Ինտեգրացիայի հարցում էական դեր է խաղում ֆինանսական մոդելը, որը կարող է որպես հիմք ընդունվել երեք երկրների փոխգործակցության դեպքում: Քանի դեռ բարձրագույն քաղաքական մակարդակում քննարկվում է միասնական արտարժույթի ստեղծման հարցը (որը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկում է անվանել ԵՎՐԱԶ), փորձագետները գնահատում են ներդրումների ներհոսքի ներուժը, որը միացյալ եռյակի մոտ էապես մեծացել է: Մաքսային սահմանների վերացումը եւ համապատասխանաբար բիզնեսի ծախսերի նվազեցումը հանգեցրել է ապրանքաշրջանառության ավելացմանը «Եռյակի» պտությունների միջեւ, որը տարեցտարի աճելու միտում ունի: Շնորհիվ միասնական համաձայնագրերի ընդունման նվազեցին նաեւ երկաթուղային ծառայությունների գները: Բացի դրանից, այժմ ակտիվորեն մշակվում է Միասնական տրանսպորտային-լոգիստիկ ընկերության ստեղծման հարցը, որն աշխատելու է երկաթուղային բեռնափոխադրումների ոլորտում: Ստեղծվելիք լոգիստիկ ձեռնարկության արժեքը մոտավորապես կկազմի 2-2.25 մլրդ ԱՄՆ դոլար: Նման արդյունքները, որոնք ձեռք են բերվել «Եռյակի» գործունեության ընդամենը երեք տարվա ընթացքում, մեծապես հնարավոր դարձան համաձայնեցված աշխատանքի եւ նման ինտեգրացիոն միավորումների ամենաառաջատար փորձի ներդրման շնորհիվ: Լիարժեք միության ստեղծման համար, որն այսօր միավորում է ավելի քան 450 մլն մարդու, Եվրոպայի երկրներին անհրաժեշտ եղավ 40 տարի: «Եռյակի» պետությունները հաշվի են առնում Եվրոպական միության եւ այլ տարածաշրջանային միավորումների փորձըՙ ձգտելով խուսափել սխալներից եւ փոխառել դրական կողմերը: Առավել եւս, որ ի տարբերություն Եվրոպական միության, Մաքսային միության պետությունները սեփական առավելություն ունեն: Բոլոր երեք երկրներն էլ ժամանակին դուրս են եկել ԽՍՀՄ կազմից, այդ պատճառով ունեն ընդհանուր պատմական արմատներ, բոլորի համար հասկանալի ընդհանուր լեզու եւ, ինչը քիչ կարեւոր չէ, ընդհանուր աշխարհայացք եւ գործնականում ընդհանուր հիմնախնդիրներ, որոնք առանձին-առանձին հաղթահարել հնարավոր չեղավ անկախության ավելի քան քսան տարիների ժամանակահատվածում, այդ պետություններից եւ ոչ մեկում: Հարուստ բնական պաշարները, ուժեղ մարդկային ներուժը, կապիտալի միավորումը Եվրասիական տնտեսական տարածքի (ԵՏՏ) պետություններին հնարավորություն են տալիս լինելու մրցունակ նոր ներդրումների ներհոսք ապահովելու համար գլոբալ մրցակցության մեջ: ԵՏՏ-ի հետ այս մրցապայքարում մի շարքում են կանգնած Եվրոպական միությունը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական զարգացման ֆորումը (ԱԽՏՀ): http://www.azg.am/AM/2013021507 [ http://www.azg.am/AM/2013021507 ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here